«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2005 թվականի N 254-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1563.4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1556.4 հեկտարը, որից` 148 հեկտար վարելահող, 438 հեկտար արոտավայր, 970.4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 49.1 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.
բ) 5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 4.5 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0.5 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 2 հեկտար արոտավայրը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` մեկ հեկտարը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու, մեկ հեկտարը՝ ձկնարդյունաբերության նպատակով շինարարության համար
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
|
2005 թ. մարտի 16 |
|
|
Հավելված |
| |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|