Գլխավոր տեղեկություն
Համար
N 307-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.13/22(394) Հոդ.425
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 307-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1054-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 388-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.

«ժա) պետական անտառային ֆոնդի հողերից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը վարձակալության հանձնելիս»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների գույքի կազմից անշարժ գույքի առանձնացումը և փոխանցումը հիմնադրին` «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությանը` օրենքով սահմանված կարգով նվազեցնելով դուստր ընկերությունների կանոնադրական կապիտալը».

բ) որոշման 2-րդ կետից հանել «Սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը.

դ) որոշման 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են վերակազմակերպված «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի 369377 հեկտար տարածքը` ըստ անտառաշինական նախագծերի».

ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի հողերն առանց մրցույթի վարձակալության տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված ժամկետներով».

զ) որոշման 4-րդ կետը «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «8-րդ հոդվածի և» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`

ա) 9-րդ կետում «Մոսկովյան 35» բառերը փոխարինել «Ա. Արմենակյան 129» բառերով.

բ) 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի (այսուհետ՝ անտառային ֆոնդ) պահպանության, պաշտպանության, վերարտադրության, օգտագործման, հաշվառման, գույքագրման, անտառային կադաստրի վարման, դիտանցի, անտառների արտադրողականության և անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացման, ինչպես նաև անտառային պաշարների կայուն օգտագործման ապահովումն է».

գ) 11-րդ կետի «ա» ենթակետում «անտառային ֆոնդի հաշվառմանը և անտառային կադաստրի վարմանը մասնակցությունը» բառերը փոխարինել «անտառային ֆոնդի հաշվառումը և անտառային կադաստրի վարումը» բառերով.

դ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» ենթակետով.

«ժթ) դիտանցի իրականացումը».

ե) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

տնկանյութի (տնկիներ, սերմնաբույսեր) աճեցում և իրացում,

երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

գյուղատնտեսական հողատեսքերում գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում».

զ) 13-րդ և 17-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «գյուղատնտեսության» բառով.

է) 36-րդ կետը «նվիրատվական» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տեղամասերի վարձակալության արդյունքում ստացված վարձավճարներից,» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 5-րդ կետից հանել «ու պետական անտառային ֆոնդի հողերում» բառերը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Պետական անտառային ֆոնդի հողերում հողամասերը վարձակալության են հանձնում համապատասխան պետական կազմակերպությունները` պետական կառավարման լիազորված մարմնի և համայնքի ղեկավարի (համայնքի վարչական սահմաններում) կամ մարզպետի (մարզի տարածքում` համայնքների վարչական սահմաններից դուրս, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) համաձայնությամբ»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
     

  Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 18
Երևան