Գլխավոր տեղեկություն
Համար
N 792-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2005-20.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.22/46.1 Հոդ.905.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 792-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1047.85 հեկտար հողամասերից 963.23 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 936.42 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 9.15 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 12.77 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.02 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 1.79 հեկտար, ջրային հողերի՝ 3.08 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ձորագլխի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 963.23 հեկտար հողերից 19.01 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 84.62 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն N 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Ձորագլխի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձորագլուխ համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոն քաղաք Աշտարակից 47 կմ հեռավորության վրա:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս հողերին, հարավից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Գ»-«Դ» հատվածով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Դ»-«Ե» հատվածով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Թթուջուր համայնքին:

 

ՁՈՐԱԳԼՈՒԽ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ» ՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Ձորագլուխ, Թթուջուր համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս հողերի բաժանման «Ա» հանգուցային կետից, որը համընկնում է 2523.8 մ նիշ ունեցող բարձունքի հետ, սահմանագիծը բարձունքով անցնում է դեպի արևելք թիվ 1-7 կետերով 3742.2 մ և հասնում թիվ 8 կետին: Թիվ 8 կետից սահմանագիծը շրջվում է հարավ-արևելք, լանջին զուգահեռ անցնելով թիվ 9-13 կետերով 2574.5 մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 14 կետը: Թիվ 14 կետից սահմանագիծը շրջվում է դեպի հարավ-արևմուտք 385.1 մ և հասնում թիվ 15 կետը, ապա թեքվելով հարավ և անցնելով 402.3 մ հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 16 կետը: Թիվ 16 կետից սահմանագիծը շրջվում է դեպի արևմուտք, շրջանցելով 2596.0 մ նիշ ունեցող բարձունքը և անցնելով 750.9 մ հասնում է Ձորագլուխ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային կետը:

«Ա»-«Բ» հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 7855.0 մ:

 

ՁՈՐԱԳԼՈՒԽ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորագլուխ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային կետից, սահմանագիծը շրջվում է դեպի հյուսիս-արևելք, լանջին ուղղահայաց անցնում 189.7 մ հասնում թիվ 1 կետը, ապա թեքվում հյուսիս-արևմուտք անցնում 327.8 մ, հասնում է թիվ 2 կետը: Այնուհետև, լանջին զուգահեռ, հատելով անտառը, անցնելով 526.6 մ, հասնում է թիվ 3 կետը: Թիվ 3 կետից սահմանագիծը շեղվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնելով 54.7 մ հասնում է թիվ 4 կետը, թիվ 4 կետից անցնելով թիվ 5, 6 կետերով 733.9 մ հասնում է թիվ 7 կետը: Թիվ 7 կետից սահմանագիծը շրջվում է դեպի հյուսիս-արևելք, լանջին ուղղահայաց անցնելով 263.3 մ, հասնում է հողատարված ձորակի եզրի թիվ 8 կետը: Նույն ուղղությամբ անցնելով 160.0 մ, սահմանագիծը հասնում է առվին, ապա առվով շրջվում է դեպի արևմուտք, 1990 մ դրվում է թիվ 9 կետը: Թիվ 9 կետից շրջվում է դեպի հարավ դուրս գալով ձորից անտառի եզրով 158.7 մ, հասնում է թիվ 10 կետին: Այնուհետև, թիվ 10 կետից շրջվում է դեպի արևմուտք, անտառի եզրով, անցնում է 226.5 մ, հասնում է թիվ 11 կետը, ապա թեքվելով հարավ-արևմուտք և թիվ 12, 13 կետերով անցնելով 1333.9 մ հասնում է թիվ 14 կետը /դաշտային ճանապարհների հատման տեղում/: Թիվ 14 կետից սահմանագիծը շրջվում է դեպի արևմուտք, բարձունքներով անցնելով թիվ 15, 16 կետերով, հասնում է Ձորագլուխ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Գ» հանգուցային կետին, որը համընկնում է 2426.1 մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետի հետ:

«Բ»-«Գ» հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 7788.6 մ:

ՁՈՐԱԳԼՈՒԽ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

Սահմանագիծը Ձորագլուխ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Գ» հանգուցային կետից, որը տեղաբաշխված է 2426.1 մ նիշ ունեցող բարձունքին, սահմանագիծը շրջվում է դեպի հարավ-արևմուտք, լանջին ուղղահայաց անցնելով 318.3 մ հասնում է թիվ 1 կետը, շարունակելով նույն ուղղությամբ 550.9 մ հասնում է թիվ 2 կետը` անցնելով 430.3 մ հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Ձորագլուխ համայնքի բաժանման «Դ» հանգուցային կետը, որը գտնվում է ձորակում, գետակի ափին:

«Գ»-«Դ» հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 1299.5 մ:

 

ՁՈՐԱԳԼՈՒԽ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Թթուջուր, Ձորագլուխ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային կետից, սահմանագիծը շրջվում է դեպի արևելք, առվով անցնում է 1266.7 մ, հասնում է թիվ 1 կետը, այնուհետև, անտառի եզրով անցնելով թիվ 2 կետով 729.7 մ, հասնում է թիվ 3 կետը: Թիվ 3 կետից սահմանագիծը շրջվում է դեպի հյուսիս-արևելք անցնում 238.1 մ, և հասնում թիվ 4 կետը: Թիվ 4 կետից սահմանագիծը շրջվում է դեպի հյուսիս-արևմուտք անցնելով 227.4 մ, հասնում առվի ափի թիվ 5 կետը: Թիվ 5 կետից սահմանագիծը շրջվում է դեպի հարավ-արևելք, առվով անցնելով 905.8 մ հասնում է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Ձորագլուխ համայնքի, բաժանման «Դ» հանգուցային կետը, որը գտնվում է առվի և ձորակի հատման տեղում:

«Դ»-«Ե» հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 3360.5 մետր:

 

ՁՈՐԱԳԼՈՒԽ-ԹԹՈՒՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ձորագլուխ, Թթուջուր համայնքների և մարզի համայնքների սահմաններից դուրս հողերի բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ-արևմուտք լանջին ուղղահայաց անցնում 532.7 մ, հասնում է թիվ 1 կետին, որը տեղաբաշխված է արոտներ բարձրացող ճանապարհի եզրին: Նույն ուղղությամբ սահմանագիծն անցնելով 526.5 մ, հասնում է ձորին, որտեղ տեղաբաշխված է թիվ 2 կետը: Նույն ուղղությամբ, ձորով անցնելով 1717.9 մ հասնում է թիվ 3 կետին, գտնվում է գետակի ափին: Այնուհետև, սահմանագիծը մի փոքր թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորակով անցնելով 214.7 մ հասնում թիվ 4 կետին: Այստեղից շրջվում է դեպի արևմուտք մարզային նշանակության ճանապարհով անցնելով 177.9 մ, հասնում է թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 405.9 մ, հասնում է թիվ 6 կետին: Նույն ուղղությամբ, ձորակով անցնելով 571.8 մ, հասնում է թիվ 7 կետին: Այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 8 կետով 236.8 մ հասնում է Թթուջուր, Ձորագլուխ համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային կետին, որը գտնվում է անտառի եզրին:

«Ե»-«Ա» հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 4384.2 մ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման
էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման
էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 792-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԼԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2010, N 1359-Ն 20.11.2010, N 792-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան