«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2005 թվականի N 187-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 694 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների բաշխման ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների օգտագործումը կարգավորելու մասին» N 694 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման ու արտադրության պայմանների 3-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «, բացառությամբ 2400,0 -2483,5 ՄՀց հաճախային տիրույթում աշխատող, 0,1 Վտ-ից ոչ ավելի ճառագայթման հզորությամբ ռադիոմոդեմների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|