Գլխավոր տեղեկություն
Համար
N 1572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.09/8(140) Հոդ.1331
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1572-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) կարգը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. Սույն կարգի V և VIII բաժիններով սահմանված` աճուրդային կարգով հողամասերի օտարման և մրցութային կարգով վարձակալության տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում»,

բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխվելու դեպքում հողամասի սեփականատերը` ըստ գույքի գտնվելու վայրի, համապատասխան բյուջե (համայնքների վարչական սահմաններում` տեղական, Երևան քաղաքում և համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական) է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը»,

գ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 231-րդ կետով.

«231. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի դեպքում մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չի կարող 20 հեկտարից ավելի լինել, իսկ նվազագույն չափը չի կարող պակաս լինել տվյալ համայնքում սեփականաշնորհված հողաբաժնի չափից, եթե համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայով այլ չափ նախատեսված չէ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 20
Երևան