«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 1047-Ն
ԵՐԵՎԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 5 ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան` Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի Աբովյան փողոցի N 5 շենքին հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) 1430,0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող օտարման գոտին` համաձայն հավելվածի:
Հողամասի մակերեսը ենթակա է ճշգրտման` ըստ գույքագրման պայմանագրերի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասի սահմանները և դրա օտարման գոտին գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարվող գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների ու կարգի մասին.
գ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի` օտարման գոտու տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարի չափը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասեր տրամադրելու համար.
ե) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2004-2008 թվականների ընթացքում` ըստ փուլերի ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող օտարման գոտիներում առանց մրցույթի հողամասեր տրամադրելու մասին» N 399-Ն որոշմանը համապատասխան` թույլատրել Երևանի քաղաքապետին «Մուլտի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր` առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով:
4. Սահմանել, որ`
ա) կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը հողամասում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո առանց մրցույթի ձեռք է բերում այդ հողամասի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.
բ) հողամասը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից ու շինություններից ազատվում և ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողի միջոցների հաշվին:
5. Երևանի քաղաքապետին` վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողի կողմից նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 5 ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |