Գլխավոր տեղեկություն
Համար
N 148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.286
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 148-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` տեղական դեղարտադրությունը պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխանեցնելու և արտադրության հետագա զարգացմանը նպաստելու համար, օգտագործել նաև տեղական դեղարտադրողների կողմից պետական գրանցման փորձաքննության համար վճարվող վարձավճարներից գոյացող զուտ շահույթի միջոցները».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը

NN
ը/կ

Պետական գրանցման դեպքերը

Փորձաքննության
վարձի չափը,
ներառյալ
ավելացված
արժեքի հարկը
(հազ. դրամ)

 1.

 Վերարտադրված (ջեներիկ) դեղերի առաջին դեղաձև, դեղաչափ

900

յուրաքանչյուր հաջորդ դեղաձև

 450

յուրաքանչյուր հաջորդ դեղաչափ

 240

յուրաքանչյուր նոր ցուցում

 450

 2.

Հայտնի դեղերի նոր զուգորդումներ

 1200

 3.

Նոր դեղանյութեր (նոր ակտիվ նյութեր) պարունակող դեղերի առաջին դեղաձև, դեղաչափ

 2250

յուրաքանչյուր հաջորդ դեղաձև, դեղաչափ

 1200

 4.

Հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձև, դեղաչափ

 240

յուրաքանչյուր հաջորդ դեղաձև, դեղաչափ և նոր ցուցում

 60

 5.

Բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկներ և կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող սննդային հավելումներ

 240

 6.

Պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպում` կապված արտադրանքի, արտադրող ֆիրմայի անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության ու որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ

 24

 

Եթե միևնույն արտադրողի` Հայաստանի Հանրապետությունում արդեն պետական գրանցում ստացած նույն դեղն արտադրվում է նաև այլ երկրներում, ապա յուրաքանչյուր հաջորդ երկրի արտադրության դեղի պետական գրանցման ժամանակ փորձաքննության վարձը գանձվում է սույն աղյուսակում հաստատված վարձի կեսի չափով»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 17
Երևան