«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1368-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Մետաղական հանքավայրերի համար չափիչ սարքավորումների ձեռքբերման ծրագիրը հաստատելու մասին» N 531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «04. Չափիչ սարքավորումների ձեռքբերում` մետաղական հանքավայրերի համար» ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. «Չափիչ սարքավորումների ձեռքբերում` մետաղական հանքավայրերի համար» ծրագրով նախատեսված միջոցներից տնտեսված 7507.4 հազ. դրամի չափով գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի 4.29-րդ կետի կատարման շրջանակներում բնապահպանական տեսչական համակարգի տեխնիկական վերազինման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 7500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
NN ը/կ | Սարքավորումների անվանումը (մակնիշը) | Չափի միավորը | Ձեռքբերումների ծավալը | Միավորի գինը (հազ. դրամ) | Ֆինանսավորման ծավալը | |
9 ամիս | տարի | |||||
1. | Դիստո «Պրո-4» | հատ | 1 | 600,0 | 600,0 | 600,0 |
2. | Ջրաչափ «ԻՍՊ»-ՊՏՈՒՏԱԿ | հատ | 2 | 1250,0 | 2500,0 | 2500,0 |
Ընդամենը | 3100,0 | 3100,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|