Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.02/30(205) Հոդ.261
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 126-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 681 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 681 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

ա) 30-րդ կետի առաջին պարբերությունում «հաստատություն» բառը փոխարինել «ստորաբաժանում» բառով.

բ) 32-րդ կետի «գ» ենթակետում «ռեկտորին է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով, իսկ նույն ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «որոնք հաստատվում են ռեկտորի կողմից` համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ» բառերով.

գ) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ».

դ) 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «321 -րդ» կետով.

«321 . Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

ա) ռեկտորի հետ համատեղ հաստատում է ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքացուցակները, ռազմաբժշկական և զինվորական պատրաստության ավարտական ու պետական քննական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական և այլ անձնակազմի, կուրսանտների դրամական բավարարման, կրթաթոշակների, սննդի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը, որոնք հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից.

բ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ»:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել ռազմաբժշկական ֆակուլտետի կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ռազմաբժշկական ֆակուլտետի ֆինանսավորման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

 Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 14
Երևան