Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.02/30(205) Հոդ.247
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 95-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 5-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները՝ համաձայն հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 34.00 միավոր.

գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 6000 դրամ.

դ) 34.01-38.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3000 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3500 դրամ.

38.01-41.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3500 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ.

41.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ».

բ) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.

«զ) երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափը` 35 000 դրամ.

է) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը».

գ) որոշման 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը» բառերը.

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր)».

ե) որոշման 2-րդ, 4-րդ և 7.1-ին կետերում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում «սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով.

զ) որոշմամբ հաստատված կարգում`

4, 5, 6, 7, 8, 14, 18, 20, 23, 26, 28 և 31-րդ կետերում «կենտրոն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով.

4-րդ կետը «դիմում-հայտարարագիրը» բառերից հետո լրացնել «և անհրաժեշտ փաստաթղթերը» բառերով.

19-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«19. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կատարվում են «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների (այսուհետ` վճարող մարմին) միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունքներին փոխանցված գումարների հաշվին».

20-րդ կետում «ընկերության» բառը փոխարինել «վճարող մարմնի» բառերով.

27-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող և անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքները».

29-րդ կետում «կետում» բառը փոխարինել «կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում» բառերով.

կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.1-ին կետով.

«29.1. Երեխայի ծնվելու կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում է երեխայի ծնվելուց հետո 3 ամսվա ընթացքում` ընտանիքի չափահաս անդամներից մեկի դիմումի հիման վրա»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 10
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 3-ի N 95-Ն որոշման

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մարզը

Գործակալություն-
ները

2005 թվականի համար

նախատեսված
միջին ամսական գումարը (դրամ)

այդ թվում` միանվագ
դրամական
օգնությունը (3%) (դրամ)

2005 թվականի ՀՀ
պետական բյուջեով
նախատեսված գումարի
բաշխումը  ընդամենը
(դրամ)

1

2

3

4

5

Արարատ

ԱՐԱՐԱՏ

7,488,260.7

224,647.8

89,859,128.0

ԱՐՏԱՇԱՏ

39,457,145.5

1,183,714.4

473,485,746.2

ՎԵԴԻ

30,069,084.3

902,072.5

360,829,011.3

ՄԱՍԻՍ

30,126,945.1

903,808.4

361,523,340.6

ընդամենը

107,141,435.5

3,214,243.1

1,285,697,226.1

Արագածոտն

ԱՇՏԱՐԱԿ

38,520,824.4

1,155,624.7

462,249,893.4

ԱՊԱՐԱՆ

9,015,463.7

270,463.9

108,185,564.3

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

10,889,484.8

326,684.5

130,673,817.9

ԹԱԼԻՆ

21,427,100.0

642,813.0

257,125,199.6

ընդամենը

79,852,872.9

2,395,586.2

958,234,475.2

Արմավիր

ԱՐՄԱՎԻՐ

37,307,277.3

1,119,218.3

447,687,327.6

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

32,499,709.5

974,991.3

389,996,513.5

ԲԱՂՐԱՄՅԱՆ

9,096,168.0

272,885.0

109,154,016.2

ընդամենը

78,903,154.8

2,367,094.6

946,837,857.3

Գեղարքունիք

ԳԱՎԱՌ

26,872,459.5

806,173.8

322,469,513.4

ՍԵՎԱՆ

25,388,153.6

761,644.6

304,657,843.5

ՎԱՐԴԵՆԻՍ

29,244,879.4

877,346.4

350,938,553.4

ՃԱՄԲԱՐԱԿ

16,736,167.5

502,085.0

200,834,010.3

ՄԱՐՏՈՒՆԻ

74,843,114.7

2,245,293.4

898,117,375.9

ընդամենը

173,084,774.7

5,192,543.2

2,077,017,296.5

Լոռի

ԹՈՒՄԱՆՅԱՆ

24,672,675.3

740,180.3

296,072,103.4

ՏԱՇԻՐ

12,750,542.1

382,516.3

153,006,505.4

ՎԱՆԱՁՈՐ

110,701,097.9

3,321,032.9

1,328,413,174.7

ՍՊԻՏԱԿ

83,932,806.8

2,517,984.2

1,007,193,681.2

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

45,786,404.2

1,373,592.1

549,436,849.9

ընդամենը

277,843,526.2

8,335,305.8

3,334,122,314.6

Կոտայք

ԱԲՈՎՅԱՆ

36,985,527.1

1,109,565.8

443,826,324.6

ՀՐԱԶԴԱՆ

33,275,872.1

998,276.2

399,310,464.9

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

18,241,556.0

547,246.7

218,898,672.4

ՆԱԻՐԻ

26,739,297.3

802,178.9

320,871,568.0

ընդամենը

115,242,252.5

3,457,267.6

1,382,907,030.0

Շիրակ

ԱՐԹԻԿ

44,285,195.9

1,328,555.9

531,422,351.0

ԱՄԱՍԻԱ

2,411,261.8

72,337.9

28,935,141.0

ՄԱՐԱԼԻԿ

13,734,801.5

412,044.0

164,817,618.3

ԱԽՈՒՐՅԱՆ

24,187,443.0

725,623.3

290,249,316.5

ԱՇՈՑՔ

3,777,824.3

113,334.7

45,333,891.2

ԳՅՈՒՄՐԻ-1

113,729,278.7

3,411,878.4

1,364,751,344.7

ԳՅՈՒՄՐԻ-2

116,502,056.0

3,495,061.7

1,398,024,671.6

ընդամենը

318,627,861.2

9,558,835.8

3,823,534,334.3

Սյունիք

ԳՈՐԻՍ

29,095,630.9

872,868.9

349,147,570.6

ԿԱՊԱՆ

23,947,528.2

718,425.8

287,370,338.1

ՄԵՂՐԻ

5,700,957.9

171,028.7

68,411,495.3

ՍԻՍԻԱՆ

15,296,509.8

458,895.3

183,558,117.5

ընդամենը

74,040,626.8

2,221,218.8

888,487,521.5

Տավուշ

ԴԻԼԻՋԱՆ

15,066,225.1

451,986.8

180,794,701.1

ԻՋԵՎԱՆ

32,381,405.2

971,442.2

388,576,862.3

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

19,415,503.1

582,465.1

232,986,037.1

ԲԵՐԴ

26,719,404.5

801,582.1

320,632,853.7

ընդամենը

93,582,537.8

2,807,476.1

1,122,990,454.1

Վայոց ձոր

ՋԵՐՄՈՒԿ

3,171,894.8

95,156.8

38,062,737.2

ՎԱՅՔ

6,964,314.6

208,929.4

83,571,775.2

ԵՂԵԳՆԱՁՈՐ

23,858,425.3

715,752.8

286,301,103.2

ընդամենը

33,994,634.6

1,019,839.0

407,935,615.5

Երևան

ԱՋԱՓՆՅԱԿ

37,933,851.1

1,138,015.5

455,206,213.8

ԱՎԱՆ

12,710,360.7

381,310.8

152,524,328.5

ԱՐԱԲԿԻՐ

25,255,623.4

757,668.7

303,067,481.0

ԴԱՎԹԱՇԵՆ

9,693,086.5

290,792.6

116,317,037.5

ԷՐԵԲՈՒՆԻ

43,237,974.4

1,297,139.2

518,855,692.7

ԿԵՆՏՐՈՆ

32,727,560.1

981,826.8

392,730,721.4

ՄԱԼԱԹԻԱ-   ՍԵԲԱՍՏԻԱ

38,458,462.3

1,153,753.9

461,501,547.6

ՆՈՐ ՆՈՐՔ

36,300,010.5

1,089,000.3

435,600,125.5

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ

4,562,028.4

136,860.9

54,744,340.8

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

4,378,014.2

131,340.4

52,536,170.4

ՇԵՆԳԱՎԻԹ

46,652,034.3

1,399,561.0

559,824,411.4

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

24,419,928.7

732,597.9

293,039,144.4

ընդամենը

316,328,934.6

9,489,868.0

3,795,947,215.0

Ընդամենը

1,668,642,611.7

50,059,278.4

20,023,711,340.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան