Basic information
Number
N 583
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.01.1998-25.06.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.12.25/29
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.12.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.12.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.12.1997
Effective date
04.01.1998
Interrupt date
25.06.1998

040.0583.12.12.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 1997 թվականի N 583
քաղ. Երևան

 

«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից պետությունների այն սահմանամերձ շրջանների ցանկը (կցվում է), որտեղ գրանցված պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները (այսուհետև` օգտվողներ) ազատվում են վճարից:

3. Սահմանել, որ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները դրանցից օգտվելու համար վճարների մուծումները կատարում են ինչպես հայկական դրամով, այնպես էլ փոխարկելի արտարժույթով` վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մինչև 1998 թվականի մարտի 1-ը սահմանել պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների մուծման անդորրագրի ձևը և լրացման կարգը:

5. «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն որոշման կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թ.
դեկտեմբերի 12-ի N 583 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ, ՈՐՏԵՂ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԻՑ

 

   

Տրանսպորտային միջոցների տեսակները

Պետության անվանումը

Շրջանի անվանումը

մարդատար ավտոմեքենաներ

բեռնատար ավտոմեքենաներ

Վրաստան

Ախալքալաք

մինչև 7 նստատեղով

մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ

 

Ախալցխա

 

1,5 տոննայից մինչև 3 տոննա
բեռնատարողությամբ

 

Նինոծմինդա

 

 

 

Բոլնիս

 

 

 

Մառնեուլի

 

 

 

Ծալկա

   
 

Change History
Changing Act Corresponding incorporation
03.06.1998, N 338 25.06.1998, N 583
Changed acts
Changing Act Corresponding incorporation