Գլխավոր տեղեկություն
Համար
N 1428-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.03/59(294) Հոդ.1229
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1428-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 315 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը», իսկ «արդյունաբերության և առևտրի» բառերը` «առևտրի և տնտեսական զարգացման» բառերով.

բ) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «տեսչությունը» և «տեսչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինը» և «մարմնին» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կարգի`

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ նյութական ակտիվների, անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակվող թերթերի վաճառքի վրա».

2-րդ կետում` «իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները», իսկ «ձեռներեց» բառը` «ձեռնարկատեր» բառով.

3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձևի)` գրանցման գրքի կնքման և համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է գրանցման գիրքը` դրա վրա փակցնելով հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում».

4-րդ կետում`

առաջին «(կետի)» բառը փոխարինել «(կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով գրանցման գրքի կազմի վրա)» բառերով,

հանել երկրորդ նախադասությունը.

5-րդ կետում`

առաջին պարբերությունից հանել «տեսչության» բառը,

վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն չիրացված (չվաճառված) արտադրանքի, ապրանքների մնացորդը շարունակվում է հաշվառվել լրացված-ավարտված գրքում` մինչև իրացումը (վաճառքը), բացառությամբ գնային փոփոխությամբ պայմանավորված նոր տողից գրանցման դեպքերի:

Մինչև գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է նոր գրանցման գիրք ներկայացնել հարկային մարմին` կնքման և համարակալման: Նոր գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո».

11-րդ կետում`

հանել «տեսչության» բառը,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասի լրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար պարտադիր չէ».

13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) գրանցման գրքի օրական հասույթների գրանցման մասի լրացումը` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ».

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Հայաստանի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան».

16-րդ կետից հանել «տեսչության» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 19
Երևան

 

Ձև

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ _______________________ տեսչության պետ

 

_________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՍՈՒՅԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ

 

Խնդրում եմ ___________________________________________________________

(ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել) ___________________________________________________________________

(հասցեն)

հասցեով կնքել և համարակալել հասույթի գրանցման գիրքը:

Նշված հասցեով նախկինում հասույթի գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):

Կից` ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:

 

 

 

Կազմակերպության ղեկավար
(անհատ ձեռնարկատեր)

________________________________
(ստորագրությունը)

 

_________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)


____ ______________ 200 թ.

Կ. Տ.