Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.11/35(559) Հոդ.207
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2005 թվականի N 38-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի
N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման 1-ին կետում «նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններ» բառերը փոխարինել «արհեստագործական ուսումնարաններ» բառերով.

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն».

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն».

դ) որոշման 5-րդ կետում «կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «Շիրակի մարզպետարանի» բառերով.

ե) որոշման N 1 հավելվածի ցանկի`

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ցանկ Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարանների»,

16-րդ և 21-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

16. «Հրազդանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Հրազդանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն 

» 

«
21.   «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն 
».

զ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Սույն որոշմամբ վերակազմակերպվող կազմակերպությունների միացման պայմանագրերի, փոխանցման ակտերի, բաժանիչ հաշվեկշռի և այլ փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Շիրակի մարզպետներին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 24
Երևան