Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.178
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2005 թվականի N 5-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի  «Հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության  տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն»:


 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունվարի 17
Երևան