«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1678-Ն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1809-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետում`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե1» ենթակետով.
«ժե1) փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը».
բ) «ժզ», «ժէ», «ժթ», «ի» և «իա» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժզ) արտակարգ իրավիճակներում` գործող հեռահաղորդակցության և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովում ու համակարգում.
ժէ) հեռահաղորդակցության և փոստային կապի ոլորտներում գործող լիցենզիաների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման, ինչպես նաև հեռահաղորդակցության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն».
«ժթ) փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանում և դրանց հրատարակման ու տարածման կազմակերպում».
«ի) փոստային օբյեկտների դասիչների սահմանում.
իա) Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի և թեմայի սահմանում».
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իա1» ենթակետով.
«իա1) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների սահմանում».
դ) «լգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լգ) ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների (բացառությամբ ավտոմոբիլային հենասարքի վրա կառուցվածների), երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|