«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2005 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրության, առևտրի կամ ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2181-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին».
բ) որոշման «ա» և «բ» կետերը «հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400» բառերից հետո լրացնել «գիգահերցից ցածր հաճախության» բառերով, հանել «արտադրության,» բառը, իսկ «կամ» բառը փոխարինել «և» բառով.
գ) որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգ հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման».
դ) որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը «9 կիլոհերցից բարձր և 400» բառերից հետո լրացնել «գիգահերցից ցածր հաճախության» բառերով, հանել «արտադրության,» բառը, իսկ «կամ» բառը փոխարինել «և» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|