Գլխավոր տեղեկություն
Համար
N 1938-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2005-13.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.11/35(559) Հոդ.204
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.10.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1938-Ն

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 260 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 277 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

ա) մեծությունների միավորների անվանումը, նշագրումը և գրելաձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները՝ համաձայն N 2 հավելվածի,

գ) մեծությունների միավորների կիրառման կանոնները՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Թույլատրել մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար մեծությունների արտահամակարգային միավորների կիրառումը՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ՝ համաձայն N 4 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 և 1999 թվականի մայիսի 3-ի «Մեծությունների միավորների և պայմանական սանդղակների կիրառման կանոնները հաստատելու մասին» N 277 որոշումները:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 25
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշման


ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԵԼԱՁԵՎԸ
 

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Աղյուսակ 1.

Մեծությունը

Միավորը

անվանումը

չափայ-նությունը

անվանումը

նշագիրը

սահմանումը

միջազգային

հայերեն

1

2

3

4

5

6

Երկարություն

L

մետր

m

մ

Մետրը վակուումում լույսի անցած ճանապարհի երկարությունն է  
1/299 792 458 վ  ժամանակահատվածում:

Զանգված

M

կիլոգրամ

kg

կգ

Կիլոգրամը հավասար է կիլոգրամի միջազգային նախատիպի զանգվածին:

Ժամանակ

T

վայրկյան

s

վ

Վայրկյանը հավասար է ցեզիում-133 ատոմի հիմնական վիճակի 2 գերնուրբ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման 9 192 631 770 պարբերության տևողությանը:

Էլեկտրական հոսանք
(էլեկտրական հոսանքի ուժ)

I

ամպեր

A

Ա

Ամպերն էլեկտրական հաստատուն հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող իրար զուգահեռ, անվերջ երկար և անվերջ փոքր շրջանաձև լայնական կտրվածքի 2 հաղորդիչներով, առաջ է բերում 2 . 10-7 Ն փոխազդեցության ուժ` նրանցից յուրաքանչյուրի 1 մ երկարության հատվածի վրա:    

Ջերմադինա-միկական ջերմաստիճան

q

կելվին

K

Կ

Կելվինը հավասար է ջրի եռակի կետի ջերմադինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին:

Նյութի քանակ

N

մոլ

mol

մոլ

Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան կառուցվածքային տարր, որքան ատոմ է պարունակում 0,012 կգ զանգվածով ածխածին-12-ը (6,022 1023 ատոմ):

Լույսի ուժ

J

կանդելա

cd

կդ

Կանդելան աղբյուրի տրված ուղղությամբ լույսի ուժն է, որն արձակում է 5,40 . 1012Հց հաճախականությամբ միագույն ճառագայթում, որի լույսի էներգիական ուժը տվյալ ուղղությամբ կազմում է 1/683 Վտ/սռ:                         

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՇԱԳՐՈՒՄԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՇԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

Աղյուսակ 2.

Մեծությունը

Միավորը

անվանումը

չափայնու-
թյունը

անվանումը

նշագիրը

միջազգային

հայերեն

Մակերես

L2

քառակուսի մետր

m2

մ2

Ծավալ,
տարողություն

L3

խորանարդ մետր

m3

մ3

 Արագություն

LT-1

մետր վայրկյանում

m/s

մ/վ

Ալիքային թիվ

L-1

մետր` մինուս մեկ աստիճան

m-1

մ-1

Արագացում

LT-2

մետր՝ բաժանած վայրկյան քառակուսի

m/s2

մ/վ2

Խտություն

L-3 M

կիլոգրամ՝ բաժանած մետր խորանարդ

kg/m3

կգ/մ3

Տեսակարար ծավալ

L3 M-1

մետր խորանարդ՝ բաժանած կիլոգրամ

m3 /kg

մ3 /կգ

էլեկտրական հոսանքի խտություն

L-2I

ամպեր՝ բաժանած մետր քառակուսի

A/m2

Ա/մ2

Մագնիսական դաշտի լարվածություն

L-1 I

ամպեր՝ բաժանած մետր

A/m

Ա/մ

Մոլային խտություն

L-3 N

մոլ՝ բաժանած մետր խորանարդ

mol/m3

մոլ/մ3

Պայծառություն

L-2 J

կանդելա՝ բաժանած մետր քառակուսի

cd/m2

կդ/մ2

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Աղյուսակ 3. 

Մեծությունը

Միավորը

անվանումը

չափայնությունը

անվանումը

նշագիրը

արտահայտությունը` հիմնական և ածանցյալ միավորներով

միջազ-գային

հայերեն

1

2

3

4

5

6

Հարթ անկյուն

I

ռադիան

rad

ռադ

m.m-1 =1

Մարմնային անկյուն

I

ստեռադիան

sr

սռ

m2 . m-2 =1

Հաճախականություն

T-1

հերց

Hz

Հց

s-1

Ուժ

LMT-2

նյուտոն

N

Ն

m kg s-2

Ճնշում

L-1 MT-2

պասկալ

Pa

Պա

m-1 kg s-2

Էներգիա, աշխատանք, ջերմաքանակ

L2 MT-2

ջոուլ

J

Ջ

m2 kg s-2

Հզորություն

L2 MT-3

վատտ

W

Վտ

m2 kg s-3

Էլեկտրական լիցք, էլեկտրականության քանակ

TI

կուլոն

C

Կլ

sA

Էլեկտրական լարում, էլեկտրական պոտենցիալ, էլեկտրական պոտենցիալների տարբերություն, էլեկտրաշարժ ուժ

L2 MT-3 I-1

վոլտ

V

Վ

m2 kg s-3  A-1

Էլեկտրաունակություն

L-2 M-1 T4 I2

ֆարադ

F

Ֆ

m-2 kg-1  s4  A2

Էլեկտրական դիմադրություն

L2 MT-3 I-2

օհմ

W

Օմ

m2 kg s-3  A-2

Էլեկտրահաղորդականություն

L-2 M-1 T3 I2

սիմենս

S

Սմ

m-2 kg-1 s-3  A2

Մագնիսական ինդուկցիայի հոսք, մագնիսական հոսք

L2 MT-2 I-1

վեբեր

Wb

Վբ

m2 kg s-2  A-1

Մագնիսական հոսքի խտություն, մագնիսական ինդուկցիա

MT-2 I-1

տեսլա

T

Տլ

kg s-2  A-1

Ինդուկտիվություն, փոխինդուկտիվություն

L2 MT-2 I-2

հենրի

H

Հն

m2 kg s-2  A-2

Ցելսիուսի ջերմաստիճան

q

Ցելսիուսի ջերմաստիճան

օC

օC

K

Լուսային հոսք

J

լյումեն

lm

լմ

cd sr

Լուսավորվածություն

L-2 J

լյուքս

lx

լք

m-2  cd sr

Ռադիոակտիվ նյութի  ակտիվություն

T-1

բեքերել

Bq

Բք

s-1

Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ (դոզա), կերմա

L2 T-2

գրեյ

Gy

Գր

m2 s-2

Իոնացնող ճառագայթման համարժեք բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար բաժնեչափ

L2 T-2

զիվերտ

Sv

Զվ

m2 s-2

Կատալիզատորի  ակտիվություն

NT-1

կատալ

kat

կատ

mol . s-1

 

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԼՈԳԱՐԻԹՄԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Աղյուսակ 4. 

Մեծության անվանումը

Միավորը

անվանումը

նշագիրը

արժեքը

միջազ-գային

հայերեն

1

2

3

4

5

1. Հարաբերական մեծություն (մեծության չափազուրկ հարաբերություն որպես ելակետային ընդունված համանուն մեծությանը, ՕԳԳ, հարաբերական երկարացում, հարաբերական խտություն, դեֆորմացիա, հարաբերական դիէլեկտրական և մագնիսական թափանցելիություն, բաղադրիչի զանգվածային բաժնեչափ, մոլային բաժնեչափ և այլն)

միավոր

1

1

1

տոկոս

%

%

10-2

պրոմիլե

10-3

միլիոներորդ մաս

ppm

մլն-1

10-6

2. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնային ճնշման մակարդակ, ուժեղացում, թուլացում և այլն  

բել

B

Բ

1B=1 lg(P2/P1),

երբ P2 = 10 P1,

1B=2 lg (F1/F2),

երբ F2 =Ö10 F1,

որտեղ` P1-ը, P2-ը համանուն էներգիական մեծություններ են (հզորություն, էներգիա, էներգիայի խտություն և այլն) F1-ը, F2-ը համանուն «ուժային» մեծություններ են (լարում, հոսանքի ուժ, դաշտի լարվածություն և այլն)

դեցիբել

dB

դԲ

0,1 B

3. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), ձայնի բարձրության մակարդակ

ֆոն

phon

ֆոն

1 phon-ը ձայնի ուժգնության այն մակարդակն է, որի համար ձայնային ճնշման մակարդակն իրեն հավասար ուժգնության 1000 Hz հաճախականությամբ ձայնի համար հավասար է 1 dB: 

4. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), հաճախական տիրույթ

օկտավ

օկտ

1 օկտավը հավասար է

log2 (f2 /f1 ),
երբ f2 /f1 = 2

դեկադ

դեկ

1 դեկադը հավասար է lg(f2/f1), երբ f2/f1=10, որտեղ f1-ը և f2-ը հաճախականություններն են:

5. Լոգարիթմական մեծություն (տվյալ մեծության և որպես ելակետային ընդունված համանուն մեծության չափազուրկ հարաբերության լոգարիթմը), բնական լոգարիթմ

նեպեր

Np

նպ

1 Np = 0, 8686…
B=8, 680 …dB

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԵՎ ԲԱԺՆԵՄԱՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՇԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԾԱՆՑՆԵՐԸ

Աղյուսակ 5.

Տասնապատիկ բազմապատկիչը

Նախածանցը

Նախածանցների նշագրերը

միջազգային

հայերեն

1

2

3

4

1024

իոտա

Y

Ի

1021

զետա

Z

Զ

1018

էքսա

E

Է

1015

պետա

P

Պ

1012

տերա

T

Տ

109

գիգա

G

Գ

106

մեգա

M

Մ

103

կիլո

k

կ

102

հեկտա

h

հ

101

դեկա

da

դե

10-1

դեցի

d

դ

10-2

սանտի

c

ս

10-3

միլի

m

մ

10-6

միկրո

m

մկ

10-9

նանո

n

ն

10-12

պիկո

p

պ

10-15

ֆեմտո

f

ֆ

10-18

ատտո

a

ա

10-21

զեպտո

z

զ

10-24

իոկտո

y

ի


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշման


ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ԳՐԵԼԱՁԵՎԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Ջերմաստիճանի չափման սանդղակներ

ա) Ցելսիուսի սանդղակ

10 C-ն ջրի եռման կետի (1000 C) և սառույցի հալման կետի (00 C) ջերմաստիճանների տարբերության 1/100 մասն է.

բ) Կելվինի սանդղակ

Ջերմադինամիկական ջերմաստիճանի չափման միավորը` 1 Կելվինը (1 Կ), սահմանում է հարաբերությունների սանդղակ, որն ունի ֆիզիկապես որոշված զերո: Կելվինի սանդղակի գործնական կիրառման համար օգտագործվում է միջազգային գործնական ջերմաստիճանային սանդղակը` ՄՋՍ-90, որը ճշտվել է 1989 թվականին` Չափի և կշռի միջազգային կոմիտեի որոշմամբ (ՉԿՄԿ).

գ) Ֆարենհայտի սանդղակ

10 F-ը ջրի եռման կետի (2120 F) և սառույցի հալման կետի (320 F) ջերմաստիճանների տարբերության 1/180 մասն է:

Սառույցի և անուշադրի խառնուրդի ջերմաստիճանը` 00 F, մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը` 960 F:  10 F=5/9.10 C:

Ցելսիուսի սանդղակից Կելվինի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`

T=t+273,15,

որտեղ`

T-ն ջերմաստիճանն է` ըստ Կելվինի սանդղակի,

t-ն ջերմաստիճանն է՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:

Ֆարենհայտի սանդղակից Ցելսիուսի սանդղակին անցումն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի`

t=5/9 . (tF-32),

որտեղ`

tF-ը ջերմաստիճանն է` ըստ Ֆարենհայտի սանդղակի,

t-ն ջերմաստիճանն է` ըստ Ցելսիուսի սանդղակի:

2. Կարծրության չափման սանդղակներ

Նյութերի (մետաղների, պլաստմասսայե իրերի, հանքանյութերի (ապարների), ռետինի և այլնի) կարծրությունը բնութագրվում է կարծրության թվով:

ա) Բրինելի սանդղակ

Սև և գունավոր մետաղների կարծրության չափման սանդղակն է: Կարծրության թիվը` HB, ըստ Բրինելի որոշվում է որոշակի P ուժի և այդ ուժի ազդեցության տակ որոշակի D տրամագծով պողպատե գնդիկով (ինդենթոր) փորձարկվող նմուշի վրա թողած գնդաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ, հետևյալ բանաձևով`

HB=2P/[pD(D-ÖD2  -d2 )],

որտեղ`

HB-ն` կարծրության թիվն է,

D-ն՝ պողպատե գնդիկի տրամագիծը, մմ,

P-ն՝ փորձարկվող նմուշի վրա ազդող ուժը, Ն,

d-ն՝ նմուշի մակերեսի վրա գնդիկի արտատիպի տրամագիծը, մմ.

բ) Ռոքվելի սանդղակներ

Ռոքվելի սանդղակները կիրառվում են մետաղների, պլաստմասսաների կարծրւթյան որոշման համար: Պլաստմասսայի կարծրությունը որոշվում է 3,175÷12,7 մմ տրամագծով պողպատե գնդիկներով փորձարկվող նմուշի վրա 2 հաջորդաբար ազդող բեռների ներճնշումից առաջացած փոսի խորության որոշմամբ:

Մետաղների կարծրության` HR թվի որոշման համար ըստ կիրառվող ինդենթորի տեսակի Ռոքվելի սանդղակները լինում են A, B, C:

Ռոքվելի A սանդղակի դեպքում կիրառվում է ալմաստե կոն (ինդենթոր), որի գագաթի անկյունը 1200 է:

Ռոքվելի B սանդղակի դեպքում կիրառվում է պողպատե կոփված գնդիկ (ինդենթոր), որի տրամագիծը 1,588 մմ է:

Ռոքվելի C սանդղակի դեպքում կիրառվում է ալմաստե կոն (ինդենթոր), որի գագաթի անկյունը 1200 է:

Մետաղների կարծրության չափման մեթոդը, ըստ Ռոքվելի A, B, C սանդղակների, կայանում է ստանդարտացված պայմաններում փորձանմուշի մակերևույթի վրա ստանդարտ ինդենթորով, երկու հաջորդաբար կիրառվող բեռնվածքների (նախնական P0 և ընդհանուր` P=P0+P1, որտեղ P1-ը հիմնական բեռնվածքն է) ներճնշման ազդեցության մեջ: Որպես ինդենթոր կիրառվում է 1,588 մմ տրամագծով պողպատե կոփված գնդիկ կամ 1200 գագաթով ալմաստե կոն:

Կարծրության` HR թիվը, ըստ Ռոքվելի սանդղակների, որոշվում է ստանդարտ ինդենթորով P և P0 բեռնվածքների ազդեցության տակ նմուշի վրա առաջացած դրոշմահետքերի h և h0 խորությունների տարբերության գծային ֆունկցիայով:

Օրինակ` կարծրության թիվն ըստ Ռոքվելի C սանդղակի ալմաստե կոնով ներճնշման ժամանակ որոշվում է հետևյալ բանաձևով`

HRC=130 - (h - h0)/c,

որտեղ`

c-ն հաստատուն է և հավասար է 0,002 մմ-ի.

գ) Վիքերսի սանդղակ

Մետաղների կարծրության չափումը, ըստ Վիքերսի սանդղակի, կայանում է փորձանմուշի մակերևույթի վրա կանոնավոր քառանիստ ալմաստե բուրգի միջոցով (որի 2 հանդիպակաց նիստերի միջև կազմած անկյունը կազմում է 1360) ներճնշման մեջ:

Կարծրության` HV թիվը, ըստ Վիքերսի սանդղակի, որոշվում է որոշակի ժամանակահատվածում կիրառված ներճնշման P բեռնվածքի և բուրգաձև դրոշմահետքի մակերևույթի մակերեսի հարաբերությամբ:

Կարծրության թվի հաշվարկման բանաձևն է`

HV=1,8544P/d2,

որտեղ`

d-ն դրոշմահետքի հիմքի անկյունագիծն է, մմ.

դ) Մոոսի սանդղակ

Հանքաբանության մեջ ապարների հարաբերական կարծրությունը գնահատվում է Մոոսի 10 բալային սանդղակով խազման մեթոդով, որը հիմնված է այն բանի վրա, թե սանդղակի ապարներից որոնք են հետազոտվող նմուշի վրա թողնում խազ: Մոոսի սանդղակը հիմնվում է հետևյալ ապարների վրա`

Ապար

Կարծրության թիվը

Տալկ

1

Գիպս

2

Կալցիտ (կրաքարային սպաթ)

3

Ֆլյուորիտ (ֆտորասպաթ)

4

Ապատիտ

5

Օրթոկլազ (կալիումային դաշտային սպաթ)

6

Քվարց

7

Տոպազ

8

Կորունդ

9

Ալմաստ

10


3. Երկրաշարժերի սանդղակներ

Երկրաշարժերի ուժգնությունը չափվում է սեյսմիկ 12 բալային սանդղակով, որը հիմնված է դիտարկվող ավերածությունների և այլ հատկանիշների վրա:

Բալը

Երկրաշարժի անվանումը

Համառոտ բնութագիրը

1

2

3

1

Աննշմարելի Հայտնաբերվում է միայն սեյսմաչափիչ գործիքներով: 

2

Խիստ թույլ Զգացվում է բացառիկ դեպքերում, հատկապես շենքերի վերին հարկերում, լիակատար հանգիստ վիճակում գտնվող մարդկանց կողմից: 

3

Թույլ Զգացվում է բնակչության փոքրամասնության կողմից՝ անցնող մարդատար մեքենայի առաջացրած թեթև ցնցման ձևով:

4

Չափավոր Շենքից դուրս զգացվում է քչերի կողմից: Շենքի ներսում զգացվում և դիտվում է մարդկանց մեծամասնության կողմից՝ հատակների ճռռոցի, կահույքի թրթռոցի, սպասքի, ամանեղենի և պատուհանների ապակիների զնգզնգոցի ձևով: Նման է խորդուբորդ փողոցով անցնող բեռնատար մեքենայի առաջացրած ցնցմանը:   

5

Բավական ուժեղ  Շենքի թեթևակի ցնցում, կահույքի և կախովի առարկաների ճոճում: Բարակ ճեղքեր` ծեփածածկում, ճաքեր` պատուհանների ապակիների վրա: Քնած մարդկանցից շատերն արթնանում են:

6

Ուժեղ Զգում են բոլորը: Պատերից ընկնում են կախված նկարները: Թափվում են ծեփի կտորներ, և թեթև վնասվում են շենքերը:

7

Խիստ ուժեղ  Վատ կառուցված, խարխուլ և հնակառույց տներն զգալի վնասվում են: Քարե, բետոնե և երկաթբետոնե սովորական շենքերի կրող տարրերում առաջանում են ոչ մեծ ճեղքեր: Չեն վնասվում սեյսմակայուն շենքերը և որակով կառուցված փայտաշեն տները: Գետերում և լճերում դիտվում են ջրի պղտորում և տատանումներ: 

8

Քայքայիչ Փլվում են քարե ամուր ցանկապատերը և գործարանային որոշ ծխնելույզներ: Ժամանակակից կառուցման (սեյսմակայուն) շենքերում առաջանում են զգալի ճեղքեր և չափավոր քայքայումներ: Սովորական շենքերում դիտվում են լուրջ քայքայվածություններ և մասնակի փլուզումներ: Զառիթափ լանջերում և գետնի վրա առաջանում են ճեղքեր: Հուշարձանները տեղաշարժվում կամ տապալվում են:

9

Ավերիչ Սեյսմակայուն շենքերում առաջանում են զգալի վնասվածքներ: Սովորական շենքերում քայքայվածությունը հասնում է մեծ չափերի, դիտվում են մասնակի կամ լրիվ փլուզումներ:

10

Կործանարար Լավ կառուցված փայտե տները և կամուրջները քայքայվում են: Տեղի է ունենում գետնի ձևախախտում: Խզվում են ինժեներական (ճարտարագիտական) մայրագծերը: Քայքայվում են շենքերն ու հիմքերը, շենքերի մեծ մասը փլուզվում է: Գետնի վրա առաջանում են ճեղքեր, թեք լանջերին՝ սողանքներ և փլուզումներ: Վնասվում են ամբարտակներն ու ջրաթմբերը, ծռվում են երկաթգծերը, դիտվում է գետերի և լճերի ջրերի արտացայտում:

11

Աղետալի Գրեթե բոլոր տները փլվում են, կամուրջների հենարանները խախտվում են: Ամբարտակներն ու ջրաթմբերը փլվում են: Գետնի վրա առաջանում են լայն ճեղքեր՝ հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժերով, թեք լանջերին՝ մեծածավալ սողանքներ և փլուզումներ: 

12

Խիստ աղետալի Բոլոր շենքերն ու շինությունները լիակատար փլուզվում են: Գետնի մակերևույթը խիստ փոխվում է, և առաջանում են ալիքներ, հսկայական չափերի են հասնում սողանքներն ու փլուզումները: Գետերը փոխում են հոսանքի ուղղությունը, առաջանում են ջրվեժներ և լճեր:

4. Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակներ (մագնիտուդ)

Երկրաշարժերի ինտենսիվության սանդղակը հիմնված է առաձգական ալիքների օջախից ճառագայթող էներգիայի որոշման վրա՝ ըստ սեյսմիկ կայանների դիտարկումների: Մագնիտուդը համեմատական է էներգիայի լոգարիթմին: Երկրաշարժի ինտենսիվության և բալայնության հարաբերակցությունը սահմանելու համար անհրաժեշտ է իմանալ օջախի խորությունը:

5. Քամու ուժի սանդղակ

Քամու արագությունը գնահատվում է 17-բալային համեմատական սանդղակով, որն ընդունվել է միջազգային պայմանագրով (1946 թ.) և ներառում է Բոֆորտի 12-բալային սանդղակը` ավելացրած մրրիկի ուժգնության ևս 5 աստիճան:

Բալերը ըստ Բոֆորտի

Արագությունը, մ/վրկ

Քամու բնութագիրը

Քամու ազդեցության նկարագիրը

1

2

3

4

0

0 - 0.2

անդորրություն

Քամու բացարձակ բացակայություն: Ծուխը ծխնելույզից բարձրանում է ուղղաձիգ:

1

0.3 - 1.5

խաղաղ

Ծուխը ծխնելույզից բարձրանում է ոչ այնքան ուղղաձիգ:

2

1.6 - 3.3

թեթև

Օդի շարժումն զգացվում է դեմքով, տերևները շարժվում են:

3

3.4 - 5.4

թույլ

Տատանվում են տերևներն ու մանր ոստերը, թեթև դրոշները:

4

5.5 - 7.9

մեղմ

Տատանվում են ծառերի բարակ ճյուղերը: Քամին բարձրացնում է ծուխն ու թղթի կտորները:

5

8.0 - 10.7

հով

Տատանվում են մեծ ոստերը: Ջրի վրա հայտնվում են ալիքներ:

6

10.8 - 13.8

ուժեղ

Տատանվում են ծառերի մեծ ճյուղերը: 

7

13.9 - 17.1

ավելի ուժեղ

Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա բարձրանում են փրփրող ալիքներ:

8

17.2 - 20.7

շատ ուժեղ

Կոտրվում են ծառերի ճյուղերը: Դժվար է քայլել քամուն հակառակ: 

9

20.8 - 24.4

փոթորիկ

Փոքր ավերածություններ: Տեղից պոկվում են ծխնելույզներն ու կղմինդրը:

10

24.5 - 28.4

ուժեղ փոթորիկ

Զգալի ավերածություններ: Ծառերն արմատախիլ են արվում:

11

28.5 - 32.6

սաստիկ փոթորիկ

Լինում են մեծ ավերածություններ:

12

32.7 - 36.9

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

13

37.0 - 41.4

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

14

41.5 - 46.1

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

15

46.2 - 51.1

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

16

51.2 - 55.8

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:

17

55.9 և ավելի

մրրիկ

Տեղի են ունենում ամայացումներ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

1. Մշակվող կամ վերանայվող փաստաթղթերում, ինչպես նաև այլ հրատարակություններում մեծությունների արժեքներն արտահայտվում են ՄՀ համակարգի միավորներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշմամբ կիրառման թույլատրված միավորներով, ինչպես նաև դրանցից կազմվող ածանցյալ միավորներով, այդ թվում` նաև նշված որոշմամբ թույլատրված բազմապատկիչների ու նախածանցների օգտագործմամբ:

2. Չափման միջոցներին վերաբերող` նոր ընդունվող փաստաթղթերում չափման միջոցների աստիճանավորումը պետք է նախատեսել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշմամբ թույլատրված միավորներով:

3. Չափման միջոցների ստուգաչափման մեթոդիկաներում պետք է նախատեսել ստուգաչափում՝ աստիճանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշմամբ թույլատրված միավորներով:

4. Ուսումնական գործընթացը պետք է հիմնվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշմամբ թույլատրված միավորների կիրառման վրա:

5. Այլ երկրների հետ համագործակցության ոլորտում` պայմանագրային իրավական հարաբերությունների ժամանակ, ինչպես նաև հանրապետությունից արտահանվող արտադրանքին վերաբերող (ներառյալ տրանսպորտային և սպառողական տարան) տեխնիկական և այլ փաստաթղթերում կիրառվում են միավորների միջազգային նշագրերը:

6. Արտադրանքի տարբեր տեսակներին վերաբերող նորմատիվային, կառուցաբանական (կոնստրուկտորական), տեխնոլոգիական և այլ տեխնիկական փաստաթղթերում կիրառվում են միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը:

Անկախ այն հանգամանքից, թե չափման միջոցին վերաբերող փաստաթղթերում ինչ նշագրեր են օգտագործված, չափման միջոցների թվատախտակի, սանդղակների և վահանակների վրա կիրառվում են միավորների միջազգային նշագրերը:

7. Թույլատրվում է հրատարակություններում կիրառել միավորների միջազգային կամ հայերեն նշագրերը: Միևնույն հրատարակության մեջ (բացառությամբ մեծությունների միավորներին վերաբերող հրատարակությունների) չի թույլատրվում 2 տեսակի նշագրերի միաժամանակյա կիրառում:

Արտահանման ենթակա արտադրանքի, այդ թվում` չափման միջոցի բնութագրերն ու պարամետրերը կարող են արտահայտվել պատվիրատուի կողմից սահմանված մեծությունների միավորներով:

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱԳՐԵՐԸ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Մեծությունների չափայնությունը գրվում է լատիներեն գլխատառերով` ուղիղ տպատառերով:

2. Մեծությունների արժեքները գրելիս կիրառվում են միավորների տառային նշագրերը կամ հատուկ նշաններ (…0 , …,  , …,,), ընդ որում, սահմանվում են տառային նշագրերի 2 տեսակ` միջազգային (լատինական կամ հունական տառերով) և հայերեն (հայկական այբուբենի տառերով):

3. Մեծությունների միավորների տառային նշագրերը տպագրվում են ուղիղ տառատեսակով: Միավորների նշագրերում կետը, որպես կրճատման նշան, չի դրվում:

4. Մեծությունների միավորների նշագրերը գրվում են մեծությունների թվային արժեքից հետո մեկ տողի վրա (առանց տողադարձի): Թվային արժեքը, որը թեք գծով կոտորակ է և գրված է միավորի նշագրից առաջ, պետք է գրել փակագծի մեջ: Արժեքի վերջին թվանշանի և միավորի նշագրերի միջև պետք է թողնել բացակ, որը պահպանվում է տվյալ տիպի ու չափի տառատեսակների համար`

ճիշտ է սխալ է
100 kW; 100 կՎտ 100kW; 100կՎտ
80 % 80%
20 0C 200 C, 200C
(1/60) S-1 1/60/S-1

Բացառություն են կազմում հատուկ նշանի տեսքով տողից վերև բարձրացված նշագրերը, որոնց առջև բացատ չի թողնվում`

ճիշտ է սխալ է
200 20 0

5. Մեծության թվային արժեքի մեջ տասնորդական կոտորակի առկայության դեպքում միավորի նշագիրը գրվում է բոլոր թվանշաններից հետո`

ճիշտ է սխալ է
423,06 m; 423,06 մ 423m 0,6; 423 մ, 06
5,7580 կամ 50 45,48´ 50,758 կամ 5045´,48
կամ 50 45' 28,8'' կամ 5045' 28'',8

6. Մեծությունների միավորների արժեքները սահմանային շեղումներով նշելիս` սահմանային շեղումները վերցվում են փակագծերի մեջ, իսկ միավորի նշագիրը դրվում է փակագծից հետո, ինչպես նաև և թվային արժեքից հետո, և սահմանային շեղումից հետո`

ճիշտ է սխալ է
(100,0 ± 0,1) kg; (100,0 ± 0,1) կգ 100,0 ± 0,1kg; 100,0 ± 0,1կգ
50g±1g; 50գ± 50 ±1g; 50 ±

Եթե շարադրանքում նշվում են մի շարք թվային արժեքներ, որոնք արտահայտված են մեծության միևնույն միավորով, ապա այդ միավորի նշագիրը դրվում է միայն վերջին թվանշանից հետո (օրինակ` 5,9; 8,5; 10,0; 12,0 մմ), իսկ եթե անհրաժեշտ է նշել մեծության արժեքների տիրույթը, ապա միավորի նշագիրը դրվում է վերջին թվանշանից հետո (օրինակ` 5-ից մինչև 20 կգ):

7. Բանաձևերում մեծությունների միավորների նշանակումները բացատրելիս` թույլատրվում է կիրառել միավորների նշագրերը: Միավորների նշագրերի տեղադրումը նույն տողի վրա, բանաձևի հետ, որը տառերի տեսքով արտահայտում է միավորների միջև կամ դրանց թվային արժեքների միջև կախվածությունը, չի թույլատրվում`

ճիշտ է սխալ է
v=3,6 S/t , v=3,6 S/t կմ/ժ,
որտեղ`
v-ն արագությունն է, կմ/ժ
s-ը ճանապարհն է, մ
t-ն՝ ժամանակը, վ

որտեղ`
s-ը՝ ճանապարհն է, մ
t-ն՝ ժամանակը, վ

8. Արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանվում են կետերով, որպես բազմապատկման նշաններ: Թույլատրվում է արտադրյալի մեջ մտնող միավորների տառային նշագրերն իրարից բաժանել բացակներով, եթե դա չի հանգեցնում թյուրիմացության`

ճիշտ է սխալ է
· m; Ն.մ Nm, Նմ
· m2; Ա.մ2 Am2, Ամ2
Pa · s; Պա·վ Pas, Պավ

9. Միավորների տառային նշագրերի հարաբերության դեպքում որպես բաժանման նշան դրվում է հորիզոնական կամ թեք գիծ: Թույլատրվում է դա նշել արտադրյալի տեսքով` աստիճան բարձրացված (դրական կամ բացասական)`

ճիշտ է սխալ է
W·m-2·K-1 ; Վտ·մ-2·Կ-1 W/m2/K ; Վտ/մ2/Կ

  W   ;    ՎՏ  

 

 W    ;    ՎՏ  

m2.         մ2.Կ

                                                        

 m2         մ2   

                                          

_____       ______

 

           Կ  

10. Թեք գիծը որպես բաժանման նշան օգտագործելու դեպքում միավորների նշագրերը համարիչում և հայտարարում գրվում են նույն տողում, միավորների նշագրերի արտադրյալը հայտարարում վերցվում է փակագծերի մեջ.

ճիշտ է սխալ է
m/s ; մ/վ m/ ; մ/
/s/վ
W/(m·K) ; Վտ/(մ·Կ)

W/m·K ; Վտ/մ·Կ

11. Մեծության ածանցյալ միավորը նշելիս, եթե դա բաղկացած է 2 կամ ավելի միավորներից, չի թույլատրվում տառային նշագրերն ու միավորների անվանումները համակցել, այսինքն` գրել միավորներից մեկի նշագիրը, իսկ մյուսի անվանումը`

ճիշտ է սխալ է
80 կմ/ժ 80 կմ/ժամում
80 կիլոմետր ժամում

ժամում 80կմ

12. Թույլատրվում է կիրառել հատուկ նշանների`…0, …,, …,, , % և համակցումը միավորների նշագրերի հետ, օրինակ` …0/s:

13. Ժամանակի (րոպե, ժամ, օր), հարթ անկյան (աստիճան, րոպե, վայրկյան), զանգվածի (ատոմային) միավորների անվանումն ու նշագրերը չի թույլատրվում օգտագործել նախածանցով:

14. Նախածանցը կամ դրա նշագիրը գրվում է միավորի անվանման կամ նշագրի հետ միասին, օրինակ`

ճիշտ է սխալ է
կիլոպասկալ-վայրկյան/մետր Պասկալ-կիլովայրկյան/մետր
kPa. s/m ; կՊա . վ/մ

Pa.k. s/m; Պա.կ.վ/մ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշման
 

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Մեծության
անվանումը

Արտահամակարգային միավորը

անվանումը

նշագիրը

արտահայտությունը միավորների միջազգային համակարգի միավորներով

կիրառման ոլորտը

միջազ-գային

հայերեն

1

2

3

4

5

6

Զանգված

տոննա

t

տ

1 × 103 kg

բոլոր
ոլորտներում

զանգվածի ատոմային միավոր

u

զ.ա.մ.

1,6605402 x
x10-27 kg
(մոտավոր)

ատոմային ֆիզիկա, քիմիա, բնագիտություն

ֆունտ

f

ֆ

0,453592 kg (մոտավոր)

առևտրի ոլորտ

կարատ

-

կար

× 10-4 k(ճշգրիտ)

թանկարժեք քարերի ոլորտ

գրամ

g

գ

10-3 kg

բոլոր ոլորտներում

ցենտներ

q

ց

100 kg

Ժամանակ

րոպե

min

րոպե

60 s

բոլոր ոլորտներում

ժամ

h

ժ

3600 s

օր

d

օր

86400 s

Հարթ անկյուն

 

աստիճան

. . . o 

. . . o 

(p/180)rad=
1,745329…x
x10-2 rad

բոլոր ոլորտներում

րոպե

. . . '§

. . . '§

(p /10800)rad=
2,908882…x
x10-4 rad

վայրկյան

. . .''§§

. . .'' §§

(p /648000)rad=
4,848137…x
x10-6 rad

գրադ
(գոն)

gon

գրադ

(p /200)rad=
1,57080…x
x10-2 rad

 

երկրաբաշխություն

Ծավալ, տարողություն

լիտր

l

լ

1 × 10-3 m3 

բոլոր ոլորտներում

գալոն (անգլ.)
գալոն (ամեր.)

gal
gal

գալ
գալ

4,546 × 10-3 m3 
3,785 × 10-3 m3 

բոլոր

լորտներում

բարել

barrel

բարել

1 նավթային
բարելը =
= 0,15899 մ3   =
= 158,99 լ

նավթարդյու-նաբերություն

Երկարություն

աստղագի-
տական միավոր

ua

ա. մ.

1,49598 × 1011 m
(մոտավոր)

աստղագիտություն

լուսային տարի

ly

լուս. տարի

9,4605 × 1015 m (մոտավոր)

պարսեկ

pc

պկ

3,0857 × 1016 m

անգստրեմ

A

անգստրեմ

1 × 10-10 m

ֆիզիկա, քիմիա, բնագիտություն

իքս միավոր

X

իքս-մ

1,00206 × 10-13m (մոտավոր)

 

միկրոն

 m

մկ

1 × 10-6m

բոլոր ոլորտներում

դյույմ

 inch

դյույմ

25.4 × 10-3m

ծովային մղոն

n mile

ծ.մղ.

1852 m (ճշգրիտ)

ծովային նավագնացու-թյուն և օդա-գնացություն

Երկարություն (ուղղաձիգ)

ֆուտ

ft

ֆուտ

0,3048 m

օդագնացություն

Օպտիկական ուժ

դիօպտրիա

 

դպտր

1 × m-1 

օպտիկա

Մակերես

բարն

b

բ

1× 10-28 m2 

ֆիզիկա

հեկտար

ha

հա

1 × 104 m2 

գյուղատնտեսություն, անտառատնտեսություն, շինարարություն

ար

a

ա

100 m2 

Էներգիա

էլեկտրոն-վոլտ

eV

էՎ

1,60218 × 10-19J (մոտավոր)

ֆիզիկա

կիլովատտ-ժամ

kW × h

կվտգժ

3,6 × 106J

կենցաղ, արդյունաբե-րություն, (էլեկտրաէներգիայի հաշվիչներ)

Լրիվ հզորություն

վոլտ-ամպեր

V ×  A

Վ × Ա

 

էլեկտրատեխնիկա

Ռեակտիվ հզորություն

վար

var

վար

 

 

Էլեկտրական լիցք

ամպեր-ժամ

Ագհ

Ագժ

3,6 × 103C

էլեկտրատեխնիկա

Ջերմաստիճան

ֆարենհայտ

oF

oՖ

F=5/9oC

 

Տեղեկատվության քանակ

բիթ

Bit

բիթ

1

տեղեկատվության հաղորդման և

թվային մշակման սարքավորումներում

 

բայթ

B (byte)

Բ (բայթ)

1 Բայթ= 8 բիթ
1 ԿԲ =1024 Բայթ
1 ՄԲ = 1024 ԿԲ
1 ԳԲ= 1024 ՄԲ

Տեղեկատվության հաղորդման արագություն

բոդ

baud

բոդ

1 բոդ = 1 բիթ/վ

 

Գծային խտություն

տեքս

tex

տեքս

1 × 10-6 kg/m
(ճշգրիտ)

մանածագործական արդյունաբերություն

Արագություն

հանգույց

kn

հանգ.

0,514(4) m/s

ծովային և օդային նավագնացություն

Արագացում

գալ

Gal

Գալ

0,01 m/s2 

մեխանիկա

Պտտման հաճախություն

պտույտ
վայրկյանում

r/s

պտ/վ

1s-1 

ֆիզիկա, էլեկտրատեխնիկա

պտույտ րոպեում

r/min

պտ/րոպ

(1/60)s-1  = 0,016(6)s-1

Ուժ, կշիռ

դին

dyn

դին

1× 10-5 N

ֆիզիկա

կիլոգրամ-ուժ

kgf

կգուժ

9,80665 × N (ճշգրիտ)

պոնդ

p

-

9,80665 × 10-3N (ճշգրիտ)

տոննա-ուժ

tf

տ × ուժ

9806,65 N  (ճշգրիտ)

Ճնշում

բար

bar

բար

1× 105 Pa

 

ֆիզիկայի, օդագնացության և այլ ոլորտներ 

ֆիզիկա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ֆիզիկա, ատոմային էներգետիկա, առողջապահություն

 

 

 

 

 

կիլոգրամ-ուժ քառակուսի սանտիմետրի վրա

kgf/cm2 

կգուժ/սմ2 

98066,5 Pa (ճշգրիտ)

կիլոպոնդ քառակուսի սանտիմետրի վրա

kp/cm2

-

98066,5 Pa (ճշգրիտ)

միլիմետր ջրի սյուն

mm H2O

մմ ջր.ս.

9,80665 Pa (ճշգրիտ)

 

միլիմետր սնդիկի սյուն

mm Hg

մմ սնդ.ս.

133,332 Pa

տորր

Torr

-

133,332 Pa

Աշխատանք, էներգիա

էրգ

erg

էրգ

1 × 10-7J

Դինամիկական մածուցիկություն

պուազ

P

Պ

0,1Pa × s

Կինեմատիկական մածուցիկություն

ստոքս

St

Ստ

1 × 10-4 m2/s

Տեսակարար էլեկտրական դիմադրություն

օհմ միլիմետր քառակուսի մետրի վրա

W mm2 /m

Օմ × մմ2

1 × 10-6 m

Մագնիսական հոսք

մաքսվել

Mx

Մքս

× 10-8 Wb

Մագնիսական ինդուկցիա

գաուս

Gs

Գս

1 × 10-4T

Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն

գիլբերտ

Gb

Գբ

(10/4p) A= =0,795775 A

Մագնիսական դաշտի լարվածություն

էրստեդ

Oe

Էր

(103/4 p)A/m=
=79,5775A/m

Ջերմաքանակ, ջերմադինամիկական պոտենցիալներ (ներքին էներգիա, էնտալպիա, ազատ էներգիա և այլն), ֆազային փոխակերպման ջերմություն, քիմիական ռեակցիայի
ջերմություն

կալորիա (միջազգային)

cal

կալ

4,1868 J
(ճշգրիտ)

ջերմաքիմիա-
կան կալորիա

calth

կալթք

4,1840 J (մոտավոր)

15 աստիճա- նանոց կալորիա

cal15

կալ15

4,1855 J (մոտավոր)

Իոնացնող ճառագայթման կլանված բաժնեչափ, կերմա

ռադ

rad, rd

ռադ

0,01Gy

Իոնացնող ճառագայթման համարժեք  բաժնեչափ, իոնացնող ճառագայթման արդյունարար  բաժնեչափ

բէռ

rem

բէռ 

0,01Sv

Ֆոտոնային ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ (գամմա և ռենտգենյան ճառագայթման էքսպոզիցիոն բաժնեչափ

ռենտգեն

R

Ռ

2,58 ×10-4 C/kg
(ճշգրիտ)

 

Ռադիոակտիվ նյութի ակտիվություն

կյուրի

Ci

Կի

3,7×1010 Bq
(ճշգրիտ)

ֆիզիկա, ատոմային էներգետիկա, առողջապահություն

Պտույտի անկյուն

պտույտ

r

պտ

2 p ռադ=6,28 rad

Մագնիսաշարժ ուժ, մագնիսական պոտենցիալների տարբերություն

ամպեր-գալար

At

ագ

1A

Պայծառություն

նիտ

nt

նտ

1 cd/m2 

Թույլատրվում է արտահամակարգային միավորները կիրառել առանց ժամկետի սահմանափակման մինչև դրանց մասին միջազգային համապատասխան որոշումների ընդունումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2012, N 1181-Ն 13.10.2012, N 1938-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան