«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2004 թվականի N 1262-Ն
«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ «ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության` Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի «Անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունների 2004 թվականի բնափայտի մթերման տարեկան նորման (չափաքանակը) (հաշվարկային հատատեղ)` 12500 խոր. մետր` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված տարեկան նորման բաշխել ըստ հատման տեսակների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ «ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆ (ՉԱՓԱՔԱՆԱԿԸ) (ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂ)
NN ը/կ |
Անտառտնտեսության անվանումը |
Ընդամենը (խոր. մետր) |
այդ թվում` շինափայտ |
1. |
Ջերմուկ |
440.0 |
8.0 |
2. |
Եղեգիս |
1160.0 |
- |
3. |
Մեղրի |
540.0 |
- |
4. |
Կապան |
3360.0 |
212.0 |
5. |
Գորիս |
4500.0 |
450.0 |
6. |
Ճամբարակ |
2500.0 |
250.0 |
Ընդամենը |
12500.0 |
920.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|