«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2004 թվականի N 1233-Ն
«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 883 որոշմամբ լուծարվող «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`
ա) հաշվեկշռային մեթոդով 76116,6 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքը` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր վաճառել դասական աճուրդով.
բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 10 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ
(հազ. դրամ)
NN ը/կ |
Անվանումը |
Մակերեսը |
Գնահատված մեծությունը (ներառյալ ԱԱՀ-ն) |
Մեկնարկային գինը (ներառյալ ԱԱՀ-ն) |
1. |
Վարչական մասնաշենք |
1773,8 |
51208,6 |
5120,86 |
2. |
Արտադրական մասնաշենք |
1540,3 |
14503,2 |
1450,32 |
3. |
Կաթսայատուն |
241,8 |
5128,2 |
512,82 |
4. |
Թթվածնի պահեստ |
15 |
101,5 |
10,15 |
5. |
Ագրեգատների պահեստ |
300 |
2029,8 |
202,98 |
6. |
Պահեստ |
237,5 |
1606,9 |
160,69 |
7. |
Կալորիֆերային մասնաշենք |
128,6 |
1538,4 |
153,84 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|