Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
21.11.1947
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
21.11.1947
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2022

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների ԵՎ անձեռնմխելիության մասին

Հաշվի առնելով 1946 թվականի փետրվարի 13-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որով ենթադրվում է հնարավորինս միասնականացնել Միավորված ազգերի կազմակերպության և տարբեր մասնագիտացված գործակալությունների արտոնությունները և անձեռնմխելիությունը, և

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված գործակալությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ վերը նշված բանաձևը կիրարկելու վերաբերյալ,

արդյունքում 1947 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված հմ. 179(II) բանաձևով Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել հետևյալ Կոնվենցիային, որը ներկայացվել է մասնագիտացված գործակալություններին՝ ընդունելու համար, և Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամի և մեկ կամ ավելի մասնագիտացված գործակալությունների անդամ այլ Պետությունների՝ դրան միանալու նպատակով:

Հոդված I.

Սահմանումները և գործողության ոլորտը

Բաժին 1

Սույն Կոնվենցիայում`

i) «ստանդարտ դրույթներ» բառերը վերաբերում են II-IX հոդվածների դրույթներին.

ii) «մասնագիտացված գործակալություններ» բառերը նշանակում են`

ա) Աշխատանքի միջազգային կազմակերպություն,

բ) Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն,

գ) Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն,

դ) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն,

ե) Արժույթի միջազգային հիմնադրամ,

զ) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ,

է) Առողջապահության համաշխարհային կազմակերպություն,

ը) Համաշխարհային փոստային միություն,

թ) Հեռահաղորդակցության միջազգային միություն և

ժ) ցանկացած այլ գործակալություն, որը, Կանոնադրության 57-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխան, առնչվում է Միավորված ազգերի կազմակերպությանը.

iii) «Կոնվենցիա» բառը յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության առումով նշանակում է` 36-րդ և 38-րդ բաժինների համաձայն` այդ գործակալության կողմից փոխանցվող հավելվածի վերջնական (կամ վերանայված) տեքստով փոփոխված ստանդարտ դրույթներ.

iv) III հոդվածի նպատակներով` «սեփականություն և գույք» բառերը ներառում են նաև մասնագիտացված գործակալության կողմից ի նպաստ իր կանոնադրական գործառույթների կառավարվող սեփականությունը և միջոցները.

v) V և VII հոդվածների նպատակներով` «անդամների ներկայացուցիչներ» արտահայտությունը ներառում է պատվիրակությունների կազմում ընդգրկված բոլոր ներկայացուցիչներին, նրանց փոխարինողներին, խորհրդատուներին, տեխնիկական փորձագետներին և քարտուղարներին.

vi) 13-րդ, 14-րդ, 15-րդ և 25-րդ բաժիններում «մասնագիտացված գործակալության կողմից հրավիրվող նիստեր» արտահայտությունը նշանակում է` 1) գործակալության ընդհանուր ժողովի և գործադիր մարմնի (անկախ նշանակված եղանակից) նիստեր, և 2) գործակալության կանոնադրությամբ նախատեսված հանձնաժողովի նիստեր, 3) գործակալության կողմից հրավիրված ցանկացած միջազգային խորհրդաժողովի նիստեր, և 4) բոլոր այդ մարմինների ցանկացած կոմիտե նիստեր.

vii) «գործադիր ղեկավար» տերմինը նշանակում է` խնդրո առարկա մասնագիտացված գործակալության գլխավոր գործադիր պաշտոնյա` անկախ այն հանգամանքից` նրան անվանում են գլխավոր տնօրեն, թե այլ կերպ:

Բաժին 2

Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ցանկացած մասնագիտացված գործակալության մասով, որի նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառելի է դարձել 37-րդ բաժնի համաձայն, տրամադրի այդ գործակալությանը, կամ դրա հետ կապված, ստանդարտ դրույթներով նախատեսված արտոնություններ ու անձեռնմխելիություն դրանցում նշված պայմաններով, այդ դրույթների բոլոր փոփոխություններով, որոնք պարունակվում են այդ գործակալությանը վերաբերող վերջնական (կամ վերանայված) հավելվածի դրույթներում, և որոնք փոխանցվում են 36-րդ կամ 38-րդ բաժինների համաձայն։

Հոդված II.

Իրավաբանական անձի կարգավիճակը

Բաժին 3

Մասնագիտացված գործակալություններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ։ Նրանք իրավասու են` ա) կնքելու պայմանագրեր, բ) ձեռք բերելու և տնօրինելու շարժական և անշարժ գույք, գ) ներկայացնելու դատական հայց:

Հոդված III.

Սեփականությունը, միջոցները և ակտիվները

Բաժին 4

Մասնագիտացված գործակալությունները, նրանց սեփականությունը և ակտիվները, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, օգտվում են անձեռնմխելիությունից դատական միջամտության ցանկացած տեսակից` բացառությամբ որևէ հատուկ դեպքի, երբ նրանք հստակորեն հրաժարվում են այդ անձեռնմխելիությունից։ Այնուամենայնիվ, հասկանալի է, որ անձեռնմխելիությունից հրաժարվելը չի տարածվում դատական որոշումների կատարման որևէ միջոցի վրա։

Բաժին 5

Մասնագիտացված գործակալությունների շինությունները անձեռնմխելի են։ Մասնագիտացված գործակալությունների սեփականությունը և ակտիվները, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, անձեռնմխելի են խուզարկությունից, ռեկվիզիցիայից, բռնագրավումից, սեփականազրկումից և ցանկացած այլ միջամտությունից ոչ գործադիր, վարչական, դատական, ոչ էլ օրենսդրական գործողության միջոցով:

Բաժին 6

Մասնագիտացված գործակալությունների արխիվները և առհասարակ նրանց պատկանող կամ նրանց մոտ պահվող բոլոր փաստաթղթերը անձեռնմխելի են՝ անկախ դրանց գտնվելու վայրից:

Բաժին 7

Սահմանափակված չլինելով ֆինանսական վերահսկողությամբ, կանոնակարգերով կամ որևէ տեսակի մորատորիումով`

ա) մասնագիտացված գործակալությունները կարող են ունենալ միջոցներ, ոսկի կամ ցանկացած տեսակի արժույթ և գործարքներ իրականացնել ցանկացած արժույթով.

բ) մասնագիտացված գործակալությունները կարող են ազատ տեղափոխել իրենց միջոցները, ոսկին կամ արժույթը մի երկրից մյուս երկիր կամ երկրի ներսում և փոխարկել իրենց տրամադրության տակ եղած արժույթը ցանկացած այլ երկրի արժույթի:

Բաժին 8

Ցանկացած մասնագիտացված գործակալություն վերը նշված 7-րդ բաժնով նախատեսված իր իրավունքներն իրականացնելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնի սույն Կոնվենցիայի ցանկացած Մասնակից պետության կառավարության կողմից ներկայացված պահանջները այնքանով, որքանով համարվում է, որ այդ պահանջները կարող են կատարվել` չվնասելով գործակալության շահերը:

Բաժին 9

Մասնագիտացված գործակալությունները, նրանց ակտիվները, եկամուտը և այլ սեփականությունը`

ա) ազատվում են բոլոր ուղղակի հարկերից. այնուամենայնիվ, հասկանալի է, որ մասնագիտացված գործակալությունները չեն պահանջի իրենց ազատել այնպիսի հարկերից, որոնք իրականում այլ բան չեն, քան կոմունալ ծառայությունների վարձերը.

բ) ազատվում են մաքսային տուրքերից և ներմուծման ու արտահանման արգելքներից և սահմանափակումներից, որոնք կիրառվում են մասնագիտացված գործակալությունների կողմից պաշտոնական օգտագործման նպատակով ներկրվող կամ արտահանվող ապրանքների նկատմամբ. հասկանալի է, սակայն, որ նման ազատումով ներկրվող ապրանքները չեն վաճառվի այն երկրում, ուր դրանք ներմուծվել են` բացառությամբ այդ երկրի կառավարության հետ համաձայնեցված պայմաններով.

գ) ազատվում են տուրքերից և ներմուծման ու արտահանման արգելքներից և սահմանափակումներից իրենց հրապարակումների առնչությամբ:

Բաժին 10

Չնայած այն հանգամանքին, որ մասնագիտացված գործակալությունները, որպես կանոն, չեն պահանջի իրենց ազատել շարժական և անշարժ գույքի համար վճարվող` գնի մեջ ընդգրկված ակցիզային հարկերից և վաճառքի հարկերից, այդուհանդերձ, երբ մասնագիտացված գործակալությունները կատարում են սեփականության խոշոր գնումներ պաշտոնական օգտագործման համար, որոնց համար վճարվել են նման հարկեր և տուրքեր, կամ որոնք ենթակա են վճարման, սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունները հնարավորության դեպքում կձեռնարկեն համապատասխան վարչական միջոցներ՝ տուրքերից կամ հարկերից ազատելու կամ արդեն վճարված գումարը վերադարձնելու համար:

Հոդված IV.

Հաղորդակցության դյուրացումը

Բաժին 11

Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալություն սույն Կոնվենցիայի ցանկացած Մասնակից պետության տարածքում պետք է իր պաշտոնական հաղորդակցությունների համար օգտվի ոչ պակաս բարենպաստ պայմաններից, քան այն պայմաններն են, որոնք տվյալ Պետության կառավարությունը տրամադրում է ցանկացած այլ կառավարության, ներառյալ` վերջինիս դիվանագիտական ներկայացուցչություններին` փոստային փոխադրումների, մալուխային հեռագրերի, ռադիոգրերի, հեռախոսագրերի, հեռատիպի, հեռախոսի և կապի հաղորդակցման այլ միջոցների առաջնահերթության, սակագների և հարկերի հարցում, ինչպես նաև մամուլին և ռադիոյին փոխանցվող տեղեկատվության համար տրամադրվող սակագների հարցում:

Բաժին 12

Մասնագիտացված գործակալությունների պաշտոնական գրագրությունը և պաշտոնական այլ հաղորդակցությունները չպետք է ենթարկվեն գրաքննության:

Մասնագիտացված գործակալությունները պետք է իրավունք ունենան օգտագործելու ծածկագրեր և գրագրությունը ստանալ և ուղարկել սուրհանդակի կամ կնքված պարկերի (վալիզ) միջոցով, որոնք պետք է ունենան նույն անձեռնմխելիությունը և արտոնությունները, որոնք ունեն դիվանագիտական սուրհանդակներն ու կնքված պարկերը:

Սույն բաժնում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ` Կոնվենցիայի Մասնակից պետությունների և մասնագիտացված գործակալությունների միջև համաձայնությունների միջոցով սահմանված անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ընդունման համար:

Հոդված V.

Անդամների ներկայացուցիչները

Բաժին 13

Մասնագիտացված գործակալությունների կողմից հրավիրվող նիստերում անդամների ներկայացուցիչներն իրենց գործառույթներն իրականացնելիս և նիստերի մեկնելու կամ դրանցից վերադառնալու օրերին օգտվում են հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիությունից.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ կալանավորումից և անձնական ուղեբեռի առգրավումից, ինչպես նաև, նրանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում գրավոր կամ բանավոր արտահայտած մտքի և ցանկացած գործողության առնչությամբ, անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից.

բ) բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն.

գ) ծածկագրեր օգտագործելու և սուրհանդակի կամ կնքված պարկերի միջոցով փաստաթղթեր կամ նամակագրություն ստանալու իրավունք.

դ) իրենց և իրենց ամուսինների ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման կամ ազգային ծառայության պարտականություններից ազատում այն պետությունում, որն իրենք այցելում են կամ որի տարածքով անցնում են պարտականությունների կատարման ընթացքում.

ե) արժույթի կամ դրա փոխարկման սահմանափակումների հետ կապված նույն հնարավորություններից, որոնք տրամադրվում են ժամանակավոր պաշտոնական առաքելություններ իրականացնող օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին.

զ) անձնական ուղեբեռի հարցում նույն արտոնություններից և հնարավորություններից, որոնք տրամադրվում են դիվանագիտական առաքելությունների համապատասխան աստիճան ունեցող անդամներին:

Բաժին 14

Մասնագիտացված գործակալությունների կողմից հրավիրվող նիստերում նրանց անդամների ներկայացուցիչների համար խոսքի լիակատար ազատության և պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում անկախության ապահովման նպատակով նրանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում գրավոր կամ բանավոր արտահայտած մտքի և ցանկացած գործողության առնչությամբ դատական անձեռնմխելիությունը շարունակվում է տրամադրվել` անկախ այն հանգամանքից, որ նշված անձինք այլևս չեն կատարում այդ պարտականությունները:

Բաժին 15

Երբ որևէ հարկով հարկումը կախված է բնակությունից, այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում մասնագիտացված գործակալությունների կողմից հրավիրված նիստերին մասնակցող մասնագիտական գործակալությունների անդամների ներկայացուցիչները գտնվում են Մասնակից պետության տարածքում իրենց պարտականությունների կատարման նպատակով, չեն դիտվում որպես բնակության ժամանակահատված:

Բաժին 16

Անդամների ներկայացուցիչներին արտոնությունները և անձեռնմխելիությունը տրամադրվում են ոչ թե ելնելով նրանց անձնական շահերից, այլ նրանց կողմից մասնագիտացված գործակալությունների հետ կապված իրենց գործառույթների անկախ կատարումը ապահովելու նպատակով: Հետևաբար, անդամը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է հրաժարվել իր ներկայացուցիչների անձեռնմխելիությունից բոլոր այն դեպքերում, երբ, անդամի կարծիքով, անձեռնմխելիությունը կխոչընդոտի արդարադատության իրականացմանը, և երբ այդ հրաժարումը չի վնասի այն նպատակին, որի համար տրված է անձեռնմխելիությունը:

Բաժին 17

13-րդ, 14-րդ և 15-րդ բաժինների դրույթները կիրառելի չեն այն պետության իշխանությունների նկատմամբ, որի քաղաքացի է տվյալ անձը, կամ որի ներկայացուցիչն է նա հանդիսանում կամ հանդիսացել:

Հոդված VI.

Պաշտոնյաները

Բաժին 18

Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալություն կսահմանի պաշտոնյաների այն խմբերը, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն սույն և VIII հոդվածի դրույթները: Նա պետք է դրանք փոխանցի սույն Կոնվենցիայի` այդ գործակալության առումով Մասնակից պետությունների կառավարություններին և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այդ խմբերում ընդգրկված անձանց անունները պետք է ժամանակ առ ժամանակ հաղորդվեն վերը նշված կառավարություններին:

Բաժին 19

Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաները պետք է.

ա) դատական անձեռնմխելիություն ունենան իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակում բանավոր կամ գրավոր արտահայտած մտքի կամ կատարած գործողությունների առնչությամբ.

բ) օգտվեն մասնագիտացված գործակալությունների կողմից վճարվող աշխատավարձի և վարձատրության հարկերի առնչությամբ նույն ազատումներից` նույն պայմաններով, որոնցից օգտվում են Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաները.

գ) իրենց ամուսինների և խնամակալության տակ գտնվող անձանց հետ միասին անձեռնմխելի լինեն ներգաղթի սահմանափակումներից և օտարերկրացիների գրանցումից.

դ) արժույթի փոխանակման հարցում օգտվեն նույն արտոնություններից, որոնք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների համապատասխան աստիճան ունեցող պաշտոնյաներին.

ե) ամուսինների և խնամակալության տակ գտնվող անձանց հետ միասին օգտվեն միջազգային ճգնաժամերի ժամանակ հայրենադարձման նույն պայմաններից, որոնք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների համապատասխան աստիճան ունեցող պաշտոնյաներին.

զ) համապատասխան երկրում պաշտոնավարման անցնելու սկզբում իրավունք ունենան առանց մաքսերի ներկրելու իրենց կահույքը և գույքը:

Բաժին 20

Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաները ազատվում են զինվորական ծառայությունից` պայմանով, որ այն պետությունների մասով, որոնց քաղաքացիներն են հանդիսանում տվյալ պաշտոնյաները, նման ազատումը պետք է գործի մասնագիտացված գործակալությունների միայն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց անունները, ելնելով նրանց կողմից կատարվող պարտականություններից, ընդգրկված են մասնագիտացված գործակալության գործադիր ղեկավարի կողմից կազմված և համապատասխան Պետության կողմից հաստատված ցուցակում:

Եթե մասնագիտացված գործակալությունների այլ պաշտոնյաներ զորակոչվել են զինվորական ծառայության, համապատասխան Պետությունը պետք է, տվյալ մասնագիտացված գործակալության խնդրանքով, այդ պաշտոնյաներին տրամադրի այնպիսի տարկետում, որը կարող է անհրաժեշտ լինել կարևոր աշխատանքի շարունակականության ընդհատումից խուսափելու համար:

Բաժին 21

Ի լրումն 19-րդ և 20-րդ բաժիններում նշված անձեռնմխելիության և արտոնությունների` յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության գործադիր ղեկավարի, ներառյալ նրա բացակայության ընթացքում նրա պարտականությունները կատարող ցանկացած պաշտոնյա, իր ամուսնու և անչափահաս երեխաների հետ միասին պետք է տրամադրվեն այնպիսի արտոնություններ, անձեռնմխելիություն, ազատումներ և պայմաններ, որոնք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցիչներին` միջազգային իրավունքի համաձայն:

Բաժին 22

Արտոնությունները և անձեռնմխելիությունը պաշտոնյաներին տրամադրվում են միմիայն մասնագիտացված գործակալությունների շահերից ելնելով, այլ ոչ թե նրանց անձնական շահերից: Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալություն պետք է իրավունք և պարտավորություն ունենա հրաժարվելու ցանկացած պաշտոնյայի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ, իր կարծիքով, անձեռնմխելիությունը կխոչընդոտի արդարադատության իրականացմանը, և երբ այդ հրաժարումը չի վնասի մասնագիտացված գործակալության շահերը:

Բաժին 23

Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալություն պետք է մշտապես համագործակցի Մասնակից պետությունների համապատասխան մարմինների հետ` արդարադատության պատշաճ իրականացմանը, հասարակական կարգի պահպանության ապահովմանը նպաստելու և սույն հոդվածում նշված արտոնությունների, անձեռնմխելիության և ազատումների հետ կապված չարաշահումները կանխելու նպատակով:

Հոդված VII.

Արտոնությունների չարաշահումները

Բաժին 24

Եթե սույն Կոնվենցիայի որևէ Մասնակից պետություն գտնում է, որ տեղի է ունեցել սույն Կոնվենցիայով նախատեսված որևէ արտոնության կամ անձեռնմխելիության չարաշահում, այդ Պետության և համապատասխան մասնագիտացված գործակալության միջև պետք է անցկացվեն խորհրդակցություններ, որոնց նպատակն է պարզել` արդյո՞ք չարաշահումը տեղի է ունեցել, և, եթե այդպես է, փորձել ապահովել, որ այն չկրկնվի: Եթե այդ խորհրդակցությունները չեն հասցնում Պետությանը և համապատասխան մասնագիտացված գործակալությանը բավարարող արդյունքի, արտոնության կամ անձեռնմխելիության չարաշահման առկայության հարցը պետք է փոխանցվի Արդարադատության միջազգային դատարան՝ համաձայն 32-րդ բաժնի: Եթե Արդարադատության միջազգային դատարանը գտնում է, որ նման չարաշահում տեղի է ունեցել, սույն Կոնվենցիայի այդպիսի չարաշահմանն առնչված Մասնակից պետությունը պետք է իրավունք ունենա շահագրգիռ մասնագիտացված գործակալությանը ծանուցելուց հետո զրկելու այդ մասնագիտացված գործակալությանը չարաշահված արտոնությունից կամ անձեռնմխելիությունից ստացված օգուտից:

Բաժին 25

1. Տեղական իշխանությունները մասնագիտացված գործակալությունների կողմից հրավիրված նիստերին մասնակցող անդամների ներկայացուցիչներից իրենց պարտականությունները կատարելիս և նիստի վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու օրերի ընթացքում, ինչպես նաև 18-րդ բաժնում նշված պաշտոնյաներից չեն կարող պահանջել թողնել երկիրը, որտեղ նրանք կատարում են իրենց գործառույթները, նրանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակում կատարված որևէ գործողության պատճառով: Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ այդ անձինք չարաշահում են տվյալ երկրում գտնվելու հետ կապված իրենց տրված արտոնությունները իրենց պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող որևէ գործողությամբ, կառավարությունը կարող է այդ անձանցից պահանջել հեռանալ երկրից` պայմանով, որ.

2. I) անդամների ներկայացուցիչներից կամ այն անձանցից, որոնք, 21-րդ բաժնի համաձայն, օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից, չպետք է պահանջվի թողնել երկիրը այլ կերպ, քան նախատեսված է այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող դիվանագիտական ընթացակարգով.

II) այն պաշտոնյաների դեպքում, որոնց նկատմամբ կիրառելի չէ 21-րդ բաժինը, երկիրը թողնելու վերաբերյալ կարգադրությունը չպետք է կատարվի այլ կերպ, քան համապատասխան երկրի արտաքին գործերի նախարարի հավանությամբ, և այդ հավանությունը պետք է տրվի միայն տվյալ մասնագիտացված գործակալության գործադիր ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո. և եթե պաշտոնյայի նկատմամբ սկսվել է վտարման գործընթաց, մասնագիտացված գործակալության գործադիր ղեկավարը պետք է իրավունք ունենա հանդես գալու դատավարության ընթացքում այն անձի անունից, որի նկատմամբ այն հարուցվել է:

Հոդված VIII.

Անցագրերը (lessez-passer)

Բաժին 26

Մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաները պետք է իրավունք ունենան օգտագործելու Միավորված ազգերի կազմակերպության անցագրերը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի և մասնագիտացված գործակալությունների իրավասու մարմնի միջև կնքվելիք վարչական համաձայնագրի, որի համաձայն` գործակալություններին կարող է պատվիրակվել անցագրեր տրամադրելու հատուկ լիազորություն: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետության ծանուցի այդ նպատակով կնքված յուրաքանչյուր համաձայնագրի մասին:

Բաժին 27

Սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունները պետք է ճանաչեն և ընդունեն Միավորված ազգերի կազմակերպության անցագրերը, որոնք տրվում են մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաներին` որպես ուղևորական վավեր փաստաթուղթ:

Բաժին 28

Միավորված ազգերի կազմակերպության անցագրեր կրող` մասնագիտացված գործակալությունների պաշտոնյաների կողմից ներկայացված մուտքի արտոնագիր ստանալու դիմումները անհրաժեշտության դեպքում պետք է ուսումնասիրվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, եթե դիմումին կից ներկայացվում է փաստաթուղթ, որով հաստատվում է, որ նրանք ուղևորվում են մասնագիտացված գործակալության գործերով: Բացի այդ` նշված անձանց պետք է պայմաններ տրամադրվեն արագ տեղաշարժվելու համար:

Բաժին 29

28-րդ բաժնում նշված արտոնություններին համանման պայմաններ պետք է տրամադրվեն նաև փորձագետներին և այլ անձանց, որոնք թեև չունեն Միավորված ազգերի կազմակերպության անցագրեր, սակայն ունեն հավաստող փաստաթուղթ այն մասին, որ իրենք ուղևորվում են մասնագիտացված գործակալության գործերով:

Բաժին 30

Մասնագիտացված գործակալությունների գործադիր ղեկավարներին, գործադիր ղեկավարների օգնականներին, վարչությունների ղեկավարներին և վարչության ղեկավարներից ոչ ցածր աստիճան ունեցող այլ պաշտոնյաների, որոնք Միավորված ազգերի կազմակերպության անցագրերով ուղևորվում են մասնագիտացված գործակալությունների գործերով, պետք է տրամադրվեն ուղևորության համար նախատեսված նույն պայմանները, ինչպիսիք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների համապատասխան աստիճան ունեցող պաշտոնյաներին:

Հոդված IX.

Վեճերի կարգավորումը

Բաժին 31

Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալություն պետք է սահմանի կարգավորման համապատասխան դրույթ` կապված.

ա) պայմանագրերից բխող վեճերի կամ մասնավոր բնույթի այլ վեճերի հետ, որոնց կողմ է մասնագիտացված գործակալությունը.

բ) այն վեճերի հետ, որոնցում ներգրավված է մասնագիտացված գործակալության որևէ պաշտոնյա, որն ի պաշտոնե օգտվում է արտոնությունից, եթե, 22-րդ բաժնի դրույթների համաձայն, չի կատարվել արտոնությունից հրաժարում:

Բաժին 32

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված տարաձայնությունները պետք է փոխանցվեն Արդարադատության միջազգային դատարան, եթե կողմերը չեն համաձայնում վեճը կարգավորել այլ ուղիներով: Եթե տարաձայնությունն առաջանում է, մի կողմից, մասնագիտացված գործակալություններից մեկի և, մյուս կողմից, անդամի միջև, պետք է ներկայացվի դիմում իրավական հարցի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար` համաձայն Կանոնադրության 96-րդ հոդվածի և Դատարանի Կանոնադրության 65-րդ հոդվածի ու Միավորված ազգերի կազմակերպության և համապատասխան մասնագիտացված գործակալության միջև կնքված համաձայնագրերի համապատասխան դրույթների: Դատարանի կողմից տրված կարծիքը Կողմերի կողմից պետք է ընդունվի որպես որոշիչ:

Հոդված X.

Հավելվածները և կիրառումն առանձին մասնագիտացված գործակալությունների նկատմամբ

Բաժին 33

Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են` պահպանելով այն փոփոխությունները, որոնք նշված են տվյալ գործակալությանը վերաբերող` հավելվածի վերջնական (կամ վերանայված) տեքստում, ինչպես նշված է 36-րդ և 38-րդ բաժիններում։

Բաժին 34

Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության նկատմամբ Կոնվենցիայի դրույթները պետք է մեկնաբանվեն այն գործառույթների լույսի ներքո, որոնք վերապահված են այդ գործակալությանը իր կանոնադրական փաստաթղթով:

Բաժին 35

I-IX հավելվածների նախագծերն առաջարկվում են դրանցում նշված մասնագիտացված գործակալություններին։ Այն դեպքում, երբ որևէ մասնագիտացված գործակալություն նշված չէ 1-ին բաժնում, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն այդ գործակալությանն է փոխանցում Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից առաջարկված հավելվածի նախագիծը:

Բաժին 36

Յուրաքանչյուր հավելվածի վերջնական տեքստ պետք է համարվի այն տեքստը, որը հաստատված է տվյալ մասնագիտացված գործակալության կողմից` իր կանոնադրական ընթացակարգի համաձայն։ Յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության կողմից այդ ձևով հաստատված հավելվածի պատճենը տվյալ գործակալության կողմից փոխանցվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին և դրանից հետո փոխարինում 35-րդ բաժնում նշված նախագծին։

Բաժին 37

Սույն Կոնվենցիան կիրառելի է դառնում յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության նկատմամբ, երբ նա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղարկում է համապատասխան հավելվածի վերջնական տեքստը և տեղեկացնում, որ ինքն ընդունում է ստանդարտ դրույթները այդ հավելվածում նշված փոփոխություններով և պարտավորվում է կիրարկել 8-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 31-րդ, 32-րդ, 42-րդ և 45-րդ բաժինների դրույթները (32-րդ բաժնի այն փոփոխություններով, որոնք կարող են անհրաժեշտ համարվել հավելվածի վերջնական տեքստը տվյալ գործակալության կանոնադրական փաստաթղթի հետ համահունչ դարձնելու համար) և այն հավելվածի դրույթները, որոնք պարտականություններ են սահմանում տվյալ գործակալության համար։ Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և մասնագիտացված գործակալությունների մյուս մասնակից պետություններին պետք է փոխանցի սույն բաժնի համաձայն իրեն փոխանցված բոլոր հավելվածների և 38-րդ բաժնի համաձայն իրեն փոխանցված` վերանայված հավելվածների հաստատված պատճենները։

Բաժին 38

Եթե որևէ մասնագիտացված գործակալություն, համաձայն 36-րդ բաժնի` վերջնական հավելվածը փոխանցելուց հետո, իր կանոնադրական ընթացակարգի համաձայն, հաստատում է այդ հավելվածի որևէ փոփոխություն, վերանայված հավելվածը այդ գործակալության կողմից փոխանցվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։

Բաժին 39

Սույն Կոնվենցիայի դրույթները ոչ մի կերպ չպետք է սահմանափակեն կամ խախտեն այն արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք որևէ պետության կողմից շնորհվել են կամ հետագայում կարող են շնորհվել որևէ մասնագիտացված գործակալության տվյալ պետության տարածքում այդ գործակալության գլխավոր նստավայրի կամ տարածաշրջանային գրասենյակների գտնվելու կապակցությամբ։ Սույն Կոնվենցիան չպետք է դիտվի որպես խոչընդոտ Կոնվենցիայի որևէ Մասնակից պետության և որևէ մասնագիտացված գործակալության միջև այնպիսի լրացուցիչ համաձայնագրերի կնքմանը, որոնցով կկարգավորվեն սույն Կոնվենցիայի դրույթները կամ կընդլայնվեն կամ կսահմանափակվեն Կոնվենցիայով տրամադրվող արտոնությունները և անձեռնմխելիությունը։

Բաժին 40

Հասկանալի է, որ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին մասնագիտացված գործակալության կողմից 36-րդ բաժնի համաձայն փոխանցված ստանդարտ դրույթները` փոփոխված հավելվածի վերջնական տեքստով (կամ` 38-րդ բաժնի համաձայն փոխանցված որևէ վերանայված հավելվածը), կհամընկնեն տվյալ մասնագիտացված գործակալության` այդ պահին գործող կանոնադրական փաստաթղթի դրույթների հետ, և այն դեպքում, երբ անհրաժեշտ է նշված համապատասխանությունն ապահովելու համար կանոնադրությունում կատարել փոփոխություն, այդ փոփոխությունը կկատարվի տվյալ գործակալության կանոնադրական ընթացակարգի համաձայն` նախքան վերջնական (կամ վերանայված) հավելվածը փոխանցելը։

Կոնվենցիան ինքնին չպետք է կիրառվի այնպես, որ ուժը կորցրած ճանաչվեն կամ չեղյալ հայտարարվեն մասնագիտացված գործակալությունների կանոնադրական փաստաթղթի որևէ դրույթ կամ որևէ իրավունք կամ պարտականություն, որոնք տվյալ գործակալությունը կարող է ունենալ, ձեռք բերել կամ ստանձնել։

Հոդված XI.

Եզրափակիչ դրույթներ

Բաժին 41

Միավորված ազգերի կազմակերպության անդամների և (42-րդ բաժնի համաձայն) մասնագիտացված գործակալության Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիային միանալը իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու միջոցով, որն ուժի մեջ է մտնում ի պահ հանձնելու օրվանից։

Բաժին 42

Յուրաքանչյուր համապատասխան մասնագիտացված գործակալություն պետք է սույն Կոնվենցիայի տեքստը համապատասխան հավելվածների հետ միասին փոխանցի իր այն անդամներին, որոնք Միավորված ազգերի կազմակերպության անդամներ չեն, և պետք է հրավիրի նրանց` միանալու սույն Կոնվենցիային` այդ գործակալության նկատմամբ` սույն Կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին կամ մասնագիտացված գործակալության գործադիր ղեկավարին ի պահ հանձնելու միջոցով։

Բաժին 43

Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն իր միանալու մասին փաստաթղթում նշում է այն մասնագիտացված գործակալությունը կամ գործակալությունները, որոնց նկատմամբ պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները։ Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է հետագայում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով պարտավորվել կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները ևս մեկ կամ մի քանի մասնագիտացված գործակալությունների նկատմամբ։ Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում այն գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից։

Բաժին 44

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետության համար` մասնագիտացված գործակալության մասով, երբ այն կիրառելի դառնա այդ գործակալության համար` համաձայն 37-րդ բաժնի, և Մասնակից պետությունը պարտավորվում է կիրառել Կոնվենցիայի դրույթները այդ գործակալության նկատմամբ` համաձայն 43-րդ բաժնի:

Բաժին 45

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին, ինչպես նաև մասնագիտացված գործակալությունների բոլոր անդամներին և մասնագիտացված գործակալությունների գործադիր ղեկավարներին 41-րդ բաժնի համաձայն ստացված` միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին և 43-րդ բաժնի համաձայն ստացված հետագա ծանուցումների մասին։ Մասնագիտացված գործակալության գործադիր ղեկավարը տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին և համապատասխան գործակալության անդամներին 42-րդ բաժնի համաձայն միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ իրեն ի պահ հանձնելու մասին:

Բաժին 46

Հասկանալի է, որ երբ միանալու մասին փաստաթուղթը կամ հետագա ծանուցումն ի պահ են հանձնվում որևէ պետության անունից, այդ պետությունն իրավասու կլինի, իր իրավունքին համապատասխան, գործողության մեջ դնելու սույն Կոնվենցիայի պայմանները` միանալու մասին այդպիսի փոփոխված փաստաթղթում կամ ծանուցումներում նշված գործակալություններին վերաբերող որևէ հավելվածի վերջնական տեքստով։

Բաժին 47

1. Պահպանելով սույն բաժնի 2-րդ և 3-րդ պարբերությունների դրույթները` սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիային միանալու մասին փաստաթղթում կամ հետագա ծանուցումներում նշված յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության վերաբերյալ մինչև այն ժամանակը, երբ տվյալ գործակալության նկատմամբ կիրառելի կդառնա վերանայված Կոնվենցիան կամ հավելվածը, և նշված պետությունը կընդունի վերանայված կոնվենցիան կամ հավելվածը։ Վերանայված հավելվածի դեպքում ընդունումը Պետությունների կողմից պետք է կատարվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով, որն ուժի մեջ է մտնում այն գլխավոր քարտուղարի ստանալու օրը։

2. Սակայն սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը չի հանդիսանում կամ դադարել է հանդիսանալ որևէ մասնագիտացված գործակալության անդամ, կարող է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին կամ համապատասխան մասնագիտացված գործակալության գործադիր ղեկավարին ծանուցել այն մասին, որ ինքը մտադիր է տվյալ մասնագիտացված գործակալությանը զրկելու սույն Կոնվենցիայից բխող արտոնություններից` սկսած որոշակի ժամկետից, որը չպետք է ավելի վաղ լինի, քան ծանուցման ստացման օրվանից հաշված` երեք ամիսը։

3. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ցանկացած մասնագիտացված գործակալության, որը դադարել է կապ ունենալ Միավորված ազգերի կազմակերպության հետ, զրկել սույն Կոնվենցիայից բխող արտոնություններից:

4. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է սույն Կոնվենցիայի բոլոր Մասնակից պետություններին տեղեկացնի սույն բաժնի համաձայն իրեն փոխանցված ցանկացած ծանուցման մասին:

Բաժին 48

Սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունների մեկ երրորդի պահանջով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը կհրավիրի խորհրդաժողով Կոնվենցիայի վերանայման նպատակով։

Բաժին 49

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի պատճեններն ուղարկում է յուրաքանչյուր մասնագիտացված գործակալության և Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների կառավարություններին։

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՏԵՔՍՏԵՐ

(հաստատված է մասնագիտացված գործակալությունների կողմից մինչև 2003 թվականի ապրիլի 1)

ՀԱՎԵԼՎԱԾ I1

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի միջազգային կազմակերպության նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ պայմանների պահպանմամբ.

1. V հոդվածը (բացառությամբ 13-րդ բաժնի «գ» պարբերության), ինչպես նաև VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.i պարբերությունները տարածվում են Աշխատանքի միջազգային կազմակերպության Ղեկավար մարմնի աշխատակազմի անդամների և անդամների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց փոխարինողների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ Ղեկավար մարմինը, համաձայն 16-րդ բաժնի, հրաժարվում է նշված յուրաքանչյուր անդամի անձեռնմխելիությունից:

2. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են նաև Աշխատանքի միջազգային գրասենյակի գլխավոր տնօրենի յուրաքանչյուր տեղակալի և օգնականի:

3. i) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա պաշտոնյաներին,

դ) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն:

ii) Վերը նշված 3.i.դ մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

iii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ II2

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ պայմանների պահպանմամբ.

1. V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության նախագահի վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ Կազմակերպության խորհուրդը, համաձայն 16-րդ բաժնի, հրաժարվում է նախագահի անձեռնմխելիությունից:

2. i) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

 գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա պաշտոնյաներին,

դ) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն:

ii) Վերը նշված 2.i.դ մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

iii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

3. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են նաև Կազմակերպության գլխավոր տնօրենի ցանկացած տեղակալի:

ՀԱՎԵԼՎԱԾ II3

(վերանայված տեքստ)

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ պայմանների պահպանմամբ.

1. V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության նախագահի և ասոցիացված անդամների ներկայացուցիչների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ Կազմակերպության խորհուրդը, համաձայն 16-րդ բաժնի, հրաժարվում է նախագահի անձեռնմխելիությունից:

2. Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա պաշտոնյաներին,

դ) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն և, Կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով, ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

ii) Վերը նշված 2.i.դ մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

iii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

3. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են նաև Կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալին:

ՀԱՎԵԼՎԱԾ II4

(երկրորդ վերանայված տեքստ)

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության նախագահի և ասոցիացված անդամների ներկայացուցիչների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ Կազմակերպության խորհուրդը, համաձայն 16-րդ բաժնի, հրաժարվում է նախագահի անձեռնմխելիությունից:

2. Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա պաշտոնյաներին,

դ) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն և, Կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով, ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

ii) Վերը նշված 2.i.դ մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

iii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

3. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են նաև Կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալին և գլխավոր տնօրենի օգնականներին:

ՀԱՎԵԼՎԱԾ III5

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ստանդարտ դրույթները կիրառվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են նաև Կազմակերպության խորհրդի նախագահին:

2. Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

դ) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն:

ii) Վերը նշված 2.դ մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

iii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ IV6

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ստանդարտ դրույթները կիրառվում են Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության խորհրդաժողովի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների, նրանց փոխարինողների և խորհրդականների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ գործադիր կոմիտեն, համաձայն 16-րդ բաժնի, հրաժարվում է տվյալ անձի անձեռնմխելիությունից:

2. Կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը, նրա ամուսինը և անչափահաս երեխաները նույնպես օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչներին միջազգային իրավունքով շնորհվող արտոնություններից և անձեռնմխելիությունից, ազատումներից և հնարավորություններից, ինչը սույն Կոնվենցիայի VI հոդվածի 21-րդ բաժնով շնորհվում է յուրաքանչյուր մասնագիտացված կառույցի գործադիր ղեկավարի:

3. Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա պաշտոնյաներին:

ii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ V7

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Արժույթի միջազ‎‎գային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) նկատմամբ կիրառվելիս Կոնվենցիան (այդ թվում` սույն հավելվածը) գործում է հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. Ստանդարտ դրույթների 32-րդ բաժինը կիրառվում է միայն այն արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ մեկնաբանությունից կամ կիրառությունից բխող տարաձայնությունների դեպքում, որոնք Հիմնադրամն ստացել է միմիայն սույն Կոնվենցիայի համաձայն, այլ ոչ թե այնպիսի անձեռնմխելիություն և արտոնություններ, որոնք Հիմնադրամը կարող է պահանջել իր կանոնադրությամբ կամ այլ հիմքերով:

2. Կոնվենցիայի դրույթներով (այդ թվում` սույն հավելվածով) չեն փոփոխվում կամ լրացվում, կամ Հիմնադրամի կանոնադրության փոփոխման կամ լրացման որևէ պահանջ չի ներկայացվում, ոչ էլ խախտվում կամ սահմանափակվում են Հիմնադրամի կանոնադրությամբ կամ Հիմնադրամի որևէ անդամի կամ վերջինիս որևէ քաղաքական ստորաբաժանման որևէ օրենսդրական ակտով կամ իրավունքով կամ կանոնակարգով կամ այլ կերպով Հիմնադրամին, նրա անդամներից որևէ մեկին, կառավարիչներին, գործադիր տնօրեններին, փոխարինողներին, պաշտոնատար անձանց, աշխատակիցներին շնորհված իրավունքները, անձեռնմխելիությունը, արտոնությունները կամ ազատումները:

ՀԱՎԵԼՎԱԾ VI8

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` Բանկ) նկատմամբ կիրառվելիս Կոնվենցիան (այդ թվում` սույն հավելվածը) գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի դեմ կարող է հայց ներկայացվել միայն համապատասխան իրավասություն ունեցող դատարանում` Բանկի անդամ պետության տարածքներում, որտեղ Բանկն ունի գրասենյակ, նշանակել է դատական փաստաթղթեր և ծանուցումներ հանձնող ներկայացուցիչ կամ էլ թողարկել կամ երաշխավորել է արժեթղթեր: Սակայն հայց չի կարող ներկայացվել Բանկի անդամների կամ անձանց կողմից, որոնք հանդես են գալիս անդամների անունից կամ իրավունքներ են ստացել այդ անդամներից: Բանկի սեփականությունը կամ ակտիվները, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, ազատվում են բռնագրավման, արգելանքի և հարկադիր կատարման բոլոր ձևերից մինչև Բանկի ներկայացված հայցի վերաբերյալ վերջնական վճռի կայացումը»:

2. Ստանդարտ դրույթների 32-րդ բաժինը կիրառվում է միայն այն արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ մեկնաբանությունից կամ կիրառությունից բխող տարաձայնությունների դեպքում, որոնք Բանկն ստացել է միմիայն սույն Կոնվենցիայի համաձայն, այլ ոչ թե այնպիսի անձեռնմխելիություն և արտոնություններ, որոնք Բանկը կարող է պահանջել իր կանոնադրությամբ կամ այլ հիմքերով:

3. Կոնվենցիայի դրույթներով (այդ թվում` սույն հավելվածով) չեն փոփոխվում կամ լրացվում, կամ Բանկի կանոնադրության փոփոխման կամ լրացման որևէ պահանջ չի ներկայացվում, ոչ էլ խախտվում կամ սահմանափակվում են Բանկի կանոնադրությամբ կամ Բանկի որևէ անդամի կամ վերջինիս որևէ քաղաքական ստորաբաժանման որևէ օրենսդրական ակտով կամ իրավունքով կամ կանոնակարգով կամ այլ կերպով Բանկին, նրա անդամներից որևէ մեկին, կառավարիչներին, գործադիր տնօրեններին, փոխարինողներին, պաշտոնատար անձանց, աշխատակիցներին շնորհված իրավունքները, անձեռնմխելիությունը, արտոնությունները կամ ազատումները:

ՀԱՎԵԼՎԱԾ VII9

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության գործադիր խորհրդում ծառայության նպատակով նշանակված անձանց, նրանց փոխարինողների կամ խորհրդականների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ Կոմիտեն, համաձայն 16-րդ բաժնի, հրաժարվում է տվյալ անձանց անձեռնմխելիությունից:

2. i) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

դ) բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

ե) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

ii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ VII10

(վերանայված տեքստ)

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության գործադիր խորհրդում ծառայության նպատակով նշանակված անձանց, նրանց փոխարինողների կամ խորհրդականների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ գործադիր կոմիտեն, համաձայն 16-րդ բաժնի, հրաժարվում է տվյալ անձանց անձեռնմխելիությունից:

2. i) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

դ) բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

ե) Կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

ii) Վերը նշված «բ» և «ե» պարբերություններում ամրագրված արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագիտական-խորհրդատվական խմբերում աշխատող անձանց իրենց համապատասխան գործառույթներն իրականացնելիս:

iii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

3. V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության աշխատանքներին մասնակցող ասոցիացված անդամների ներկայացուցիչների վրա` Կանոնադրության 8-րդ և 47-րդ հոդվածներին համապատասխան:

ՀԱՎԵԼՎԱԾ VII11

4. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումները ու հնարավորությունները շնորհվում են նաև Կազմակերպության գլխավոր տնօրենի յուրաքանչյուր տեղակալի:

ՀԱՎԵԼՎԱԾ VII12

(երրորդ վերանայված տեքստ)

4. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումները ու հնարավորությունները շնորհվում են նաև Կազմակերպության գլխավոր տնօրենի յուրաքանչյուր տեղակալի և գլխավոր տնօրենի օգնականի, ինչպես նաև կազմակերպության տարածաշրջանային տնօրենի:

ՀԱՎԵԼՎԱԾ VIII13

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

[Թարգմանություն]

Ստանդարտ դրույթները կիրառվում են առանց փոփոխության:

ՀԱՎԵԼՎԱԾ IX14

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ստանդարտ դրույթները կիրառվում են առանց փոփոխության` բացառությամբ այն դեպքերի, երբ Հեռահաղորդակցության միջազգային կազմակերպությունն իր համար չի ներկայացնում արտոնյալ պայմաններից օգտվելու պահանջ` համաձայն IV հոդվածի 11-րդ բաժնով սահմանված «Հաղորդակցման միջոցներին առնչվող հնարավորությունների»:

ՀԱՎԵԼՎԱԾ X15

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ստանդարտ դրույթները կիրառվում են առանց փոփոխության:

ՀԱՎԵԼՎԱԾ XI16

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ստանդարտ դրույթները կիրառվում են առանց փոփոխության:

ՀԱՎԵԼՎԱԾ XII17

ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

 ԾՈՎԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

1. Ստանդարտ դրույթների VI հոդվածի 21-րդ բաժնում նշված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են Կազմակերպության գլխավոր քարտուղարին և Ծովային անվտանգության կոմիտեի քարտուղարին` պայմանով, որ սույն պարբերության դրույթներով չի պահանջվի, որ այն Անդամը, որի տարածքում Կազմակերպությունն ունի նստավայր, կիրառի ստանդարտ դրույթների VI հոդվածի 21-րդ բաժինը իր քաղաքացի հանդիսացող որևէ անձի նկատմամբ:

2. ա) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

i) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

ii) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

iii) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

iv) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

v) Միջկառավարական խորհրդատվական ծովային կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

Վերը նշված 2.ա.iv և v մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

բ) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ XII18

(վերանայված տեքստ)

ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

 ԾՈՎԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ստանդարտ դրույթների VI հոդվածի 21-րդ բաժնում նշված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են Կազմակերպության գլխավոր քարտուղարին, գլխավոր քարտուղարի տեղակալին և Ծովային անվտանգության կոմիտեի քարտուղարին` պայմանով, որ սույն պարբերության դրույթներով չի պահանջվի, որ այն Անդամը, որի տարածքում Կազմակերպությունն ունի նստավայր, կիրառի ստանդարտ դրույթների VI հոդվածի 21-րդ բաժինը իր քաղաքացի հանդիսացող որևէ անձի նկատմամբ:

2. ա) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

i) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

ii) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎iii) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

iv) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

v) Միջկառավարական խորհրդատվական ծովային կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

Վերը նշված 2.ա.iv և v մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

բ) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ XII19

(երկրորդ վերանայված տեքստ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՈՎԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ստանդարտ դրույթների VI հոդվածի 21-րդ բաժնում նշված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են Կազմակերպության գլխավոր քարտուղարին, գլխավոր քարտուղարի տեղակալին, Ծովային անվտանգության կոմիտեի քարտուղարին և վարչական բաժնի տնօրեններին, տեխնիկական համագործակցության բաժնին, իրավական հարցերի և արտաքին հարաբերությունների բաժնին, խորհրդաժողովների բաժնին և ծովային միջավայրի բաժնին` պայմանով, որ սույն պարբերության դրույթներով չի պահանջվի, որ այն Անդամը, որի տարածքում Կազմակերպությունն ունի նստավայր, կիրառի ստանդարտ դրույթների VI հոդվածի 21-րդ բաժինը իր քաղաքացի հանդիսացող որևէ անձի նկատմամբ: Եթե Կազմակերպությունը ցանկացած ժամանակ փոխի իր տնօրենների պաշտոնների անվանումները, տվյալ պահին պաշտոնավարող անձանց կշարունակեն շնորհվել սույն պարբերությունում նշված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները:

ա) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

i) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

ii) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎iii) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

iv) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

v) Միջկառավարական խորհրդատվական ծովային կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

Վերը նշված 2.ա.iv և v մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

բ) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ XIII20

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 Ֆինանսների միջազգային ‎‎ ընկերության (այսուհետ` Ընկերություն) նկատմամբ կիրառվելիս Կոնվենցիան (այդ թվում` սույն Հավելվածը) գործում է հետևյալ պայմանների պահպանմամբ.

1. 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընկերության դեմ կարող է հայց ներկայացվել միայն համապատասխան իրավասություն ունեցող դատարանում` Ընկերության անդամ պետության տարածքներում, որտեղ Ընկերությունն ունի գրասենյակ, նշանակել է դատական փաստաթղթեր և ծանուցումներ հանձնող ներկայացուցիչ կամ էլ թողարկել կամ երաշխավորել է արժեթղթեր: Սակայն հայց չի կարող ներկայացվել Ընկերության անդամների կամ անձանց կողմից, որոնք հանդես են գալիս անդամների անունից կամ իրավունքներ են ստացել այդ անդամներից: Ընկերության սեփականությունը կամ ակտիվները, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, ազատվում են բռնագրավման, արգելանքի և հարկադիր կատարման բոլոր ձևերից մինչև Ընկերության ներկայացված հայցի վերաբերյալ վերջնական վճռի կայացումը»:

2. Ստանդարտ դրույթների 7-րդ բաժնի «բ» պարբերությունը կիրառվում է Ընկերության նկատմամբ` պահպանելով Ընկերության կանոնադրության III հոդվածի 5-րդ բաժինը:

3. Ընկերությունը կարող է, իր հայեցողությամբ, հրաժարվել իր կանոնադրության VI հոդվածով շնորհված արտոնություններից ու անձեռնմխելիությունից իր սահմանած չափով և իր որոշած պայմաններով:

4. Ստանդարտ դրույթների 32-րդ բաժինը կիրառվում է միայն այն արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ մեկնաբանությունից կամ կիրառությունից բխող տարաձայնությունների դեպքում, որոնք Ընկերությունն ստացել է միմիայն սույն Կոնվենցիայի համաձայն, այլ ոչ թե այնպիսի անձեռնմխելիություն և արտոնություններ, որոնք Ընկերությունը կարող է պահանջել իր կանոնադրությամբ կամ այլ հիմքերով:

5. Կոնվենցիայի դրույթներով (այդ թվում` սույն հավելվածով) չեն փոփոխվում կամ լրացվում, կամ Ընկերության կանոնադրության փոփոխման կամ լրացման որևէ պահանջ չի ներկայացվում, ոչ էլ խախտվում կամ սահմանափակվում են Ընկերության կանոնադրությամբ կամ Ընկերության որևէ անդամի կամ վերջինիս որևէ քաղաքական ստորաբաժանման որևէ օրենսդրական ակտով կամ իրավունքով կամ կանոնակարգով կամ այլ կերպով Ընկերությանը, դրա անդամներից որևէ մեկին, կառավարիչներին, գործադիր տնօրեններին, փոխարինողներին, պաշտոնատար անձանց, աշխատակիցներին շնորհված իրավունքները, անձեռնմխելիությունը, արտոնությունները կամ ազատումները:

ՀԱՎԵԼՎԱԾ XIV21

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Զարգացման միջազգային ընկերակցության (այսուհետ` Ընկերակցություն) նկատմամբ կիրառվելիս Կոնվենցիան, այդ թվում` սույն Հավելվածը, գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընկերակցության դեմ կարող է հայց ներկայացվել միայն համապատասխան իրավասություն ունեցող դատարանում` Ընկերակցության անդամ պետության տարածքներում, որտեղ Ընկերակցությունն ունի գրասենյակ, նշանակել է դատական փաստաթղթեր և ծանուցումներ հանձնող ներկայացուցիչ կամ էլ թողարկել կամ երաշխավորել է արժեթղթեր: Սակայն հայց չի կարող ներկայացվել Ընկերակցության անդամների կամ անձանց կողմից, որոնք հանդես են գալիս անդամների անունից կամ իրավունքներ են ստացել այդ անդամներից: Ընկերակցության սեփականությունը կամ ակտիվները, անկախ դրանց գտնվելու վայրից և տնօրինողից, ազատվում են բռնագրավման, արգելանքի և հարկադիր կատարման բոլոր ձևերից մինչև Ընկերակցության ներկայացված հայցի վերաբերյալ վերջնական վճռի կայացումը»:

2. Ստանդարտ դրույթների 32-րդ բաժինը կիրառվում է միայն այն արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ մեկնաբանությունից կամ կիրառությունից բխող տարաձայնությունների դեպքում, որոնք Ընկերակցությունն ստացել է միմիայն սույն Կոնվենցիայի համաձայն, այլ ոչ թե այնպիսի անձեռնմխելիություն և արտոնություններ, որոնք Ընկերակցությունը կարող է պահանջել իր կանոնադրությամբ կամ այլ հիմքերով:

3. Կոնվենցիայի դրույթներով (այդ թվում` սույն Հավելվածով) չեն փոփոխվում կամ լրացվում, կամ Ընկերակցության կանոնադրության փոփոխման կամ լրացման որևէ պահանջ չի ներկայացվում, ոչ էլ խախտվում կամ սահմանափակվում են Ընկերակցության կանոնադրությամբ կամ Ընկերակցության որևէ անդամի կամ վերջինիս որևէ քաղաքական ստորաբաժանման որևէ օրենսդրական ակտով կամ իրավունքով կամ կանոնակարգով կամ այլ կերպով Ընկերակցությանը, դրա անդամներից որևէ մեկին, կառավարիչներին, գործադիր տնօրեններին, փոխարինողներին, պաշտոնատար անձանց, աշխատակիցներին շնորհված իրավունքները, անձեռնմխելիությունը, արտոնությունները կամ ազատումները:

ՀԱՎԵԼՎԱԾ XV22

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) դեպքում կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ փոփոխություններով.

«1. VI հոդվածի 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են Կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալներին:

«2. ա) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

i) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

ii) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

iii) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

iv) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

v) Կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

Վերը նշված iv և v մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

բ) Վերը նշված «ա» պարբերության մեջ նշված արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են Կազմակերպության փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու»:

ՀԱՎԵԼՎԱԾ XVI23

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են նաև Հիմնադրամի յուրաքանչյուր փոխտնօրենի:

2. i) Հիմնադրամի կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Հիմնադրամի կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

դ) Կազմակերպության համար նրանց կատարած աշխատանքին առնչվող բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն, ինչպես նաև Հիմնադրամի հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

ii) Վերը նշված 2.i.դ մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

iii) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են փորձագետներին` ելնելով Հիմնադրամի շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Հիմնադրամն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Հիմնադրամի շահերը վնասելու:

ՀԱՎԵԼՎԱԾ XVII24

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերության զարգացման կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. ա) Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին (բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների) շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

i) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

ii) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎iii) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

iv) բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

v) Կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

բ) Վերը նշված 1.ա պարբերության iv և v ենթապարբերությունների մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

գ) Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպությունն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

2. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են նաև Կազմակերպության գլխավոր տնօրենի յուրաքանչյուր տեղակալի:

ՀԱՎԵԼՎԱԾ XVIII25

ՏՈԻՐԻԶՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 Տուրիզմի համաշխարհային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) նկատմամբ կիրառվելիս ստանդարտ դրույթները գործում են հետևյալ դրույթների պահպանմամբ.

1. Կոնվենցիայի V հոդվածը և VII հոդվածի 25-րդ բաժնի 1-ին և 2.I պարբերությունները տարածվում են Կազմակերպության աշխատանքին մասնակցող ասոցիացված անդամների ներկայացուցիչների վրա` Տուրիզմի համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը (այսուհետ` Կանոնադրություն) համապատասխան:

2. Կանոնադրության համաձայն Կազմակերպության աշխատանքներին մասնակցող ասոցիացված անդամների ներկայացուցիչներին տրամադրվում են.

ա) բոլոր հնարավորությունները իրենց պաշտոնեական գործառույթների անկախ իրականացումն ապահովելու համար,

բ) առավելագույն անհետաձգելիություն մուտքի արտոնագրի, եթե անհրաժեշտ է, համար ներկայացված դիմումները քննարկելիս, և երբ դրանք ուղեկցվում են հավաստագրով, որ նրանք գործուղման են մեկնել: Բացի այդ` այդպիսի անձանց արագ ուղևորվելու հնարավորություններ են ստեղծվում,

գ) վերը նշված «բ» ենթապարբերության մասով կիրառվում է ստանդարտ դրույթների 12-րդ բաժնի վերջին նախադասության մեջ պարունակվող սկզբունքը:

3. Կազմակերպության կոմիտեներում աշխատող կամ նրա համար առաքելություններ իրականացնող փորձագետներին, բացառությամբ VI հոդվածով սահմանված պաշտոնյաների, շնորհվում են հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը, որոնք անհրաժեշտ են նրանց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար, ներառյալ այդպիսի կոմիտեներում կատարվող աշխատանքի կամ առաքելություններ իրականացնելու հետ կապված ուղևորությունների վրա ծախսված ժամանակը.

ա) անձեռնմխելիություն անձի ձերբակալությունից կամ անձնական ուղեբեռի բռնագրավումից,

բ) իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնելիս նրանց կողմից արտահայտված գրավոր կամ բանավոր խոսքերի կամ կատարված գործողությունների դեպքում` անձեռնմխելիություն դատական միջամտության ցանկացած տեսակից. նման անձեռնմխելիությունը շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ նշված անձինք այլևս չեն աշխատում Կազմակերպության կոմիտեներում կամ չեն կատարում վարձու աշխատանք դրա առաքելությունների համար,

‎գ) արժույթի և փոխանակման սահմանափակումների, ինչպես նաև անձնական ուղեբեռի հետ կապված միևնույն հնարավորությունները, որոնք շնորհվում են ժամանակավոր առաքելություն իրականացնող օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին,

դ) բոլոր թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն,

ե) Կազմակերպության հետ հաղորդակցվելու նպատակով ծածկագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի միջոցով կամ կնքված պարկերով փաստաթղթեր և նամակագրություն ստանալու իրավունք:

4. Արտոնություններն ու անձեռնմխելիությունը շնորհվում են փորձագետներին` ելնելով Կազմակերպության շահերից, այլ ոչ թե անհատների անձնական շահերից: Կազմակերպության գլխավոր քարտուղարն իրավունք ունի և պարտավոր է հրաժարվել յուրաքանչյուր փորձագետի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ նա գտնում է, որ անձեռնմխելիությունը կխանգարի արդարության իրականացմանը, և դրանից կարելի է հրաժարվել` առանց Կազմակերպության շահերը վնասելու:

5. Անկախ վերը նշված 2-րդ պարբերությունից` 3-րդ և 4-րդ պարբերությունները կիրառվում են Կազմակերպության համար որպես փորձագետներ առաքելություններ իրականացնող ասոցիացված անդամների ներկայացուցիչների նկատմամբ:

6. Ստանդարտ դրույթների 21-րդ բաժնում նշված արտոնությունները, անձեռնմխելիությունը, ազատումներն ու հնարավորությունները շնորհվում են նաև Կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալին, նրա ամուսնուն և անչափահաս երեխաներին:

________________________

1 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1948 թվականի սեպտեմբերի 14-ին:

2 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1948 թվականի դեկտեմբերի 13-ին:

3 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1960 թվականի մայիսի 26-ին:

4 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1965 թվականի դեկտեմբերի 28-ին:

5 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1948 թվականի օգոստոսի 11-ին:

6 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1949 թվականի փետրվարի 7-ին:

7 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1949 թվականի մայիսի 9-ին:

8 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1949 թվականի ապրիլի 29-ին:

9 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1948 թվականի օգոստոսի 2-ին:

10 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1950 թվականի հունիսի 1-ին:

11 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1957 թվականի հուլիսի 1-ին:

12 Գլխավոր քարտուղարը ստացել է նույնական տեքստը 1958 թվականի հուլիսի 25-ին:

13 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական ֆրանսերեն տեքստը 1949 թվականի հուլիսի 11-ին:

14 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1951 թվականի հունվարի 16-ին:

15 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1949 թվականի ապրիլի 4-ին: Կազմակերպությունը լուծարվել է 108-րդ բանաձևով, որն ընդունվել է Փախստականների միջազգային կազմակերպության գլխավոր խորհրդի կողմից 1952 թվականի փետրվարի 15-ին:

16 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1951 թվականի դեկտեմբերի 29-ին:

17 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1959 թվականի փետրվարի 12-ին:

18 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1968 թվականի հուլիսի 9-ին:

19 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 2002 թվականի ապրիլի 8-ին:

20 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1959 թվականի ապրիլի 22-ին:

21 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1962 թվականի փետրվարի 15-ին:

22 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1977 թվականի հոկտեմբերի 19-ին:

23 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1977 թվականի դեկտեմբերի 16-ին:

24 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 1987 թվականի սեպտեմբերի 15-ին:

25 Գլխավոր քարտուղարն ստացել է նույնական տեքստը 2008 թվականի հուլիսի 30-ին:

Հայաստանի Հանրապետության վերապահումը

«Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Կոնվենցիայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի VI հոդվածի 20-րդ բաժնի 1-ին պարբերության դրույթները չեն կիրառվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, և որ Կոնվենցիայի VI հոդվածի 20-րդ բաժնի 2-րդ պարբերության դրույթները կկիրառվեն այնքանով, որքանով դա թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը տրամադրել ժամանակավոր տարեկետում՝ մինչև հաջորդ զինվորական ծառայության զորակոչը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան