«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2004 թվականի N 1200-Ն
«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրական բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր` մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Շահագործման |
Քանակը |
Վաճառքի մեկնարկային |
|
Շենքեր |
|
|
|
1. |
Ավտոտնակներ (408.51 քառ. մ) |
1989 թ. |
1 |
1078,0 |
2. |
Պոմպակայան (102.18 քառ. մ) |
1989 թ. |
1 |
270,0 |
3. |
Էլ. կարգ. կայան (36.6 քառ. մ) |
1989 թ. |
1 |
97,0 |
4. |
Ավտոկշեռքի շենք (47.18 քառ. մ) |
1989 թ. |
1 |
125,0 |
|
Տրանսպորտային միջոցներ |
|
|
|
5. |
Ավտոմեքենա «ԶԻԼ-130» |
1977 թ. |
1 |
75,0 |
6. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
1989 թ. |
1 |
50,0 |
7. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» |
1989 թ. |
1 |
40,0 |
8. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» |
1989 թ. |
1 |
40,0 |
|
Կառուցվածքներ |
|
|
|
9. |
Խանութ-տաղավար |
1989 թ. |
1 |
835,0 |
10. |
Պահեստ` ՍԱ1 |
1989 թ. |
1 |
740,0 |
11. |
Պահեստ` ՍԱ2 |
1989 թ. |
1 |
740,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |