Գլխավոր տեղեկություն
Համար
N 1844-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2005-06.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.81
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.11.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2004 թվականի N 1844-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 898 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետությունը և բնականոն գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հանրային ծառայություններ մատուցող պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի, որոնց ֆինանսատնտեսական մոնիտորինգը, դրանց պետական բաժնետոմսերը կառավարող պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող ցուցանիշների մասին տեղեկանքների ձևերը` համաձայն NN 3-6 հավելվածների:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց վերապահված է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգն իրականացնում են սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերով պահանջվող տվյալների համաձայն.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ֆինանսատնտեսական մոնիտորինգի շրջանակներում տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով` մինչև նշված ժամանակահատվածներին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնում են ամսական կտրվածքով (աճողական)` մինչև հաշվետու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը.

դ) սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում եռամսյակային պարբերականությամբ (աճողական)` մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը (ներառյալ 4-րդ եռամսյակը), իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա ավարտը Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացնում իրականացված ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքներ` եռամսյակային կտրվածքով (ներառյալ 4-րդ եռամսյակը).

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

է) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով հաստատված կարգին և տեղեկանքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման պայմանագրի ստորագրման կամ դրանց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահը, որից հետո այդ կազմակերպություններն ինքնաբերաբար համարվում են ցանկից հանված.

ը) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում իրավահաջորդ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները ևս համարվում են ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերը հաստատվում են նախապես Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցվելուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 100 տոկոսից պակաս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցը:

5. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի մեթոդաբանության հետագա կատարելագործման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 898 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` առևտրային կազմակերպություններ) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության (այսուհետ՝ ֆինանսատնտեսական մոնիտորինգ) իրականացման նպատակները, ընթացակարգը և ժամկետները:

II. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

2. Ֆինանսատնտեսական մոնիտորինգի հիմնական նպատակներն են`

ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում պետական սեփականություն կազմող միջոցների ներդրման արդյունավետության վերլուծությունը, այդ ներդրումների օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

բ) առևտրային կազմակերպությունների կառավարման և գործունեության արդյունավետության գնահատումը.

գ) առևտրային կազմակերպությունների կողմից պետական ծրագրերի իրականացման ընթացքի դիտարկումը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների և խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

դ) առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների և պոտենցիալ ներդրողների համար:

3. Ֆինանսատնտեսական մոնիտորինգն իրականացվում է հետևյալ եղանակներով`

ա) ընտրանքային ֆինանսատնտեսական մոնիտորինգ, որը, սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան, անցկացվում է ընտրանքային ցանկում ընդգրկված հանրային ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների գծով.

բ) համատարած ֆինանսատնտեսական մոնիտորինգ, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների կողմից` այն առևտրային կազմակերպությունների գծով, որոնց կանոնադրական կապիտալներում պետության սեփականություն կազմող բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարման լիազորությունները վերապահված են տվյալ մարմնին:

4. Կազմակերպությունների կողմից առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին համապատասխան նշագրումներ կատարելիս` պետական կառավարման մարմինները դրանք պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

III. ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգը, պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` այդ կազմակերպություններից անմիջականորեն հաշվետվություններ ստանալու միջոցով:

6. Ընտրանքային ցանկում ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների ընտրությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններից առնվազն մեկը`

ա) առևտրային կազմակերպությունն ունի ռազմավարական և սոցիալ-տնտեսական առանձնահատուկ նշանակություն կամ հանրային ծառայություն է մատուցում.

բ) գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան ծրագրի հիման վրա:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ընտրանքային ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպություններ է ուղարկում ընտրանքային ֆինանսատնտեսական մոնիտորինգի աշխատանքներում ընդգրկված լինելու մասին ծանուցումը՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի:

8. Նշված ծանուցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում իր կողմից լրացված առևտրային կազմակերպության հաշվառման քարտը՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի:

9. Ընտրանքային ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունները ֆինանսատնտեսական մոնիտորինգի համար սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին (այսուհետ` ՖՏՄ-ի ձևերի) համապատասխան, և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև, ելնելով առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկություններից, ՖՏՄ-ի ձևերում և ֆինանսական հաշվետվությունների մեջ ներառված ցուցանիշները պարզաբանող համապատասխան տեղեկատվություն:

10. Առևտրային կազմակերպություններից ստացված ֆինանսատնտեսական ցուցանիշների և հաստատված ծրագրային ցուցանիշների միջև շեղումներ (փոփոխություններ) ու ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ու առևտրային կազմակերպություններից կարող է համապատասխան տեղեկատվություն պահանջել վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցառումների մասին:

11. Առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը կամ բարելավմանն ուղղված և նախատեսվող միջոցառումների առկայության դեպքում դրանք ներկայացվում են հաշվետվություններին կից` առանձին տեղեկանքի ձևով:

12. Առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համալիր վերլուծության իրականացման կամ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով համապատասխան առևտրային կազմակերպության և (կամ) պետական կառավարման լիազոր մարմնի լիազոր ներկայացուցիչների հետ կարող է անցկացնել համատեղ քննարկումներ:

IV. ՀԱՄԱՏԱՐԱԾ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

13. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համատարած ֆինանսատնտեսական մոնիտորինգը, պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` այդ մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ձևերին համապատասխան տեղեկություններ ստանալու միջոցով:

14. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում, իսկ այնուհետև մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկերը (այսուհետ` ցանկեր), որոնց պետական բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման լիազորությունները վերապահված են այդ մարմիններին.

բ) տարվա ընթացքում ցանկերում տեղ գտած փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տվյալ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում.

գ) ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպություններից պահանջում և ստանում են տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին և ժամկետներին համապատասխան` նշված ձևերի պատճենները ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.

դ) սույն կարգի 14-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկատվության ստացման և ֆինանսատնտեսական մոնիտորինգի աշխատանքների իրականացման արդյունքում, եռամսյակային կտրվածքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրում են տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ժամկետներում` նշված որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ձևերին համապատասխան:

15. Համատարած մոնիտորինգի ենթակա առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը կամ բարելավմանն ուղղված և նախատեսվող միջոցառումների առկայության դեպքում դրանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում հաշվետվություններին կից` առանձին տեղեկանքի ձևով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը`

ա) ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ներկայացնում է առաջարկություններ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

բ) ֆինանսատնտեսական մոնիտորինգի գծով անհրաժեշտ մեթոդական օգնություն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին.

գ) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում (եռամսյակային և տարեկան կտրվածքով) արձանագրելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից կարող է համապատասխան տեղեկատվություն պահանջել վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցների վերաբերյալ.

դ) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի անցկացման ընթացքում համալիր վերլուծության իրականացման կամ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով համապատասխան առևտրային կազմակերպության և (կամ) պետական կառավարման լիազոր մարմնի լիազոր ներկայացուցիչների հետ կարող են անցկացնել համատեղ քննարկումներ:
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

պետական մասնակցությամբ առևտրային

կազմակերպությունների ֆինանսատնտեսական

վիճակի դիտարկումների և վերլուծության

անցկացման կարգի

 

Ծանուցում

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի

18-ի N 1844-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ

_____________________________________________________ _____________________________________________________

(պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության անվանումը)

 

ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացվող ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ընտրանքային ցանկում:

2. Համաձայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման կարգի 8-րդ և 9-րդ կետերի՝ խնդրում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման ընդհանուր դրույթներին, ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին և ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև նշված կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված այլ տեղեկատվություն:

3. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը համապատասխան նշագրման առկայության դեպքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար                                              _______________________

                                                                 (ստորագրությունը)

 

____ _____________ 200 թ.

 

Ձև N 2

 

պետական մասնակցությամբ առևտրային

կազմակերպությունների ֆինանսատնտեսական

վիճակի դիտարկումների և վերլուծության

անցկացման կարգի

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

________________________________________

 

 

Մարզը

………………………….

Լրացման ամսաթիվը

.......... / .............................. / 200....թ.


1.

Առևտրային կազմակերպության լրիվ անվանումը (կազմակերպական իրավական ձևի նշմամբ)

..................................................………….......
.....................................................…………....

2.

Առևտրային կազմակերպության նույնականացման ծածկագիրը` ըստ ԿԿԴ-ի

               

3.

Գտնվելու վայրը

.........................................................................
.........................................................................

4.

Պետական ռեգիստրում գրանցման

համարը

               

5.

Գրանցման օրը (օրը, ամիսը, տարեթիվը)

.......... / .............................. / .……........ թ.

6.

Պետական գրանցում իրականացրած

պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը

.......................……………...

7.

Փաստացի գործունեության
իրականացման հասցեն

.....................................................................…
.........................................................................

8.

Առևտրային կազմակերպության հեռախոսահամարը

(հեռախոսահամարները)

(................. ) ...................................……....

(................. ) ......................................…….

9.

Էլեկտրոնային փոստի հասցեն, եթե առկա է

@

10.

Առևտրային կազմակերպության ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը

Անուն
Ազգանուն
Հայրանուն

11.

Գլխավոր հաշվապահի ազգանունը, անունը, հայրանունը

Անուն
Ազգանուն
Հայրանուն

12.

Հարկ վճարողի հաշվառման համարը

               

13.

Կանոնադրական կապիտալի մեծությունը

………………….    հազ. դրամ

14.

Կանոնադրական կապիտալում պետության բաժնեմասը

……….    %

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման

 Ց Ա Ն Կ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ, ԴՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ


NN

ը/կ

Ընկերության անվանումը

 

I. ՀՀ էներգետիկայի նախարարություն

1.

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

2.

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ

3.

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ

4.

«Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ

5.

«Հայգազարդ» ՓԲԸ

6.

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ

7.

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ

 

II. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

8.

«Հայկական երկաթուղի» ՓԲԸ

9.

«Հայփոստ» ՓԲԸ

10.

«Հեռուստահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ

11.

«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ

12.

«Ռադիո» ՓԲԸ

 

III. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

13.

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

14.

Երևանի «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ

15.

«Ոռոգում-ջրառ» ՓԲԸ

16.

«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

17.

«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ

18.

«Նոր Ակունք» ՓԲԸ

19.

«Ոռոգում» ՓԲԸ

 

IV. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

20.

«Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ

21.

«Հայաերոնավիգացիա» ՓԲԸ

22.

«Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ

 

V. Երևանի քաղաքապետարան

23.

«Մետրոպոլիտեն» ՓԲԸ

24.

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ

25.

«Ավտոբուս» ՓԲԸ

26.

«Երևանտրանս» ՓԲԸ

27.

Երևանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(հաշվետու ժամանակաշրջան)

NN
ը/կ

Առևտրային կազմակեր-պության անվանումը

Պետական մասնակ-ցության չափը (տոկոս)

Ընդամենը` ոչ ընթացիկ ակտիվներ (ձև N 1, տող  080)
այդ թվում`

հիմ-նական միջոց-ներ (ձև N 1, տող 010)

Ընդամենը` ընթացիկ ակտիվներ (ձև N 1, տող 220)

այդ թվում`

Ընդամենը` սեփական կապիտալ  (ձև N 1, տող 300)

այդ թվում`

Ընդամենը` ոչ ընթացիկ պարտա-վորություններ ձև N 1, տող 360)  այդ թվում`

երկարա-ժամկետ բանկային վարկեր և
փոխառու-թյուններ 

(ձև N 1, տող 310)

դեբիտո-րական պարտքեր` վաճառքի գծով ձև N 1, տող 160)

կարճա-ժամկետ դեբիտո-րական պարտքեր բյուջեի գծով (ձև N 1, տող 170)

այլ դեբիտո-րական պարտքեր (ձև N 1, տող 180)

դրա-մական միջոցներ և դրանց համար-ժեքներ (ձև N 1, տող 200)

կանոնա-դրական (բաժնե-հավաք) կապիտալի զուտ գումար (ձև N 1, տող 240)

կու-տակված շահույթ (վնաս) (ձև N 1, տող 270)

պահուս-տային կապիտալ (ձև N 1, տող 280)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակի շարունակությունը

Ընդամենը` ընթացիկ պարտավ-որություններ
(ձև N 1, տող 490)

այդ  թվում`

Հաշվեշիռ (ձև N 1, տող 230 (500)

Արտա-դրանքի, ապրանք-ների, աշխա-տանքների, ծառայու-թյունների իրացումից հասույթ (ձև N 2,  տող 010)
այդ թվում`

զուտ շահույթ (վնաս) շահութա-հարկի գծով` ծախսի նվազեցումից հետո  (ձև N 2, տող 180)

Աշխա-տողների միջին ցուցակային թիվը,
այդ թվում`

վարչակառա-վարչական ապարատի աշխա-տողների
թիվը

Աշխատա-վարձի ֆոնդը

կրեդիտո-րական պարտքեր` գնումների գծով (ձև N 1, տող 390)

կարճա-ժամկետ կրեդիտո-րական պարտքեր` բյուջեի գծով (ձև N 1, տող 410)

կարճա-ժամկետ կրեդի-տորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահո-վության գծով (ձև N 1, տող 420)

կարճա-ժամկետ կրեդիտո-րական պարտքեր` աշխա-տավարձի և աշխա-տողներին այլ կարճա-ժամկետ հատկա-ցումների գծով (ձև N 1, տող 430)

կարճա-ժամկետ կրեդիտո-րական պարտքեր` մասնա-կիցներին (հիմնա-դիրներին) (ձև N 1, տող 440)

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն հավելվածում նշված տեղեկատվությունը (բացառությամբ 25, 27, 28, 29 և 30-րդ սյունակների) լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի .2001 թվականի դեկտեմբերի 12-ի N 465 հրամանով հաստատված հաշվապահական հաշվեկշռի

(ձև N 1) և ֆինանսական արդյունքների մասին

հաշվետվության (ձև N 2)։

_______________________________________________

(կազմող ստորաբաժանման անվանումը)

Ղեկավար

_________________________

 

_________________

________________________

 

 

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

(ստորագրությունը)

(հեռախոսահամարը)

 

  


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման

 Ա Մ Փ Ո Փ  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

__________________________________________

(ընկերության (առևտրային կազմակերպության)

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 (դրամ)

NN ը/կ

Անվանումը

Քանակը

Հաշվեկշիռ է մուտքագրվել (տարեթիվը, ամիսը)

Սկզբնական արժեքը

Մաշվածությունը

Հաշվեկշռային արժեքը

Ծանոթա-գրություն

(տոկոսը)

(գու-մարը)

1

2

3

4

5

6

7

8

 

I.

Մտավոր սեփականության օբյեկտները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ընդամենը I

 

X

 

X

 

 

 

II.

Լիցենզիաները և գույքի օգտագործման այլ իրավունքներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ընդամենը II

 

X

 

X

 

 

 

 

Ընդամենը I+II

 

X

 

X

 

 

 

Սույն ամփոփ տեղեկանքում լրացվում են տեղեկանքների (NN 5 և 6 հավելվածներ) անվանացանկի ամփոփ ցուցանիշները: Առանձին տեղեկանքներում լրացվում են բոլոր սյունակները:

Արտոնագրերի և հեղինակային վկայականների առկայության դեպքում ներկայացվում է հարցը պարզաբանող տեղեկանք: Փաստացի առկա, սակայն հաշվեկշռում դեռևս չարտացոլված ոչ նյութական ակտիվների դեպքում ներկայացվում է հարցը պարզաբանող տեղեկանք:

Լրացվում է ներկայացման պահին նախորդող եռամսյակի դրությամբ:


       

Տնօրեն

....................................................
 (ազգանունը, անունը, հայրանունը)
 Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ 

..................................................
(ազգանունը, անունը, հայրանունը)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

__________________________________________

(ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը)


ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 (դրամ)

NN ը/կ

Անվանումը

Քանակը

Հաշվեկշիռ է մուտքագրվել
(տարեթիվը, ամիսը)

Սկզբնական արժեքը

Մաշվածությունը

Հաշվեկշռային արժեքը

Ծանոթա-գրություն

(տոկոսը)

(գու-
մարը)

1

2

3

4

5

6

7

8

I.

Մտավոր գործունեության արդյունքները, այդ թվում`
1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ

               
               
               
 

ընդամենը  1

           
2. Արդյունաբերական սեփականության օբյեկտները, այդ թվում`    

2.1.

դրամ

           
               

2.2.

օգտակար մոդել

           
               

2.3.

արդյունաբերական նմուշ

           
               
 

ընդամենը  2

           
 

Ընդամենը  I (1+2)

           
II. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները, այդ թվում`

1.

Ապրանքային նշանը

           
               
               

2.

Ֆիրմային անվանումը

           
               
               

3.

Ապրանքների ծագման տեղանունները

         
               
 

Ընդամենը II (1+2+3)

           
 

Ընդամենը I+II

           

Առանձին տեղեկանքում լրացվում են բոլոր սյունակները:
Արտոնագրերի և հեղինակային վկայականների առկայության դեպքում ներկայացվում է հարցը պարզաբանող տեղեկանք:
Փաստացի առկա, սակայն հաշվեկշռում դեռևս չարտացոլված մտավոր սեփականության օբյեկտների դեպքում ներկայացվում է հարցը պարզաբանող տեղեկանք:
Լրացվում է ներկայացվելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ:


       

Տնօրեն

....................................................
 (ազգանունը, անունը, հայրանունը)
 Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ 

..................................................
(ազգանունը, անունը, հայրանունը)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

__________________________________________

(ընկերության (առևտրային կազմակերպության) անվանումը)

NN
ը/կ

Անվանումը

Քանակը Հաշվեկշիռ է մուտքագրվել
(տարեթիվը, ամիսը)
Սկզբնական արժեքը Մաշվածությունը Հաշվե-կշռային արժեքը Ծանոթա-գրություն

(տոկոսը)

(գումարը)

1

2

3 4 5 6 7 8
  

I.

Լիցենզիաներ

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
 

ընդամենը I

             

II.

Գույքի օգտագործման այլ իրավունքներ

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
 

ընդամենը II

             
 

Ընդամենը I+II

             

Առանձին տեղեկանքում լրացվում են բոլոր սյունակները:
Փաստացի առկա, սակայն հաշվեկշռում դեռևս չարտացոլված լիցենզիաների կամ գույքի օգտագործման այլ իրավունքների դեպքում  ներկայացվում է հարցը պարզաբանող տեղեկանք:
Լրացվում է ներկայացվելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ:


       

Տնօրեն

....................................................
 (ազգանունը, անունը, հայրանունը)
 Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ 

..................................................
(ազգանունը, անունը, հայրանունը)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան