Գլխավոր տեղեկություն
Համար
N 845-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2005-20.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 845-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1874.44 հեկտար հողամասերից 943.31 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 911.71 հեկտար, բնակավայրերի հողերի` 17.11 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 12.1 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.31 հեկտար, ջրային հողերի` 1.07 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Քարինջի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

 ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 943.31 հեկտար հողերից 41.78 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

 բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 931.13 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Քարինջի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Քարինջ համայնքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան մասում: Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 38 կմ է: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Գ»-«Դ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Մարց համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Դսեղ համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Թումանյան քաղաքին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին:

 

ՔԱՐԻՆՋ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Անտառային հողերի, Քարինջ համայնքի և Տավուշի մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման` բլրի գագաթին գտնվող «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք 453.81 մ ու հատելով ճանապարհը հասնում բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք հատելով դաշտային ճանապարհը հասնում թիվ 2011.2 մ նիշ ունեցող բլրի թիվ 2 կետին: Թիվ 2 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում ջրհավաքի մոտ գտնվող մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Քարինջ համայնքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 1356.01 մ է:

 

ՔԱՐԻՆՋ-ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Քարինջ համայնքի ջրհավաքի «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևելք ու հասնում 2028.4 մ նիշ ունեցող բլրի թիվ 1 կետին, որից հետո սահմանագիծը անցնում է դեպի արևելք 747.4 մ հատում ճանապարհը ու հասնում ջրբաժանի 1954.5 մ նիշ ունեցող «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Քարինջ համայնքի տարածքների բաժանման կետ:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 1341.19 մ է:

 

ՔԱՐԻՆՋ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Քարինջ համայնքի տարածքների բաժանման 1954.5 մ նիշ ունեցող, «Գ» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք 427.36 մ հատելով դաշտային ճանապարհներ, հասնում ջրբաժանի թիվ 1 կետին, որից հետո սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս-արևելք 406.62 մ հասնում ջրբաժանի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևելք, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ջրբաժանի թիվ 3 կետին և շարունակվում նույն ջրբաժանով ու հասնում 2203.0 մ նիշ ունեցող «Բիրզաքար» «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Մարց և Քարինջ համայնքների տարածքների բաժանման կետ:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 1505.68 մ է:

 

ՔԱՐԻՆՋ-ՄԱՐՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Քարինջ, Մարց և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի 2203.0 մ նիշ ունեցող «Բիզաքար» կոչվող «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևելք ջրբաժանով հասնում թիվ 2 կետը, որից հետո նույն ջրբաժանով շարունակվում դեպի հարավ արևելք անցնելով բլրի վրա գտնվող թիվ 3 կետը, հասնում 2118.3 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ-4 կետին: Թիվ-4 կետից սահմանագիծը նշված ջրբաժանով անցնում է դեպի հարավ թիվ 5-6 կետերը և հասնում թիվ-7 կետին: Թիվ-7 կետից սահմանագիծը շարունակվում և հասնում 1863.5 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ-8 կետին: Թիվ-8 կետից սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ արևմուտք, նույն ջրբաժանով հասնում թիվ 9 ապա, 1733.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 10 կետին, որից հետո սահմանագիծը շարունակում դեպի հարավ արևմուտք անցնելով ջրբաժանի թիվ 11-14 կետերը, հասնում 1446.8 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ-15 կետին: Թիվ-15 կետից նույն ջրբաժանով սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը հասնում թիվ-16 կետին, շարունակվում նույն ուղղությամբ և հասնում 1357.7 մ նիշ ունեցող բլրի թիվ-17 կետին: Թիվ-17 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ արևմուտք անցնելով ջրբաժանի թիվ 18-20 կետերը հասնում բլրի գագաթի թիվ-21 կետին: Թիվ-21 կետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս արևմուտք, հատելով Քարինջ գնացող ճանապարհը անցնում ջրբաժանի թիվ-22 կետը, հասնում թիվ-23 կետին, որից հետո թեքվում դեպի հարավ արևմուտք անցնելով թիվ 24-26 կետերը, հասնում բլրի գագաթի թիվ-27 կետին, որից հետո շարունակվում նույն ուղղությամբ, հատելով ճանապարհը վարելահողի եզրով հասնում Մարց գետի մոտ գտնվող «Ե» հանգուցային կետին, որը համարվում է Դսեղ, Քարինջ և Մարց համայնքների տարածքների բաժանման կետ:

«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 8338.55 մ է:

 

ՔԱՐԻՆՋ-ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Թումանյան քաղաքի, Քարինջ և Դսեղ համայնքների տարածքների բաժանման «Մարց» գետի ափին գտնվող «Զ» հանգուցային կետից սահմանագիծը նշված գետով անցնում է դեպի հարավ արևելք ու հասնում Քարինջ, Մարց և Դսեղ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

 «Ե»-«Զ» սահմանագծի երկարությունը 3085.4 մ է:

 

ՔԱՐԻՆՋ-Ք. ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Քարինջ և Թումանյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևելք 446.05 մ հատելով դաշտային ճանապարհը, հասնում բլրի վրա գտնվող թիվ 1 կետին: Թիվ 1 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևմուտք հատելով ճանապարհը, հասնում բլրի գագաթի թիվ 2 կետին, որից հետո սահմանագիծը անցնում է հարավ արևելք, խոտհարքի եզրով հատելով ճանապարհը հասնում թիվ- 3 կետին: Թիվ 3 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևմուտք 510.64 մ ու հասնում Մարց գետի մոտ գտնվող, Քարինջ, Դսեղ համայնքների և Թումանյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

 «Զ»-«Է» սահմանագծի երկարությունը 1794.1 մ է:

 

ՔԱՐԻՆՋ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Քարինջ համայնքի, տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ արևմուտք, անտառի եզրով անցնելով թիվ-1-2 կետերը, հասնում ջրբաժանի 1736.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 3 կետին: Թիվ-3 կետից սահմանագիծը դարձյալ անտառի եզրով անցնում է դեպի հարավ-արևելք 256.2 մ, որից հետո սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս արևելք, ջրբաժանով անցնելով թիվ- 5-6 կետերը, հասնում ջրհավաքի թիվ-7 կետին: Թիվ-7 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ անտառի և բացատի եզրով հասնում ջրբաժանի թիվ-8-9-10 կետերով և հասնում 1656.7 մ նիշ ունեցող բլրի թիվ-11 կետին: Թիվ-11 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ արևմուտք 527.28 մ հասնում ջրբաժանի թիվ 12 կետին, որից հետո սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս անցնելով թիվ-13-17 կետերը, հասնում թիվ-18 կետին: Թիվ-18 կետից սահմանագիծը անցնում է դեպի արևմուտք 267.1 մ հատելով ճանապարհը հասնում ջրբաժանի թիվ-19 կետին, որից հետո շարունակվում է դեպի հարավ արևմուտք 1044.6 մ ու հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Թումանյան քաղաքի և Քարինջ համայնքի տարածքների բաժանման «Է» հանգուցային կետին:

«Է»-«Ա» սահմանագծի երկարությունը 7799.97 մ է:

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

 Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

էջ  1,  2,  3,  4,  5

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

Էջ  1,  2,  3,  4

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

Էջ  1,  2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 845-Ն որոշման

 

Ձև 22ա

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԻՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան