Գլխավոր տեղեկություն
Համար
N 1842-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.80
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1842-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքում ներքաղաքային ավտոբուսային փոխադրումները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 191-րդ կետով.

«191. Երևան քաղաքում ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործելու համար ԱՏԳԱԱ 8702 ծածկագրով նախատեսված 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների (այսուհետ` ավտոբուս) ներմուծման մտադրություն ունեցող կազմակերպությունը (այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա կազմակերպությունը)`

ա) գրավոր դիմում է Երևանի քաղաքապետարան (այսուհետ` լիազոր մարմին)։ Լիազոր մարմինը կազմակերպության դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն` ելնելով երթուղային ցանցի հնարավորություններից, ներմուծվելիք ավտոբուսների դասից ու պահանջարկից, ընդունում է որոշում` ավտոբուսների ներմուծման նպատակահարմարության մասին.

բ) դրական որոշում ընդունելու դեպքում` լիազոր մարմինը սահմանված կարգով կազմակերպությանը տալիս է ավտոբուսները սույն կետով սահմանված կարգին համապատասխան ներմուծելու մասին եզրակացություն.

գ) բացասական որոշում ընդունելու դեպքում` լիազոր մարմինը դրա մասին տեղյակ է պահում կազմակերպությանը` նշելով եզրակացության տրամադրման մերժման հիմնավորումները։ Ընդ որում, լիազոր մարմնի բացասական որոշման ընդունման համար հիմք են հանդիսանում կազմակերպության կողմից դիմում ներկայացվելու օրվան հաջորդող 4 ամսվա ընթացքում մրցույթի անցկացում նախատեսված չլինելու հանգամանքը (բացառությամբ սույն կետի «ե» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), ինչպես նաև ներմուծվող ավտոբուսների անհամապատասխանությունը սահմանված կարգով հաստատված` տվյալ փոխադրումներին ներկայացվող տեխնիկական պահանջներին.

դ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված փաստաթուղթը հիմք է հանդիսանում մաքսային մարմինների կողմից «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ավտոբուսների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը չհաշվարկելու և չգանձելու համար.

ե) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված փաստաթղթի հիման վրա ավտոբուսների ներմուծումն առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման իրականացվում է մաքսային մարմինների կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ձևակերպմամբ՝ մինչև 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը տրված և վերջինիս կողմից մաքսային մարմիններ ներկայացված որոշման հիման վրա, մաքսային մարմիններն օրենքով սահմանված կարգով իրականացնում են ավտոբուսների ներմուծման՝ առանց ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և գանձելու մաքսային ձևակերպումները:

Այն դեպքում, երբ ներմուծող կազմակերպությունը հաղթող է ճանաչվել նախկինում կայացված մրցույթի արդյունքում, կամ կազմակերպության (այդ թվում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող` չգրանցված օտարերկրյա կազմակերպության) կողմից ներմուծված ավտոբուսները վարձակալությամբ (այդ թվում՝ ֆինանսական) տրամադրվել են մրցույթի մասնակից, ինչպես նաև նախկինում կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը, ապա մաքսային մարմինների կողմից ավտոբուսների ներմուծման՝ առանց ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և գանձելու մաքսային ձևակերպումները կատարվում են միայն սույն կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթղթի հիման վրա, եթե լիազոր մարմինը սույն կետով սահմանված ժամկետում վերադաս մաքսային մարմին է ներկայացրել տեղեկանք այն մասին, որ սույն կետի «զ» ենթակետով նախատեսված խախտումներ թույլ չեն տրվել.

զ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոբուսների համար ավելացված արժեքի հարկը ենթակա է հաշվարկման և գանձման, եթե կազմակերպությունը դրանց ներմուծումից հետո 3 տարվա ընթացքում`

ներմուծված ավտոբուսները չի շահագործում սույն կետով նախատեսված նշանակությամբ կամ`

օտարում է ավտոբուսները կամ`

երթուղու սպասարկման ընթացքում գործող կարգի պահանջների կատարման խախտումների համար զրկվել է երթուղու սպասարկման իրավունքից (կանոնավոր փոխադրումների դեպքում) կամ

չի բավարարել սույն կետի այլ պահանջները:
     Սույն կետով նախատեսված պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում լիազոր մարմինն այդ խախտումների հայտնաբերմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադաս մաքսային մարմին է ներկայացնում դրա մասին գրավոր տեղեկանք.

է) սույն կետի «զ» ենթակետով սահմանված հանգամանքների առկայության դեպքում՝ կազմակերպությունը զրկվում է առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ավտոբուսների ներմուծման իրավունքից՝ 3 տարի ժամկետով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 7
Երևան