Գլխավոր տեղեկություն
Համար
N 1772-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.05/1(373) Հոդ.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1772-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համար սպառազինության ու գույքի փոխադրման գծով «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ առկա պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից 99,443.0 հազ. դրամի չափով հատկացումները կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 02 խմբի 01 ենթախմբի «02. Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

4. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև 2004 թվականի ավարտը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար 20 հազ. տոննա բեռի փոխադրման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից 73,198.8 հազ. դրամի չափով հատկացումները կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 02 խմբի 01 ենթախմբի «01. Ռազմական կարիքների բավարարում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գծով նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1772-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթա- խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և այդ ծրագրերն իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

   

 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 -

   

 այդ թվում`

 

02

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

172641.8

   

 այդ թվում`

 
 

01

Ռազմական կարիքներ

73198.8

   

 այդ թվում`

 
   

01. Ռազմական կարիքների բավարարում

73198.8

   

ՀՀ պաշտպանության նախարարություն

73198.8

   

02. Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր

99443.0

   

Այլ մարմիններ

99443.0

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

 (172641.8)

   

 այդ թվում`

 
 

06

Այլ ծրագրեր

 (172641.8)

   

 այդ թվում`

 
   

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 (172641.8)

   

ՀՀ կառավարություն

 (172641.8)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան