ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2007 թվականի N 879-Ա
«65 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Զենքի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 2048-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«65 ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Եղվարդ) մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|