Basic information
Number
N 558
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.12.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.12.15/28
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.12.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.12.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.12.1997
Effective date
25.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

4 Դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 1997 թ. N 558

քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի N 180 որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրի մասին» N 180 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Միջոցառումների իրականացման պատասխանատու կատարողներ համարել`

ա) գրահրատարակչական միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը.

բ) գիտական համաժողովների (կոնֆերանսների) թեմատիկ ծրագրի մասով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան.

գ) մշակութային միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը.

դ) ընդհանուր ճանաչողական և քարոզչական բնույթի միջոցառումների մասով, ըստ առանձին միջոցառումների` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation