Գլխավոր տեղեկություն
Համար
N 791-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.22/46.1 Հոդ.905.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 791-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 321.04 հեկտար հողամասերից 266.96 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 219.2 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 18.15 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 17.94 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.16 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 2.41 հեկտար, ջրային հողերի՝ 9.09 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Արաքսի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 266.96 հեկտար հողերից 102.13 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 54.08 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Արաքսի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման



ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արաքս համայնքը գտնվում է մարզի արևմտյան հատվածում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Արմավիրից 8 կմ է:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» սահմանակից է Հոկտեմբեր համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Նոր Արմավիր համայնքին, հարակից «Գ»-«Դ» հատվածով` Ամասիա համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Հուշակերտ համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Արևադաշտ համայնքին և հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` Լենուղի համայնքին:


ԱՐԱՔՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Արաքս, Լենուղի և Հոկտեմբեր համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, որը գտնվում է Արաքս-Հոկտեմբեր ճանապարհի և ջրատարի հատման կետում, սահմանագիծը ջրատարով թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ջրատարը, և անցնելով թիվ 1-13 կետերով, հասնում է Արաքս, Արմավիր և Հոկտեմբեր համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետը:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 2443.42 մ է:


ԱՐԱՔՍ-ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»


Նոր Արմավիր, Արաքս և Հոկտեմբեր համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, միջտնտեսական ջրանցքով, հոսանքին հակառակ ուղղությամբ անցնում 169.43 մ հասնում թիվ 1 կետին, որից թեքվում է հարավ-արևմուտք, ջրանցքով անցնում 308.75 մ մինչև թիվ 2 կետը, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրանցքով անցնում թիվ 3-6 կետերով 1283.43 մ, հասնում թիվ 7 կետին, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 8, 9 կետերով 557.01 մ, հասնում Նոր Արմավիր, Ամասիա և Արաքս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 2318.62 մ է:


ԱՐԱՔՍ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արաքս, Հուշակերտ և Ամասիա համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետի սահմանագիծն անցնում է թիվ 1-4 կետերով հարավ-արևելք 1407.24 մ, հասնում թիվ 5 կետին, այնուհետև հատում է Արմավիրի ջրանցքը, իջնում հարավ, հատում ջրատարը, ապա ջրատարով բարձրանում հյուսիս, հետո թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 6-27 կետերով 2133.66 մ, հասնում Արաքս, Նոր Արմավիր և Ամասիա համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 3540.90 մ է:


ԱՐԱՔՍ-ՀՈՒՇԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Արաքս, Հուշակերտ համայնքների մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից, սահմանագիծը ճանապարհով անցնում է դեպի արևելք, հատում դաշտային ճանապարհներ, ձորեր, անցնում 1013.83 մ, հասնում թիվ 2 կետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնելով 227.57 մ հասնում թիվ 3 կետին, թեքվում արևելք, անցնելով թիվ 4-7 կետերով 592.91 մ, հասնում Արաքս, Հուշակերտ և Ամասիա համայնքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը` 1834,31 մ է:


ԱՐԱՔՍ-ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Արաքս, Արևադաշտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը դաշտային ճանապարհով անցնում է հարավ 592.91 մ, հասնում միջգյուղյա ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 կետին, ապա ճանապարհով շարունակվում դեպի արևելք` 227.57 մ մինչև թիվ 2 կետը, այդտեղից թեքվում հարավ-արևելք 60.08 մ, հասնում Արաքս, Հուշակերտ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետը:

«Ե»-«Զ» սահմանագծի երկարությունը` 880.56 մ է:


ԱՐԱՔՍ-ԱՐԵՎԱԴԱՇՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Արևադաշտ, Լենուղի և Արաքս համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից, որը գտնվում է Արաքս-Լենուղի ճանապարհի վրա, սահմանագիծն իջնում է հարավ, անցնում 328.54 մ մինչև թիվ 2 կետը, ապա թեքվում հարավ-արևմուտք, անցնում 446.86 մ և հատվում Արաքս-Արևադաշտ ճանապարհի վրա գտնվող թիվ 3 կետին, որից հետո թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 4, 5 կետերով 1556.4 մ հասնում թիվ 6 կետին: Այդտեղից սահմանագիծը ջրատարով իջնում է հարավ-արևմուտք` անցնելով 1326.58 մ հասնում Արևադաշտ, Արաքս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3658.38 մ է:


ԱՐԱՔՍ-ԼԵՆՈՒՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»


Արաքս, Լենուղի և Հոկտեմբեր համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, սահմանագիծը Արմավիր-Սարդարապատ հանրապետության նշանակության ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք թիվ 1, 2 կետերով 2251.47 մ, հասնում թիվ 3 կետին, այդտեղից Արմավիր ջրանցքի հունով թեքվում է դեպի արևմուտք թիվ 4-6 կետերով 256.52 մ, հասնում է թիվ 7 կետին, ջրանցքի հունով թեքվում հյուսիս-արևմուտք թիվ 8-11 կետերով 1085.54 մ, հատում Արմավիր ջրանցքը, հասնում է Արաքս, Լենուղի և Հոկտեմբեր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 3593.53 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման
էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման
էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 791-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան