Գլխավոր տեղեկություն
Համար
N 1749-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2005-24.11.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.29/22(688) Հոդ.1486
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1749-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 37-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին ենթակետի համաձայն` Ջրի ազգային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ավազանային կառավարման պլանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1749-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները` հիմք ունենալով`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշմամբ հաստատված ավազանային տարածքները` ըստ ջրային ռեսուրսների,

բ) ջրավազանի ջրբաժանները,

գ) յուրաքանչյուր ավազանի ջրային ռեսուրսների առանձնահատկությունները,

դ) ջրավազանի հիդրոլոգիական շրջապտույտը,

ե) վարչական տարածքների տնտեսական ջրամատակարարման և ջրահեռացման առանձնահատկությունները:

2. Սույն հավելվածում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ա) գետավազան (ջրհավաք, ջրավազան)` երկրի մակերևույթի տարածք, ներառյալ երկրակեղևի վերին շերտը, որտեղից ձևավորվում է ջրի հոսքն առանձին վերցրած` գետ, գետացանց կամ բնական լիճ (լճակ), ճահիճ,

բ) ջրավազանի ջրբաժաններ (ջրբաժան գիծ)` հարևանությամբ գտնվող գետավազանների (ջրհավաքների, ջրավազանների) սահմաններ (սահմանազատման գիծ):

3. Ախուրյանի ավազանային կառավարման տարածք (N 1 սխեմատիկ քարտեզ)` Ախուրյան, Սելավ-Մաստարա, Մանթաշ, Սևջուր գետերը` իրենց վտակներով և ջրհավաքներով, Ակնալիճը` իր ջրհավաքով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Շիրակի մարզը` Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններով,

բ) Արմավիրի մարզի Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջանները` ամբողջությամբ, և Էջմիածնի տարածաշրջանի Տարոնիկ, Ակնալիճ, Ապագա, Ջրառատ, Արաքս, Գայ, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատի թռչնաֆաբրիկա, Ակնաշեն և Լուսագյուղ բնակավայրերի վարչական տարածքները,

գ) Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը` ամբողջությամբ,

դ) Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքը:

4. Արարատյան ավազանային կառավարման տարածք (N 2 սխեմատիկ քարտեզ)` Ազատ, Վեդի, Արփա գետերը` իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Արարատի մարզի Արարատի տարածաշրջանը` ամբողջությամբ, Արտաշատի տարածաշրջանի Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Կաքավաբերդ, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին և Քաղցրաշեն բնակավայրերի վարչական տարածքները,

բ) Վայոց ձորի մարզը` Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններով,

գ) Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Գեղարդ, Գողթ և Գառնի բնակավայրերի վարչական տարածքները:

5. Սևան-Հրազդան ավազանային կառավարման տարածք (N 3 սխեմատիկ քարտեզ)` Սևանա լիճը` իր ջրհավաքով, Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերը` իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Երևան քաղաքի վարչական տարածքը,

բ) Կոտայքի մարզի Հրազդանի և Նաիրիի տարածաշրջանները` ամբողջությամբ, և Աբովյանի տարածաշրջանի Աբովյան, Բյուրեղավան, Ակունք, Առինջ, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Գեղադիր, Գեղաշեն, Զառ, Զովաշեն, Զովք, Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս, Հացավան, Ձորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, Ողջաբերդ, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, Ռադիոկայանին կից, Սևաբերդ, Վերին Պտղնի բնակավայրերի վարչական տարածքները,

գ) Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանները` ամբողջությամբ, իսկ Ճամբարակի տարածաշրջանից` Դրախտիկ, Շորժա, Աղբերք, Արտանիշ և Ջիլ բնակավայրերի վարչական տարածքները,

դ) Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Աշտարակի տարածաշրջանները` ամբողջությամբ,

ե) Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Արաքսավան և Հովտաշեն բնակավայրերի վարչական տարածքները, ինչպես նաև Մասիսի տարածաշրջանի Մասիս, Ազատաշեն, Այնթափ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նորաբաց, Նորամարգ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Սիս և Սիփանիկ բնակավայրերի վարչական տարածքները,

զ) Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Վաղարշապատ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեկ, Այգեշատ, Առատաշեն, Արագած, Արշալույս, Արտիմետ, Արևաշատ, Բաղրամյան, Գրիբոյեդով, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մերձավան, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Ոսկեհատ, Պտղունք, Սամաղար, Փարաքար, Թաիրով և Ֆերիկ բնակավայրերի վարչական տարածքները:

6. Հյուսիսային ավազանային կառավարման տարածք (N 4 սխեմատիկ քարտեզ)` Դեբեդ, Աղստև գետերը` իրենց ջրհավաքներով, և Քուռ գետի վտակները` իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

ա) Լոռու մարզը` Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի, Գուգարքի, Թումանյանի տարածաշրջաններով,

բ) Տավուշի մարզը` Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի տարածաշրջաններով,

գ) Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Կալավան, Ճամբարակ, Վահան, Արծվաշեն, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Ջիվիխլու, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Ձորավանք և Անտառամեջ բնակավայրերի վարչական տարածքները:

7. Հարավային ավազանային կառավարման տարածք (N 5 սխեմատիկ քարտեզ)` Որոտան, Ողջի, Մեղրի գետերը` իրենց ջրհավաքներով, և Արաքս գետի վտակները` իրենց ջրհավաքներով, որոնք տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության հետևյալ վարչական տարածքներում`

Սյունիքի մարզը` Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջաններով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 1

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ավազանային կառավարման տարածք

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 2

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ավազանային կառավարման տարածք

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 3

 

ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ավազանային կառավարման տարածք

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 4

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ավազանային կառավարման տարածք

 

ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ N 5

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ավազանային կառավարման տարածք