Գլխավոր տեղեկություն
Համար
N 1131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.01/47(346) Հոդ.1036
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 օգոստոսի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2004 թվականի N 1131-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 82 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին միանվագ նպաստ տրամադրելու կարգի մասին» N 82 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետում «5000» թիվը փոխարինել «10000» թվով.

բ) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում «հատուկ կացարանից ժամանակավոր կացարան տեղափոխելու նախօրյակին» բառերը փոխարինել «հատուկ կացարանում գտնվելու ժամանակահատվածում» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

 Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 10
Երևան