«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1711-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների մասին» N 915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով`
«գ) սույն ենթակետի «ա» ենթակետի համաձայն աշխատանքն ընդունելուց հետո և «բ» ենթակետի համաձայն պահված գումարների դիմաց կապալառուն կարող է պատվիրատուին ներկայացնել պահված գումարի չափով բանկային երաշխիք, որի հիման վրա պատվիրատուն կապալառուին վճարում է պահված գումարը:
Բանկային երաշխիքը կապալառուին վերադարձվում է գնման պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 10 |