«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 1666-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «02. Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության, տեղեկատվական բազաների ճշգրտման, վարման և աշխատանքների շահագործման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին`
ա) «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացվող կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, նպաստների բազայի ճշգրտման և վարման, գործազուրկների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, գործազուրկների բազայի ճշգրտման և վարման («Գործ» համակարգ) և հաշմանդամների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, հաշմանդամների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 2 հավելվածի.
բ) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները) | |
խումբը |
ենթա- |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0 | ||
06 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ |
||
04 | 0.2 Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության, տեղեկատվական բազաների ճշգրտման, վարման և աշխատանքների շահագործման գծով պետական պատվեր այդ թվում` |
(2035.8) | |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այդ թվում` |
(2035.8) | ||
ԸՆթացիկ ԾԱԽՍԵՐ |
(2035.8) | ||
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
(2035.8) | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | (2035.8) | ||
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
||
06 | 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ այդ թվում` |
2035.8 | |
ԸՆթացիկ ԾԱԽՍԵՐ |
2035.8 | ||
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
2035.8 | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 2035.8 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «02. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՍԾՏԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՍՓՀ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ («ԳՈՐԾ» ՀԱՄԱԿԱՐԳ) ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ
NN |
Գնվող ծառայության տեսակը |
Տեղեկատվական |
Տեղեկատվական |
Նախատեսված |
1. | Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, նպաստների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնում | 220177 փաստագրված ընտանիք |
10.881 |
28750.0 |
2. | Գործազուրկների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, գործազուրկների բազայի ճշգրտման և վարման («Գործ» համակարգ) ծառայությունների գնում | 22401 գործազուրկ |
35.653 |
9584.0 |
3. | Հաշմանդամների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, հաշմանդամների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնում | 117119 հաշմանդամ |
6.14 |
8630.2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «02. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՍԾՏԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՍՓՀ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԾՏԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՍՓՀ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ
NN |
Տպագրվող փաստաթղթի ձևաթղթի |
Քանակը |
Միավոր փաստաթղթի |
Տարեկան |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրություն, ընդամենը |
302400 |
|
4528.1 |
այդ թվում` |
||||
1.1. | Բժշկասոցիալական փորձաքննության ակտ | 70400 | 15.36 | 1081.3 |
1.2. | Մինչև 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության ակտ | 12000 | 15.52 | 186.2 |
1.12. | Հաշմանդամների անհատական վերականգնողական անհատական ծրագիր | 60000 | 15.36 | 921.6 |
1.13. | Դիմում (բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար) | 60000 | 13.44 | 806.4 |
1.14. | Դիմում (երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար) | 5000 | 13.72 | 68.6 |
1.15. | Քաղվածք-տեղեկանք բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի փորձաքննության ակտից | 60000 | 15.52 | 931.2 |
1.16. | Քաղվածք-տեղեկանք մինչև 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի փորձաքննության ակտից | 6000 | 15.71 | 94.3 |
1.17. | Հաշմանդամների հաշվառման թերթիկ | 23000 | 15.52 | 357.00 |
1.27. | Ձև 2 (կրկնակի քննվածների մասին տեղեկատվության համար) | 6000 | 13.58 | 81.50 |
2. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրություն, ընդամենը | 520000 | 6471.2 | |
այդ թվում` |
||||
2.1. | Տեղեկանք | 240000 | 9.50 | 2280.0 |
2.4. | Նշումներ միանվագ դրամական օգնության նշանակման մասին | 40000 | 13.58 | 543.2 |
2.7. | Դիմում-հայտարարագիր | 240000 | 15.20 | 3648.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|