Գլխավոր տեղեկություն
Համար
N 579-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.640
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2004 թվականի N 579-Ն

ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «03. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 29
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 579-Ն որոշման

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ

Գնման ենթակա ձկնատեսակները

Աշխատանքի կատարման (Սևանա լիճ բացթողման) ժամկետը

Աշխատանքի ծավալը
(հատ)

Միավորի գինը (դրամ)

Ֆինանսավորման ծավալը`

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1. Սևանի կողակի թրթուրներ (աչքի ստադիա)

2004 թ. հուլիս

2173913.0

0.23

500.0

500.0

500.0

2. Սևանի կողակի մանրաձուկ (1,5 գ քաշի)

2004 թ. նոյեմբեր

37500

14

200.0

400.0

525.0

3. Ամառային իշխանի մանրաձուկ (3 գրամից ավելի)

2004 թ. նոյեմբեր

14727

110

600.0

1200.0

1620.0

4. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի)

2004 թ. նոյեմբեր

93038

79

2997.9

4696.6

7350.0

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

4297.9

6796.6

9995.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան