Գլխավոր տեղեկություն
Համար
N 1598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.09/1(176) Հոդ.1342
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2004 թվականի N 1598-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենքի կապիտալ նորոգման աշխատանքների ֆինանսավորումը` 10,000.0 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 03 ենթախմբի «01. Դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 25-ի N 1598-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Խում-
բը

Ենթա-
խում-
բը

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները 

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

 

 

այդ թվում`

 

03

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ,
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

10,000.0

 

 

այդ թվում`

 

 

03

Դատական գործունեություն

10,000.0

 

 

այդ թվում`

 

 

 

01. Դատական իշխանության մարմինների պահպանում

10,000.0

 

 

ՀՀ դատախազություն

10,000.0

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

(10,000.0)

 

 

այդ թվում`

 

 

06

Այլ ծրագրեր

(10,000.0)

 

 

այդ թվում`

 

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

(10,000.0)

 

 

ՀՀ կառավարություն

(10,000.0)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան