Basic information
Number
N 1513-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.12.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1421
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.11.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.11.2010
Effective date
18.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1513-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1252-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «ՌԱԴԻՈ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մասին» N 1252-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» բառերով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 29
Երևան