«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2004 թվականի N 1007-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 956 հեկտար պահուստային ֆոնդի հողերը փոխադրել՝
ա) 906 հեկտար, որից` 825 հեկտար արոտ, 81 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 550 հեկտար արոտը աճուրդով օտարելու համար.
բ) 6 հեկտար այլ հողերը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 4 հեկտարը՝ բնակելի կառուցապատման, 2 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.
գ) 2 հեկտար այլ հողերը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա քարի վերամշակման արտադրություն կազմակերպելու համար.
դ) 28.7 հեկտար այլ հողերը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ այդ թվում 24.5 հեկտարը` գերեզմանատան, 4.2 հեկտարը` սանիտարական գոտու համար.
ե) 5.3 հեկտար այլ հողերը՝ ջրային հողերի կատեգորիա.
զ) 8 հեկտար այլ հողերը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար:
2. Սույն որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված հողերն ընդգրկել Արմավիր քաղաքի հողային հաշվեկշռում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարե- թիվը |
Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | ||||
վարե- լահող |
բազ- |
խոտ- հարք |
արոտ | այլ հողեր | ||||
2004 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 550 | 550 | ||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 6.0 | 6.0 | |||||
Հ | 2.0 | 2.0 | ||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | 2.0 | 2.0 | |||||
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների | Կ | 8.0 | 8.0 | |||||
Ջրային հողեր | Ջ | 5.3 | 5.3 | |||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | 28.7 | 28.7 | |||||
Հատուկ նշանակության հողեր | ՀՆ | |||||||
Ընդամենը |
600 | 550.0 | 50.0 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|