«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2004 թվականի N 1033-Ն
«ԶՈԼԱՔԱՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 18 ու 22-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մարտունու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով` առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել`
ա) «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 241000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 1000 դրամ, և բաժնետոմսերի թիվը` 241.
բ) «Մարտունու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 35470000 դրամ, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 10000 դրամ, և բաժնետոմսերի թիվը` 3547:
3. «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.03.2005, N 358-Ն | 21.04.2005, N 1033-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|