Գլխավոր տեղեկություն
Համար
N 1592-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2005-08.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.1338
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2004 թվականի N 1592-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 799 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքների օգտագործման ծավալները, մարդու կյանքին ու առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին» N 799 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակի 5-րդ կետի և 3-րդ աղյուսակի 3-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարի հետո:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 23
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն ներքին այրման շարժիչային վառելիքի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան տարածվում է ներքին այրման հետևյալ շարժիչային վառելիքների վրա`

ա) ոչ էթիլացված ավտոմոբիլային բենզին (այսուհետ` ավտոմոբիլային բենզին)`

նորմալ, ռեգուլյար 2710 11 410
պրեմիում 2710 11 450
սուպեր 2710 11 490
բ) դիզելային վառելիք 2710 19 410:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ավիացիոն բենզինի և ռեակտիվային շարժիչների վառելիքների վրա:

4. Ավտոմոբիլային բենզինը և դիզելային վառելիքը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

ա) բենզին` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է կայծային բռնկման մխոցային շարժիչներում.

բ) բռնկման ջերմաստիճան` փորձարկման պայմաններում այն նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում նավթամթերքի գոլորշիները բոցից կարճատև բոցավառվում են.

գ) դիզելային վառելիք` վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է շարժիչներում.

դ) կոքսելիություն` ցուցանիշ, որը ցույց է տալիս նավթամթերքի այրման ժամանակ կոքսային նստվածք առաջացնելու հակվածությունը.

ե) ճայթյունակայունություն` ֆիզիկաքիմիական հատկություն, որը որոշում է առանց պայթյունի բենզինի այրման ունակությունը` կայծային վառման շարժիչներում.

զ) ցետանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս մխոցային շարժիչներում վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիքի այրման ժամանակ ճնշման աճի արագությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.

է) ցետանային ցուցիչ` թիվ, որը հաշվարկված է ըստ արտադրանքի խտության և թորման բնութագրերի արտադրանքի մոտավոր ցետանային թիվը ներկայացնելու համար.

ը) օկտանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս բենզինի ճայթյունակայունությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.

թ) ֆրակցիոն կազմ` նավթամթերքի կազմ, որը որոշում է թորման ժամանակ որոշակի ջերմաստիճանի սահմաններում շոգիացված ֆրակցիաների քանակական պարունակությունը, մնացորդը և կորուստները:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի իրացումն առանց համապատասխանության հավաստման:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ավտոմոբիլային բենզինն ու դիզելային վառելիքը պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ավտոմոբիլային բենզինի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ մակնիշների ներկայացված են 1-ին աղյուսակում, իսկ գոլորշիացման դասերը` 2-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 1

Ցուցանիշի անվանումը

 

Նորմը ըստ բենզինի մակնիշի

նորմալ

ռեգուլյար

պրեմիում

սուպեր

1. Ճայթյունակայունությունը`
օկտանային թիվը` որոշված
հետազոտական մեթոդով, ոչ պակաս

80

91

95

98
օկտանային թիվը` որոշված շարժիչային
մեթոդով, ոչ պակաս

76

82

85

88

2. Կապարի պարունակությունը, մգ/դմ3,
ոչ ավելի

5

3. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ,
ոչ ավելի

150

4. Բենզոլի ծավալային մասը, %,
ոչ ավելի

1,0

5. Ածխաջրածինների ծավալային մասը,
%, ոչ ավելի

 

արոմատիկ

42,0

օլիֆներ

21,0

 

Աղյուսակ 2

Ցուցանիշի անվանումը

Նորմը ըստ դասերի

B

C1

F

 1. Բենզինի հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա`

     
 ոչ պակաս

45,0

50,0

70,0

 ոչ ավելի

70,0

80,0

100,0

2. Ֆրակցիոն կազմը`  

 գոլորշիացած բենզինի ծավալային մասը, %-ը
ըստ ջերմաստիճանի`

 

 70 oC (E 70)

20,0-48,0

22,0-50,0

 100 oC (E 100)  

46,0-71,0

 150 oC (E 150)  

75,0

 
 եռման վերջը` oC, ոչ բարձր  

210

 
 կոլբայում մնացորդի ծավալային մասը, %, ոչ ավելի  

2

 

 

9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`

B` ամառային դաս` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը,

C1 ` անցումային դաս` մարտի 16-ից մինչև մարտի 31-ը և նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը,

F` ձմեռային դաս` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը:

10. Դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ սեզոնային դասերի ներկայացված են 3-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 3

Ցուցանիշի անվանումը

Նորմը

B

F

1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ 51,0 49,0
ցետանային ցուցիչը, ոչ պակաս 46,0 
2. Տեսակարար կշիռը 15 oC ջերմաստիճանում, կգ/մ3  
ոչ ավելի

845

ոչ պակաս 820 800
3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մասը, %, ոչ ավելի

11

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի

350

5. Բռնկման ջերմաստիճանը, oC, ոչ ցածր

55

6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10% նստվածքում, %, ոչ ավելի 0,30
7. Մոխրայնությունը, %, ոչ ավելի 0,01
8. Ջրի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի 200
9. Պղնձյա թիթեղի քայքայումը (50 oC-ում, 3 ժ)` ըստ միավորների սանդղակի 1-ին դաս
10. Մածուցիկությունը` 40 oC ջերմաստիճանում, մմ2 2,0-4,5 1,5-4,00
11. Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր 0 մինուս 32
12. Ֆրակցիոն կազմը`  
95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), oC, ոչ բարձր 360
180 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ավելի - 10
250 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ավելի 65 -
340 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ պակաս - 95
350 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ պակաս 85 -

 

11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1, 2 և 3-րդ աղյուսակներում սահմանված ցուցանիշների փորձարկման մեթոդների ստանդարտների նշագրերը և անվանումները ներկայացված են VIII բաժնում:

12. Դիզելային վառելիքի սեզոնային դասերը` 3-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով, բաժանում են հետևյալ դասերի`

B` ամառային դաս` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը,

F` ձմեռային դաս` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը:

 

Վառելիքների մակնշմանը ներկայացվող պահանջները

 

13. Վառելիքների յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`

ա) վառելիքի անվանումը, մակնիշը,

բ) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում), գտնվելու վայրը,

գ) համաքաշը և զտաքաշը,

դ) թողարկման թվականը,

ե) «Պահպանել տաքացումից» մակագրությունը,

զ) ստանդարտի նշագիրը:

14. Փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն նաև փոխադրական և «Պահպանել տաքացումից» վարվելակարգային նշաններն ու բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող «3-րդ դաս», «3.1-ին ենթադաս», վտանգավորության նշանը «3», դասակարգման ծածկագիրը` «3111» «ՕՕH-1203» սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ստանդարտների պահանջներին համապատասխան:

15. Փոխադրական տարայի վրայի մակնշվածքները պետք է օժտված լինեն ջրով և նավթամթերքով լրացումից ամրությունը չկորցնելու հատկությամբ:

16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով և «Ոչ էթիլացված» բառերն ու վառելիքների որոշակի մակնիշի ստանդարտի նշագիրը:

17. Վառելիքների պահեստարանների, ավտոլցակայանների և լցման կետերի վրա պետք է մակնշված լինեն 13-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ «գ» ենթակետի:

18. Վառելիքների արտադրական շինություններում, պահեստարաններում, իրացման կետերում պետք է փակցված լինեն վառելիքների հետ վարվելու ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգներ, որոնք պետք է բովանդակեն որոշակի վառելիքների ստանդարտներով սահմանված համապատասխան ցուցումներ:

 

Վառելիքների փաթեթավորմանը, փոխադրմանը ԵՎ պահմանը ներկայացվող պահանջները

 

19. Ավտոմոբիլային բենզինի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`

ա) նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ` ըստ ՍՆիՊ 2.11.04-85 «Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ».

բ) հորիզոնական, ցածր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

գ) հորիզոնական և գլանային, բարձր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

դ) ուղղաձիգ` կամրջակով, սահուն կափարիչով, գազային եզրակապով մետաղական անշարժ և շարժական պահոցներ:

20. Դիզելային վառելիքի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`

ա) 19-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պահեստարանները և պահոցները.

բ) ուղղաձիգ` առանց կամրջակի, գազային եզրակապով և այլ մետաղական անշարժ ու շարժական պահոցները:

21. Վառելիքների պահեստարանները պետք է ունենան սահուն կափարիչներ կամ պոնտոններ, կամ գազային եզրակապեր` կախված պահեստարանների շահագործման պայմաններից:

22. Տարաները վառելիքներով լցնելուց առաջ անհրաժեշտ է դրանք զննել: Տարաները կեղտոտ լինելու դեպքում պետք է լվանալ նավթային լուծիչի հետ խառնած տաք ջրով կամ շոգեմաքրել` լրիվ հեռացնելով վառելիքների ու մեխանիկական խառնուկների նստվածքները, և չորացնել:

Վառելիքների մետաղական պահոցները, բացառությամբ վառելիքի երկարատև պահման համար նախատեսվածների, ենթակա են մաքրման` առնվազն 2 տարվա պարբերականությամբ:

23. Վառելիքների պահման համար նախատեսվող մետաղական պահոցների նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում պետք է նախատեսել դրանց ներսի մակերեսների հակաքայքայիչ անհրաժեշտ պատվածքի վերաբերյալ պահանջը:

Հակաքայքայիչ պատվածքը պետք է դիմացկուն լինի վառելիքների ապրանքատարային ջրերի, գոլորշու (կամ տաք ջրի) ազդեցության նկատմամբ:

Վառելիքները պահոցներում պահելու ընթացքում չի թույլատրվում ապրանքատարային ջրերի նվազագույն մակարդակի բարձրացում, որի համար պետք է կիրառվեն ջրաքաշման համար նախատեսված սարքեր:

24. Վառելիքները փոխադրվում են հեղուկաթափման և լցման համապիտանի սարքով համալրված վագոն-ցիստեռններով և ավտոցիստեռններով:

Վառելիքները փոխադրվում են նաև վառելիքներ ինքնալցավորող փոխադրական միջոցներով և անշարժ ու շարժական խողովակաշարով:

Տարաների լցման մակարդակը պետք է լինի 95 տոկոսից ոչ ավելի ծավալով, եթե նման պահանջ սահմանված չէ կոնկրետ վառելիքի ստանդարտներով:

25. Վառելիքների սպառողական տարայի համար օգտագործում են մետաղական կանիստրներ: Վառելիքներով լցված տարաները փակում են հերմետիկ խցանափակման միջոցներով:

26. Վառելիքներով լցված տարաները պետք է փոխադրվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բեռների փոխադրման համար սահմանված կանոններին համապատասխան:

27. Վառելիքներով լցված վագոն-ցիստեռնների և ավտոցիստեռնների ապրանքաուղեկից փաստաթղթերը պետք է բովանդակեն սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետով սահմանված տվյալները և սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված` լցված վառելիքի ցուցանիշները:

28. Վառելիքների պահման ժամկետը սահմանվում է արտադրողի կողմից և նշվում է կոնկրետ վառելիքի ստանդարտներում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:

 

Վառելիքների արտադրման, իրացման ԵՎ օգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները

 

29. Վառելիքները քիչ վտանգավոր արտադրանք են և օրգանիզմի վրա ազդեցության աստիճանին համապատասխան` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված համապատասխան ստանդարտի` դասվում են վտանգավորության 4-րդ դասին:

30. Արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում ավտոմոբիլային բենզինի ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 100 մգ/մ3 նորմը, իսկ դիզելային վառելիքինը` 300 մգ/մ3:

Մթնոլորտային օդում վառելիքների ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 5 մգ/մ3 նորմը:

31. Վառելիքները շուտ բռնկվող հեղուկներ են, որոնց հրդեհապայթյունավտանգավորության բնութագրերը և նորմերը ներկայացված են 4-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 4

Ցուցանիշի անվանումը

Նորմը

ավտոմոբիլային
բենզինի

դիզելային
վառելիքի

Ինքնաբռնկման ջերմաստիճանը, oC 255-370 300-310
Բռնկման ջերմաստիճանի սահմանները, oC
ստորին

մինուս 27-ից
մինչև մինուս 39

62-ից
մինչև 69
վերին մինուս 8-ից
մինչև մինուս 27
105-ից
մինչև 119
Բոցի տարածման խտության սահմաններն ըստ
ծավալի, %
1 2-3
ստորին
վերին 6

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

32. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման 2ս-6ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:

Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը վառելիքների համապատասխան փոխադրական տարաների վրա և ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1284-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը:

33. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նավթամթերքի նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` նավթամթերքի տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ցանկում ընդգրկված նմուշառման ստանդարտով սահմանված պահանջներին համապատասխան:

34. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան:

35. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողություններն իրականացվել են 2ս, 3ս, 4ս կամ 5ս համապատասխանության հավաստման սխեմայով:

36. Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարի ըստ իրականացված համապատասխանության սխեմայի`

2ս սխեմայի դեպքում` 12 ամիս,

3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,

4ս սխեմայի դեպքում` 36 ամիս,

5ս սխեմայի դեպքում սահմանվում է`

ավտոմոբիլային բենզինի համար` մեկ տարվանից ոչ ավելի, բայց 3 ամսից ոչ պակաս,

դիզելային վառելիքի համար` 3 տարվանից ոչ ավելի, բայց 6 ամսից ոչ պակաս:

37. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված վառելիքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

38. Սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը պահպանելու կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմնին:

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

39. Վառելիքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Աղյուսակ 5

Ստանդարտի նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ՀՍՏ 220
(ԵՆ 237)
Նավթամթերք` հեղուկ. Վառելիք կարբյուրատորային. Կապարի պարունակության որոշում ատոմաաբսորբցիոն սպեկտրամետրիայի մեթոդով
ԳՕՍՏ
12.1.007
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ
ԳՕՍՏ 33 
(ԻՍՕ 3104)
Նավթամթերք` թափանցիկ և ոչ թափանցիկ. Կինեմատիկական մածուցիկության և դինամիկական մածուցիկության որոշման մեթոդ
ԳՕՍՏ
511
Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ
ԳՕՍՏ
1461
Նավթ և նավթամթերք. Մոխրայնության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 1756
(ԻՍՕ 3007)
Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում

ԳՕՍՏ 2177
(ԻՍՕ 3405)

Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 2477 Նավթ և նավթամթերք. Ջրի պարունակության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 2517 Նավթ և նավթամթերք. Նմուշառման մեթոդներ
ԳՕՍՏ 3122 Վառելիք դիզելային. Ցետանային թվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 3900 Նավթ և նավթամթերք. Խտության որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 5066
(ԻՍՕ 3013)
Վառելիք շարժիչային. Պղտորման ջերմաստիճանի, բյուրեղացման սկզբի և բյուրեղացման որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 6321
(ԻՍՕ 2160)
Վառելիք շարժիչների համար. Պղնձի թիթեղիկի վրա փորձարկման  մեթոդ
ԳՕՍՏ 6356 Նավթամթերք. Փակ հալքանոթում բոցավառման ջերմաստիճանի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 8226 Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման հետազոտական մեթոդ
ԳՕՍՏ 14192 Մակնշում բեռների
ԳՕՍՏ 19121 Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում լամպի մեջ վառելու մեթոդով
ԳՕՍՏ 19433 Բեռներ վտանգավոր. Դասակարգում և մակնշում

ԳՕՍՏ 19932
(ԻՍՕ 6615)

Նավթամթերք. Կոքսելիության որոշում Կոնրադսոնի մեթոդով
ԳՕՍՏ 28828 Բենզիններ. Կապարի որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ
51069
Նավթ և նավթամթերք. Խտության, հարաբերական խտության և խտությունը աստիճաններով AP1 արեոմետրով որոշման մեթոդ
ԳՕՍՏ Ռ
51930
Բենզին ավտոմոբիլային և ավիացիոն. Բենզոլի որոշում  ինֆրակարմիր-սպեկտրադիտարկման մեթոդով
ԳՕՍՏ Ռ
51941
Բենզիններ. Արոմատիկ ածխաջրածինների որոշման գազաքրոմատագրաֆիկական մեթոդ
ԻՍՕ 4264 Նավթամթերք. Միջին նավթաթորվածքներում ցետանային ցուցիչի որոշում չորս փոփոխականով հավասարման միջոցով
ԵՆ 12916 Նավթամթերք. Նավթաթորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի մեթոդով բեկման ցուցիչի որոշմամբ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան