Գլխավոր տեղեկություն
Համար
N 1006-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2004-02.04.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.941
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

19 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2004 թվականի N 1006-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.8 հեկտար այլ հողերը փոխադրել`

ա) 0.4 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

բ) 0.4 հեկտարը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` համաձայն հավելվածի, հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքը քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 19
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 15-ի N 1006-Ն որոշման


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող

բազ-
մամյա տնկարկ-
ներ

խոտ-
հարք
արոտ այլ հողեր
2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ             
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 0.4           0.4
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Է 0.4           0.4
Ջրային հողեր Ջ               
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
Հատուկ նշանակության հողեր ՀՆ              
 

Ընդամենը

  0.8          0.8

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.2005, N 216-Ն 02.04.2005, N 1006-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան