«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2005 թվականի N 279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ (ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 35-րդ հոդվածներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման դեպքում դրանց կադաստրային գների (զուտ եկամուտների) հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մինչև գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային գնահատման նոր մեթոդիկայի հաստատումը`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման դեպքում դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք ընդունել կադաստրային քարտեզագրման և հողային ֆոնդի սկզբնական ու ընթացիկ հաշվառման նյութերում ամրագրված գյուղատնտեսական հողատեսքերը,
բ) փոփոխված գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման խմբերը չեն փոփոխվում և ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ հաստատված գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման նույն խմբերը,
գ) այն համայնքներում, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ հաստատված գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման խմբերում փոփոխված հողատեսքերի համար գնահատման համապատասխան խմբերը բացակայում են, դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում նույն հողակադաստրային գնահատման շրջանի նույն հողատեսքի համապատասխան խմբի զուտ եկամուտը, իսկ դրա բացակայության դեպքում` այդ համայնքի նույն հողատեսքի զուտ եկամտի միջին չափը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. մարտի 10 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.09.2009, N 1066-Ն | 10.10.2009, N 279-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|