«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «հոկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 25-ը» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.5-րդ կետով.
«8.5. Երևանի քաղաքապետին` Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շահագործման հանձնման և կահավորման հետ կապված լրացուցիչ աշխատանքներն իրականացնելու նպատակով կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2004 թվականի նախահաշվով Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող քաղաքապետարանի նորակառույց շենքի շահագործման հանձնման հետ կապված լրացուցիչ աշխատանքների և կահավորման գծով նախատեսված ծախսերի հաշվին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել մինչև 339,064.6 հազ. դրամ (բայց այդ օբյեկտում կատարվելիք լրացուցիչ աշխատանքների և կահավորման գծով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված գումարից ոչ ավելի)` կնքելով համապատասխան պայմանագիր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|