«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2004 թվականի N 811-Ն
«ԱՐՄ-ԱԵՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 100 հազ. դրամ, որը համապատասխանում է 10 հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3. «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում հաստատել «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, ապահովել պետական գրանցումը և ընկերության հիմնադրի օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|