«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1490-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1024 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 124950 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
1.2. Սահմանել Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 116435 հազ. դրամ:
1.3. Սահմանել Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 93148 հազ. դրամ:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 23287 հազ. դրամ:
1.5. Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 8515 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 39 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2701 հազ. դրամ,
այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 2605 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 500 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 1452 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1218 հազ. դրամ:
1.6. Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:
1.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 13976 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անի-Մուշ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
2.2. Սահմանել «Անի-Մուշ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 13626 հազ. դրամ:
2.3. Սահմանել «Անի-Մուշ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 10901 հազ. դրամ:
2.4. Սահմանել դասական աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 2725 հազ. դրամ:
2.5. «Անի-Մուշ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 350 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` մեկ հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 240 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 7 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 102 հազ. դրամ։
2.6. «Անի-Մուշ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:
2.8. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 17161 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անի-Կոնտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Սահմանել «Անի-Կոնտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 17154 հազ. դրամ:
3.3. Սահմանել «Անի-Կոնտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 13723 հազ. դրամ:
3.4. Սահմանել դասական աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 3431 հազ. դրամ:
3.5. «Անի-Կոնտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 7 հազ. դրամ, այդ թվում` այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 7 հազ. դրամ:
3.6. «Անի-Կոնտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:
3.8. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 75335 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
4.2. Սահմանել «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 59374 հազ. դրամ:
4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 15000 հազ. դրամ:
4.4. «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 15961 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1458 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 8526 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 2429 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 3159 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 389 հազ. դրամ:
4.5. «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 2190.2 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`
ա) գնորդը պարտավորվում է 5 տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ, կատարել 220,0 մլն դրամի չափով ներդրումներ.
բ) գնորդը պարտավորվում է սեփականաշնորհումից հետո 6 ամսվա ընթացքում ստեղծել 40 նոր աշխատատեղ.
գ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և գնորդը պարտավոր է մեկ տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց արխիվացումը:
4.7. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:
4.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության` 3265 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
5.2. Հաշվեկշռային մեթոդով 156410 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:
5.3. Սահմանել «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 155469 հազ. դրամ, որը համապատասխանում է 155469 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Սահմանել «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 155469 հազ. դրամ:
5.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 23320 հազ. դրամ:
5.6. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 941 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 390 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 321 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքի գծով` 100 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 130 հազ. դրամ:
5.7. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 11593 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բարի երթ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ) անվանափոխելով «Բարի երթ» փակ բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել «Բարի երթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 11073 հազ. դրամ, որը համապատասխանում է 11073 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Սահմանել «Բարի երթ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 11073 հազ. դրամ:
6.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2769 հազ. դրամ:
6.5. «Բարի երթ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 520 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 167 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 246 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 71 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 36 հազ. դրամ։
6.6. «Բարի երթ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 12.7 հազ. դրամ:
6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`
ա) գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.8. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:
6.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով 3881.5 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` Երևանի Նոր Նորքի 5-րդ միկրոշրջանի N 17 շենքի 115,2 քառ. մետր ոչ բնակելի տարածքն օտարել մրցույթով:
7.2. Սահմանել Երևանի Նոր Նորքի 5-րդ միկրոշրջանի N 17 շենքի ոչ բնակելի տարածքի գնահատված արժեքը` 3881.5 հազ. դրամ:
7.3. Սահմանել մրցույթով օտարման ենթակա տարածքի նվազագույն գինը` 970 հազ. դրամ:
7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ տարածքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) օտարման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
օտարվող տարածքի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով։
7.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օտարվող տարածքի գնահատված արժեքի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7.7. Մրցույթի հաղթողը տարածքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:
7.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 250 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1024 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1. Հրազդանի ավտոտեխսպասարկման կայանի գույքի ներդրմամբ ստեղծել «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը»:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|