Գլխավոր տեղեկություն
Համար
N 1489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2004-30.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.1281
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2004 թվականի N 1489-Ն

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎՈՂ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ` ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

ա) դատարանների վճիռներով պետության սեփականությունը ճանաչվող (ճանաչված) և Երևանի քաղաքապետարանին հանձնվող (հանձնված)` ինքնակամ շինություն հանդիսացած անշարժ գույքը (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով վաճառել կամ վարձակալության տրամադրել դրանց կառուցապատողներին.

բ) սույն կետի «ա» ենթակետով սահմանված այն գույքի նկատմամբ, որը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված հողամասերի ընթացիկ օգտագործմանը, ինչպես նաև չի բավարարում սեյսմակայունության պահանջները, սահմանված կարգով ընդունել քանդման մասին համապատասխան որոշումներ:

2. Սահմանել, որ`

ա) գույքի վաճառքի գինը հաշվարկվում է` հիմք ընդունելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վճարները` կիրառելով 5 գործակիցը.

բ) կառուցապատողների կողմից գույքի գնումից կամ վարձակալումից հրաժարվելու դեպքում այն ենթակա է աճուրդով օտարման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշմամբ սահմանված կարգով.

գ) գույքի ուղղակի վաճառքից և աճուրդով օտարումից գոյացած միջոցներն ուղղվում են Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաև գույքի պետական գրանցման և քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորմանը:

3. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գույքի վաճառքի և վարձակալության հետ կապված համապատասխան ձևակերպումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 2
Երևան