Գլխավոր տեղեկություն
Համար
N 1271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.06/47(222)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2004 թվականի N 1271-Ն

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 231 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կապանի N 2 միջնակարգ դպրոց» և «ՀՊՄՀ-ի Կապանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Կապանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Կապանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

3. «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» և «Գորիսի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

4. «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած Հայաստանի Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցներ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի Սյունիքի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկից հանել «Գորիսի N 4 միջնակարգ դպրոց» բառերը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածում`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների ցանկի 9-րդ կետում «ՀՊՄՀ-ի Կապանի հենակետային վարժարան» բառերը փոխարինել «Կապանի վարժարան» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկի «Սյունիքի մարզ» բաժնի 2-րդ կետը:

7. Սահմանել, որ`

ա) նախկին «Կապանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության` Կապանի Մելիք Ստեփանյան N 5 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը (3691 քառ. մետր ընդհանուր մակերեսով), մարզադահլիճը (563.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով), ավտոտնակները (186.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով) և նախկին «ՀՊՄՀ-ի Կապանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության` Կապանի Երկաթուղայինների N 4 հասցեում գտնվող շենքի մասը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը` «Կապանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու համար.

բ) նախկին «Գորիսի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության` Գորիսի Գրիգոր Տաթևացու N 18 հասցեում գտնվող շենքը (3905 քառ. մետր ընդհանուր մակերեսով) և նախկին «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության` Գորիսի Կապանի խճուղու N 34 հասցեում գտնվող շենքը (4649 քառ. մետր ընդհանուր մակերեսով) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայությանը` «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացնելու համար:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կողմից ներկայացված ծախսերի նախահաշվի հիման վրա ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու մասին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. սեպտեմբերի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան