Գլխավոր տեղեկություն
Համար
N 819-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.23/33(332) Հոդ.787
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2004 թվականի N 819-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

որոշման 4-րդ կետի`

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«ա) «Երևանի ջերմային էլեկտրակայան» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում տնօրենների խորհուրդները բաղկացած են 5 անդամից` 2-ական անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում հայեցողական կամ քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից, և նշված ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե».

բ) «բ» ենթակետում «9-ական» բառը փոխարինել «10-ական» բառով և ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 8
Երևան