«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2004 թվականի N 1384-Ա
ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին մշակութային կենտրոն կառուցելու նպատակով «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին Պուշկինի անվան զբոսայգուն հարող տարածքից անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել 600 քառ. մետր մակերես ունեցող հողամաս:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ճշտել նշված հողամասի սահմանները և կատարել անհրաժեշտ ձևակերպումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|