«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1438-Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՇԱՎԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի նոյեմբերին կայանալիք` Արարատի մարզի Նշավանի, Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքների ղեկավարների, Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 174905 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՇԱՎԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN |
Ծախսերը |
Գումարը |
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ |
30000 |
|
այդ թվում` |
|
|
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, |
30000 |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
15000 |
3. |
Տրանսպորտի ծառայության վճարներ |
5000 |
4. |
Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. |
Գրասենյակային ծախսեր |
1000 |
ընդամենը |
52000 | |
3 տեղամասային ընտրական հանձնաժողովների |
156000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության |
18905 |
|
Ընդամենը |
174905 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|