«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1437-Ն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1915 թվականի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման և ջրամեկուսացման աշխատանքների (I փուլ) ֆինանսավորումը` 157.000.0 հազ. դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 03 ենթախմբի «02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին գնումները կիրականացվեն մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ գնումները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
3. Մեկ աղբյուրից մեկ անձից իրականացվող ջրամեկուսացման և համաշինարարական, ինչպես նաև տեխնիկական հսկողության աշխատանքների գնումները կատարել առանձին գնման ընթացակարգերով` տեխնիկական հսկողությունն իրականացնելով մասնագիտացված կազմակերպության միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված աշխատանքների գնման պայմանագրերը ներկայացվելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել կանխավճարների տրամադրումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խումբը |
Ենթա- |
Բյուջետային ծախսերի գործառական |
Ցուցանիշների |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
|
|
այդ թվում` |
|
13 |
|
ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ |
157.000.0 |
|
|
այդ թվում` |
|
|
04 |
Թանգարաններ և ցուցահանդեսներ |
157.000.0 |
|
|
այդ թվում` |
|
|
|
02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում |
157.000.0 |
|
|
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
157.000.0 |
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
(157.000.0) |
|
|
այդ թվում` |
|
|
06 |
Այլ ծրագրեր |
(157.000.0) |
|
|
այդ թվում` |
|
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
(157.000.0) |
|
|
ՀՀ կառավարություն |
(157.000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|