«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2004 թվականի N 771-Ն
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը հաստատվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
2. Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական կրթական չափորոշիչների և հանրակրթական առարկայական չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
3. Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի` սույն կարգը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հանրակրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, հատուկ կրթության պետական չափորոշիչը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը և հանրակրթական առարկայական չափորոշիչները:
5. Սահմանվում է միջնակարգ կրթության պետական չափորոշչի հետևյալ կառուցվածքը`
ա) բացատրագիր,
բ) կրթության բովանդակությունը (ուսումնական բնագավառները և բաղադրիչները),
գ) սովորողին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները` ըստ ուսումնական բնագավառների և դպրոցի աստիճանների,
դ) հենքային ուսումնական պլանը (աղյուսակներով և պարզաբանումներով), դրա ձևավորումը, օրինակելի ուսումնական պլանները,
ե) գնահատման ձևերը, սանդղակը և գնահատականների գրանցման ու հաշվառման կարգը:
6. Հատուկ կրթության պետական չափորոշիչը ձևավորվում է միջնակարգ կրթության չափորոշչի հիման վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր հատուկ ուսումնական հաստատության առանձնահատկությունները և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունակություններն ու կարողությունները:
7. Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը ձևավորելիս հաշվի են առնվում երեխաների դաստիարակության և խնամքն ապահովող անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաև ուսումնական բեռնվածության ծավալը:
III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
8. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
9. Հատուկ կրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկայական չափորոշիչները և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը մշակվում ու հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
10. Սույն կարգի համաձայն մշակված և հաստատված հանրակրթության պետական կրթական չափորոշիչները Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից գործածության են երաշխավորվում դրանց հիման վրա մշակված առարկայական ծրագրերի` մեկ տարի փորձարկումից և արդյունքների ամփոփումից հետո:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.04.2010, N 439-Ն | 07.05.2010, N 771-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|